ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 218 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1․ Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի «Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի իրագործման ընթացքի մասին» կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2․ Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի իրագործման ընթացքի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի իրագործման ընթացքի մասին (այսուհետ՝ համատեղ ծրագիր)՝
1. Աջակցել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով դեպի Թուրքմենստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ և Հնդկաստանի Հանրապետություն իրականացվող փոխադրումները համատեղ նախագծում ներառելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությանը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ասիական ուղղությամբ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր արտահանման մատակարարումները զարգացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ համակարգել համատեղ նախագծի շրջանակներում փոխադրումների իրականացման ժամանակ սահմանափակող միջոցների վերացման և մաքսային ու այլ վարչական ընթացակարգերի օպտիմալացման ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ուղղված աշխատանքը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2024 թվականի I եռամսյակում Եվրասիական միջկառավարական խորհրդին զեկուցել համատեղ ծրագրի և սույն կարգադրության իրագործման ընթացքի մասին:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |