ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 փետրվարի 2020 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23 թիվ 118 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում դեղագործական պատշաճ գործելակերպերի կանոններին համապատասխանության մասով դեղագործական տեսչական ստուգումների անցկացման հարցերով աշխատանքային խմբում «Ղազախստանի Հանրապետությունից» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդրախմանով Մալիկ Ժանալիկի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության բժշկական արտադրատեսակների դեղագործական վերահսկողության և անվտանգության, արդյունավետության ու որակի նկատմամբ դիտանցման դեպարտամենտի համակարգող

Ասիլբեկով Նուրլիբեկ Աբիբուլլայի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի ու անվտանգության նկատմամբ հսկողության կոմիտեի նախագահի տեղակալ

Բատրալիևա Այժամալ Կաժիգալիի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների գծով գլխավոր տնօրենի տեղակալ-կառավարման անդամ

Բրալինա Ակբոտա Բակինդենկիզի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ

Ժանսարինա Գալյա Համիտի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության դեպարտամենտի ղեկավար

Նուրժանով Ասետ Աույեզի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի ու անվտանգության նկատմամբ հսկողության կոմիտեի դեղագործական տեսչության վարչության գլխավոր փորձագետ

Օրդաբեկովա Ժանար Կապեշի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի ու անվտանգության նկատմամբ հսկողության կոմիտեի դեղագործական տեսչության վարչության ղեկավար

Տուրիսբեկովա Ռաուշան Կուանիշբեկի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների և բժշկական նշանակության արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության արտադրական պայմանների գնահատման վարչության ղեկավար»։

 

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ