ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ, ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 181
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 181

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ, ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի և ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »         ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի և ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» կարգադրության նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի և ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »        ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

«Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի մասին

 

1. Հաստատել կից ներկայացվող «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել պլանով նախատեսված միջոցառումների կատարումը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝

ա) ապահովել պլանով նախատեսված միջոցառումների կատարման համակարգումը.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել պլանի կատարման ընթացքի մասին՝ ըստ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքների:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից՝ բացառությամբ պլանի 1-ին, 3-րդ, 5-8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20   թվականի  ի

թիվ    կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

«Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Հիմքը

Պատասխանատու կատարողը (համակատարողը)

Իրագործման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասին տեղեկատվության ուղարկում Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ նշելով այդ մարմիններին համապատասխան լիազորություններ վերապահող նորմատիվ իրավական ակտերը

«Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին»

2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի (այսուհետ՝ Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագիր) 10-րդ հոդված

անդամ պետությունների լիազորված մարմիններ

յուրաքանչյուր տարի, համապատասխան նորմատիվ իրավական ակտերն ընդունելուն պես

տեղեկատվություն Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասին

2. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասին տեղեկատվության տեղադրում Միության պաշտոնական կայքում՝ նշելով այդ մարմիններին համապատասխան լիազորություններ վերապահող նորմատիվ իրավական ակտերը

Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագրի 10-րդ հոդված

Հանձնաժողով

յուրաքանչյուր տարի, համապատասխան նորմատիվ իրավական ակտերն ընդունելուն պես

Միության պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակում

3. Արտադրանքը շրջանառության մեջ դնելու կանոնները և միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, անվտանգության պարտադիր պահանջներն անդամ պետության օրենսդրությունում սահմանելու մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելը (և Միության պաշտոնական կայքում տեղադրելը), ներառյալ՝

այդ արտադրանքի՝ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման ձևերի մասին տեղեկատվությունը.

այդ արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացնող մարմինների մասին տեղեկատվությունը (նշելով այդ արտադրանքի անվանումները և անվտանգության պարտադիր պահանջները սահմանող փաստաթղթերը)

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի (այսուհետ՝ Արտադրանքի շրջանառության կարգի մասին համաձայնագիր) 6-րդ հոդված

անդամ պետություններ, Հանձնաժողով

յուրաքանչյուր տարի, համապատասխան նորմատիվ իրավական ակտերն ընդունելուն պես

Միության պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակում

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և անդամ պետության տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ բաց թողնելը և դրա շրջանառությունը կանխելու նպատակով հավատարմագրում իրականացնելու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգի նախագծի մշակում

Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

2023 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

5. Արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված այն վտանգավոր արտադրանքի, որի մասով Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, ինչպես նաև այն արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված վտանգավոր արտադրանքի, որի մասով չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել Միության տեխնիկական կանոնակարգեր, և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան չեն սահմանվել պարտադիր պահանջներ, շրջանառության հետ կապված վնաս հասցնելու բացահայտված դեպքերի մասին տեղեկատվությունը ու մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և բույսերի կյանքին և (կամ) առողջությանը վնաս հասցնելու և (կամ) կորուստներ պատճառելու ռիսկի աստիճանի մասին տեղեկատվությունը ներկայացնելու, հավաքելու, ամփոփելու կարգի նախագծի մշակում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում տեղադրելու համար

Արտադրանքի շրջանառության կարգի մասին համաձայնագրի 7-րդ հոդված

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (պատասխանատու մշակող՝ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն)

2023 թվականի II եռամսյակ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

6. Անդամ պետության՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ժամանակ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունված միջոցի հետ չհամաձայնելու մասին դիմումը Հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու կարգի նախագծի մշակում

Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-ին կետ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

2023 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

7. Անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) անդամ պետությունների այլ լիազորված մարմինների կողմից համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը կասեցնելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու (անվավեր ճանաչելու) միասնական մոտեցումների մասին հանձնարարականի նախագծի մշակում

Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-ին կետ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (պատասխանատու մշակող՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարություն)

2024 թվականի I եռամսյակ

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշման 37-րդ կետով նախատեսված ընդհանուր գործընթացի ներդրում (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց)՝

Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր, Արտադրանքի շրջանառության կարգի մասին համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 8 կարգադրության 1-ին կետ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

2023 թվականի IV եռամսյակ (սույն պլանի

4-րդ կետի կատարման պայմանով և համապատասխան ֆինանսավորման (ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար Միության 2023 թվականի և 2024 թվականի բյուջեում նախատեսված միջոցների մնացորդների) առկայության դեպքում)

 

ընդհանուր գործընթացի իրականացման կանոնների նախագծի մշակում

   

2023 թվականի III եռամսյակ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

այն տեխնոլոգիական փաստաթղթերի լրամշակումը, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը՝ ինտեգրված համակարգի՝ փորձնական նախագծի շրջանակներում մշակված միջոցներով ընդհանուր գործընթացն իրականացնելիս

   

2023 թվականի III եռամսյակ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում փորձնական նախագծի շրջանակներում օգտագործված ծրագրային ապահովման արդիականացում

   

2023 թվականի III եռամսյակ

ծրագրային ապահովում, տեխնիկական աշխատանքային նախագծի փաստաթղթեր

ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործման համար նախատեսված՝ փորձնական նախագծի շրջանակներում օգտագործված ծրագրային ապահովման իրականացման բազային բաղադրիչների արդիականացում և դրա փոխանցում անդամ պետություններ՝ ըստ հարցման (անհրաժեշտության դեպքում)

   

2023 թվականի III եռամսյակ

ծրագրային ապահովում, տեխնիկական աշխատանքային նախագծի փաստաթղթեր, հանձնման-ընդունման ակտ

անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի մշակում (լրամշակում) և կարգաբերում

   

2023 թվականի III եռամսյակ

ծրագրային ապահովում, տեխնիկական աշխատանքային նախագծի փաստաթղթեր

տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում

   

2023 թվականի IV եռամսյակ

միջպետական թեստավորման արձանագրություն, միջպետական թեստավորման ակտ

ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը և դրան բոլոր անդամ պետություններին միացնելը

   

2023 թվականի IV եռամսյակ

Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրություն

9. Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին համաձայնագրի և Արտադրանքի շրջանառության կարգի մասին համաձայնագրի դրույթների իրականացման մշտադիտարկում և հսկողություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետ

Հանձնաժողով, անդամ պետություններ

յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականի I եռամսյակից

Հանձնաժողովի կոլեգիայի արձանագրային գրառում