ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն


14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը՝ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 38-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի 54-րդ կետի իրականացման նպատակով, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից մինչև Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն սկսելու ամսաթիվը գույքի գնահատման ծառայությունների ոլորտում ծառայությունների տվյալ միասնական շուկայի գործունեությունն սկսելու համար պայմանների նախապատրաստումն ապահովելու նպատակով հաշվի առնել Միության պաշտոնական կայքում՝ https://eec.eaeunion.org/upload/clcr/sopost_perechen.pdf հասցեով տեղադրված գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում իրականացվող գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկը, ինչպես նաև նշված համեմատական ցանկի արդիականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն այդ ցանկում ներառված օբյեկտներին վերաբերող տեղեկությունների փոփոխության մասին այդպիսի փոփոխությունների կատարման օրվանից մեկամսյա ժամկետում։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան