ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՈՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 219
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 219

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՈՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին, և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 20-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն պայմանագրի 92-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս Միության մարմինների գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերումն իրականացվում են Միության բյուջեի միջոցների հաշվին: Միության բյուջեի միջոցների ձևավորման և ծախսման կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով:».

2) 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «, այդ թվում՝ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման միջոցով՝ սույն Պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան» բառերով.

3) «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրությունը (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Միջկառավարական խորհրդի կողմից սահմանված ցանկում ներառված արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից իրականացվող համատեղ կոոպերացիոն նախագծերին աջակցելու նպատակով՝ Հանձնաժողովի խորհուրդը կարող է Միության բյուջեի միջոցների հաշվին դրանց իրականացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում ընդունել։

Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելու ժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Միության բյուջեում հերթական ֆինանսական տարվա համար նախատեսվող միջոցների ծավալը որոշվում է Միության բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ։

Նշված տոկոսային հարաբերակցության չափը և արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման ձևը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և իրականացման, ինչպես նաև Միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը սահմանվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնադրույթին համապատասխան։

Սույն կետով նախատեսված ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառվում է 202___ թվականի _______________-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու պահից 5 տարվա ընթացքում:

Ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառման ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

Նշված մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում անդամ պետությունները և Հանձնաժողովը պարտավոր են ամբողջ ծավալով ապահովել այն ֆինանսական պարտավորությունների կատարումը, որոնք առաջացել են դրա գործողության շրջանակներում արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների հիման վրա՝ նման նախագծերի իրագործման ամբողջ ժամկետի ընթացքում:

Տվյալ պարտավորությունն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջովին չի կատարվել՝ անկախ մեխանիզմի գործողության դադարեցումից:

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Կատարված է ____________ քաղաքում, 202__ թվականի ___________ «___»-ին մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան