ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 օգոստոսի 2022 թվականի

թիվ 132

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված Արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 3-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում («Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ հոդվածի 1–ին կետում՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 331 ենթակետով՝

«331) «միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք»՝ պարտադիր վճար, որը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու կապակցությամբ.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 471-473 կետերով՝

«471) «էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ.

472) «ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքներ, որոնք նախատեսված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց իրացման համար այն գործարքի շրջանակներում, որի կողմերից մեկը ֆիզիկական անձ է։ Նշված գործարքին չի դասվում ֆիզիկական անձանց միջև գործարքը.

473) «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրային հարթակներում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցի ռեսուրսների օգտագործմամբ՝ անդամ պետության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող (ժամանակավորապես գտնվող) ֆիզիկական անձի և օտարերկրյա անձի միջև գործարքի կամ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող (ժամանակավորապես գտնվող) ֆիզիկական անձի և անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակներում, և որոնք Միության մաքսային տարածքով տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից՝ այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձանց հասցեով։ Նշված գործարքներին չեն դասվում ֆիզիկական անձանց միջև գործարքները.».

2) 7-րդ հոդվածի 4-րդ կետում «օգտագործման ապրանքներ» բառերը լրացնել «, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ» բառերով.».

3) 13-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում «37-43-րդ գլուխներով» բառերը փոխարինել «37-431 գլուխներով» բառերով.

4) 29-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «37-րդ գլխով» բառերը փոխարինել «37-րդ և 431 գլուխներով (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով)» բառերով.

5) 38-րդ հոդվածում՝

6-րդ կետի 2-րդ պարբերությունում «և 309-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածի 3-րդ կետում և 3096 հոդվածի 17-րդ կետում» բառերով.

18-րդ կետում «օգտագործման ապրանքների» բառերը լրացնել «, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների,» բառերով.

6) 46-րդ հոդվածում՝

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ենթակա են վճարման միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում՝ հարկերը։

Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 431 հոդվածին համապատասխան։

Սույն գլխի և սույն օրենսգրքի 7-11-րդ գլուխների դրույթները կիրառվում են սույն Օրենսգրքի 431 գլխով նախատեսված դեպքերում։».

7) 48-րդ հոդվածում՝

1-ին կետում «առաջիկայում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների» բառերը փոխարինել «առաջիկայում վճարման ենթակա մաքսային վճարների» բառերով, «մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների» բառերը փոխարինել «այդ մաքսային վճարների գումարների,» բառերով.

2-րդ կետի առաջին նախադասության մեջ՝

«անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման» բառերը հանել.

«փոխհատուցման տուրքերի» բառերից հետո լրացնել «, անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի» բառերով.

4-րդ կետում՝

առաջին նախադասությունը «որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը» բառերից հետո լրացնել «, անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը,» բառերով.

երկրորդ նախադասությունը «վճարելու պարտավորության կատարման ապահովում» բառերից հետո լրացնել «, անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում» բառերով.

8) 52-րդ հոդվածում՝

2-րդ կետի 3-րդ ենթակետում «և 309-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածի 3-րդ կետում և 3096 հոդվածի 17-րդ կետում» բառերով.

3-րդ կետը «հայտարարագրում,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում,» բառերով.

9) 53-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 3097 հոդվածի 4-րդ կետը:» բառերով.

10) 54-րդ հոդվածում՝

1-ին կետում «և 309-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 14-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.

2-րդ կետի 1-ին ենթակետում «և 309-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներով, 3096 հոդվածի 15-րդ կետով և 3097 հոդվածով» բառերով.

11) 55-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «ապրանքների մեկ հայտարարագրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.

12) 57-րդ հոդվածի 1-ին կետում «և 309-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 17-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.

13) 58-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց իրացման համար և ձևակերպվում են այդ մաքսային ընթացակարգով, սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարելու ժամանակ» բառերով.

14) 67-րդ հոդվածի 2-րդ կետը «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.

15) 71-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել «, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.

16) 72-րդ հոդվածում՝

1-ին կետում «և 295-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 14-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.

2-րդ կետի 1-ին ենթակետում «և 295-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներով, 3096 հոդվածի 15-րդ կետով և 3097 հոդվածով» բառերով.

17) 73-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «ապրանքների մեկ հայտարարագրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում (այն ապրանքների համար, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է),» բառերով.

18) 74-րդ հոդվածի 1-ին կետում «և 295-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 17-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.

19) 76-րդ հոդվածի 4-րդ կետը «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.

20) 82-րդ հոդվածում՝

1-ին կետը «անձանց,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի օպերատորների,» բառերով.

4-րդ կետում՝

առաջին պարբերությունը «անձինք,» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի օպերատորները,» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սույն կետի երկրորդ պարբերության դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով այդ ապրանքների հայտարարատուի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում։».

2) 83-րդ հոդվածի 6-րդ կետում «և 281-րդ հոդվածի 8-րդ կետով» բառերը փոխարինել «, 281-րդ հոդվածի 8-րդ կետով և 3094 հոդվածի 1-ին կետով» բառերով.

22) 84-րդ հոդվածում՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով՝

«21. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 4295 հոդվածի 3-րդ կետի դրույթները։».

3-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 4295 հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի» բառերով.

23) 92-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «պատճենը,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը և դրա պատճենը» բառերով, «ապրանքների հայտարարագրի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով, «ապրանքների այդ հայտարարագիրը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը» բառերով.

44) 103-րդ հոդվածի 2-րդ կետում՝

2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «կապված դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ» բառերը փոխարինել «կապված դրանք մաքսային մարմնի կողմից բացթողման կամ մաքսային մարմնի՝ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվություն ստանալու հետ, եթե ապրանքները պահպանվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում» բառերով.

3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար`

մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողում.

ժամանակավոր պահպանման պահեստում ապրանքների հանձնում կամ այլ անձի կողմից դրանք ժամանակավոր պահպանման ընդունում այն վայրում, որը ժամանակավոր պահպանման պահեստ չէ, եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) ժամանակավոր պահպանման մի վայրից ժամանակավոր պահպանման մեկ այլ վայր իրականացվում է առանց ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու.

սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.

25) 104-րդ հոդվածում՝

1-ին կետի առաջին պարբերությունում «և 281-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «, 281-րդ հոդվածի 2-րդ կետին և 3092 հոդվածի 2-րդ կետին» բառերով.

4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերով.

26) 105-րդ հոդվածում՝

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր։».

3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրման ժամանակ օգտագործվում է սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված դեպքերում։».

27) 108-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով՝

«15) սույն Օրենսգրքի 30910 հոդվածում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտագրված արժեքը հաստատող փաստաթղթերը։».

28) 109-րդ հոդվածում՝

10-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

«11. Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետ միասին դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին չեն ներկայացվում՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) թղթային կրիչով էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ներկայացում սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքում (դրա հետ միասին` մաքսային մարմին ներկայացվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ).

2) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր։».

29) 111-րդ հոդվածի 3-րդ կետում «և տրանսպորտային միջոցի հայտարարագրում» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրում և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.

30) 112-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններում «և տրանսպորտային միջոցի հայտարարագրում» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրում և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.

31) 114-րդ հոդվածում՝

8-րդ կետում «պետք է իրականացվի» բառերը փոխարինել «, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը պետք է իրականացվեն» բառերով.

9-ին կետը «օգտագործման,» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի» բառերով.

32) 118-րդ հոդվածում՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 կետով՝

«51. Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ներկայացված են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված 2 և ավելի էլեկտրոնային առևտրի ապրանքների մասին, ապա մաքսային մարմինն իրականացնում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողումը, որոնց առնչությամբ պահպանվել են սույն Օրենսգրքի 3095 հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ բացթողման պայմանները, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Այն դեպքում, երբ փոխադրողի կողմից (մեկ անհատական բեռնագրով) առաքվող մեկ ուղղությունով կամ մեկ միջազգային փոստային ուղղությունով տեղափոխվում է էլեկտրոնային առևտրի մի քանի ապրանք, սույն կետի դրույթները կիրառվում են, եթե համապատասխան ուղղությունում գտնվող բոլոր ապրանքների մասով պահպանվել են Օրենսգրքի 3095 հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ բացթողման պայմանները։».

7-րդ կետում «և պաշարների» բառերը փոխարինել «, պաշարների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերով, «և 37-39-րդ գլուխներով» բառերը փոխարինել «, 37-39-րդ գլուխներով և 3095 հոդվածով» բառերով.

33) 119-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին պարբերությունում «կամ մաքսային ներկայացուցչին» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցչին կամ էլեկտրոնային առևտրի օպերատորին» բառերով.

34) 136-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով՝

«18. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար։

«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականությունն առաջանում, դադարում է կամ ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքի 3097 հոդվածին համապատասխան.».

35) 155-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով՝

«41. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3096 հոդվածով սահմանված առանձնահատկությունները։».

36) 156-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում՝

«, իսկ սույն Օրենսգրքի» բառերը փոխարինել «սույն Օրենսգրքի» բառերով.

լրացնել «, ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները՝ այդ ապրանքների հայտարարատու հանդիսացող էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ սույն Օրենսգրքի 4291 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում)» բառերով.

37) 157-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «, իսկ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները պետք է ձևակերպվեն այն մաքսային ընթացակարգերով, որոնք կիրառվում են սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար» բառերով.

38) 161-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է սույն Օրենսգրքի 3096 հոդվածին համապատասխան։».

39) 162-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով՝

«10. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։

Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականությունն առաջանում, դադարում է կամ ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 14-19-րդ կետերին համապատասխան:»,

40) 256-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով՝

«10. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։

Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 43* գլխով։».

41) V բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 431 գլխով.

 

«Գլուխ 431

 

Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները

 

Հոդված 3091. Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթները

 

1. Սույն գլխով սահմանվում են էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու, Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու և օգտագործելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների առանձնահատկությունները, էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ապրանքների և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ մաքսային վճարների կիրառումը։

Միության մաքսային տարածքից էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման կարգի և պայմանների առանձնահատկությունները՝ ներառյալ այդ ապրանքների բացթողման պայմանները, Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու կարգի առանձնահատկությունները և այդ ապրանքների հետ կապված մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները, հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3098 հոդվածի 5-րդ կետը, սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

2. Միության տարածք ներմուծված այն ապրանքները, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվել են սույն Օրենսգրքով և Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների կիրառմամբ, բացթողումից հետո չպետք է օգտագործվեն կոմերցիոն գործունեության մեջ։

Նշված ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործելու փաստերի հայտնաբերման դեպքում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում գործարքի կողմ հանդիսացող և այդ ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործող ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է այդ ապրանքների օգտագործումը։

3. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկը և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ սույն գլխի դրույթները չեն կիրառվում։

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով տեղափոխման՝ առանց սույն Օրենսգրքով և Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների կիրառման։

 

Հոդված 3092. Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ կատարվող մաքսային գործառնությունները

 

1. Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու հետ կապված մաքսային գործառնությունները, սույն Օրենսգրքով նախատեսված՝ հայտարարատուի կողմից կատարվող այլ մաքսային գործառնություններ, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն անցկացնելիս, կատարվում են՝

1) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ այն անձի կողմից, որը, սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, իրականացնում է այդ ապրանքների մաքսային հայտարարագրումը.

2) ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված), ինչպես նաև սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես եկող էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։

2. Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործելու համար ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային մարմինների կողմից ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման սույն գլխով նախատեսված կարգով և պայմաններով՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու։

3. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները, Միության մաքսային տարածքում գտնվելու ու օգտագործվելու համար, ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3096 հոդվածով սահմանված առանձնահատկությունները, իսկ Միության մաքսային տարածքից դուրս բերելու համար՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։

 

Հոդված 3093. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները

 

1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (շինություններ, հրապարակներ))՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների, որոնց ժամանակավոր պահպանումն իրականացվում է միջազգային փոստային փոխանակման վայրերում (հիմնարկներում)։

3. Կառույցները (շինությունները, հրապարակները) համարվում են մաքսային հսկողության գոտիներ։

4. Ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունն առաջանում է, դադարում է և ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածին համապատասխան, իսկ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան։

5. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հոդված 3094. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը

 

1. Որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ 16 տարին լրացած այն ֆիզիկական անձինք, որոնք այդ ապրանքներն ստացողներն են։

2. Որպես ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների հայտարարատու, որոնք ձևակերպվում են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով և այլ մաքսային ընթացակարգերով՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերին ու 5-րդ կետին համապատասխան ավարտելու համար, կարող է հանդես գալ էլեկտրոնային առևտրի օպերատորը։

3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների, ինչպես նաև ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված, այդ թվում՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերում ու 5-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ։

Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը կատարվում է տարանցման հայտարարագրի օգտագործմամբ։

Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ մաքսային հայտարարագրի լրացման կարգը սահմանելիս։

4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կամ այն անձի կողմից, որը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու։

5. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված), ինչպես նաև սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։

 

Հոդված 3095. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը

 

1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ՝

1) վճարվել է սույն գլխին համապատասխան միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք.

2) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.

3) մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների իրականացման դիմաց մաքսավճարները վճարվել են, եթե այդ վճարները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և դրանց վճարման ժամկետը սահմանվել է մինչև ապրանքների բացթողումը, այդ թվում՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցումը։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը պետք է ավարտված լինի սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում դրանց բացթողման պահից։

 

Հոդված 3096. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

1. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը կիրառվում է սույն Օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները։

2. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանումն իրականացվում է այդ ապրանքների հայտարարատու հանդիսացող՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում (շինություններում, հրապարակներում)։

3. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների հետ կատարվող՝ սույն Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործառնությունները կատարելու իրավունք ունի էլեկտրոնային առևտրի օպերատորը։

4. Մինչև սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝

1) ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերելուց հետո «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով.

2) ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, եթե այդ ապրանքները ձևակերպված են այդ ընթացակարգով այն անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք փոխադրման համար, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողումը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելիս՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար.

3) ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները նշված ապրանքների հայտարարատուից տարբեր՝ էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, որն ընդգրկված է այն անդամ պետության էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում, որի մաքսային մարմնի կողմից նշված ապրանքները ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով.

4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը, անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմինների կողմից ճանաչվելով.

5) Հանձնաժողովի և (կամ) անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող հանգամանքներն ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալն ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ։

5. Նախքան սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով։

6. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված այլ մաքսային ընթացակարգերով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով։

7. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ անձը պարտավոր է՝

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք են բերվել՝ նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը և գտնվում են կառույցներում (շինություններում, հրապարակներում) կամ, սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան, դուրս են բերվել այդ կառույցներից (շինություններից, հրապարակներից), «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտել՝ սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքները ձեռք բերելու ամսին հաջորդող ամսվա 15-ը.

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ձեռք չեն բերվել ֆիզիկական անձանց կողմից՝ նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտել՝ սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով կամ, սույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտն ապահովել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում։

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետները լրանալուց հետո, իսկ այդ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների:

9. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել դրանցում նշված ժամկետներում, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը, այդ ժամկետները լրանալուն պես, դադարում է, իսկ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների։

10. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների դուրս բերումը կառույցներից (շինություններից, հրապարակներից)՝ նախքան սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, թույլատրվում է՝ այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձին դրանք հասցնելու նպատակով՝ մաքսային մարմնին էլեկտրոնային եղանակով կամ գրավոր ծանուցելուց հետո։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված ծանուցման կարգը սահմանվում է՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

11. Այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրային հարթակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի ժամանակ նախատեսված է ձեռքբերումից հետո դրանց վերադարձի հնարավորությունը, էլեկտրոնային առևտրի օպերատորն ապահովում է այդ ապրանքների վերադարձի հնարավորությունը` նախքան սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացնելու ժամկետի լրանալը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով դրանց նույնականացման պայմանով։

Էլեկտրոնային առևտրի վերադարձված ապրանքները ենթակա են տեղադրման կառույցներում (շինություններում, հրապարակներում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերը ձևակերպելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Էլեկտրոնային առևտրի օպերատորն էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձի մասին մաքսային մարմնին պարտավոր է ծանուցել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերը ձևակերպելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ։

Սույն կետի երրորդ պարբերությունում նշված ծանուցման կարգը սահմանվում է՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

12. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները, սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան մաքսային մարմնին ծանուցելուց հետո, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության ապրանքների կարգավիճակը կորցնում են, սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կառույցներում (շինություններում, հրապարակներում) դրանք տեղադրելու պահից։

13. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու համար, էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից պետք է ներկայացվի «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքների ձեռքբերման ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ նախքան էլեկտրոնային առևտրի ապրանքների նշված հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը լրանալը, սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կատարվել է էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձ։

Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում նշված ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը պետք է ներկայացվի էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից ոչ ուշ, քան ապրանքների բացթողումը մերժելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի մոտ առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից:

15. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի մոտ դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝

1) սույն հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ու 5-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, այդ թվում՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը՝ սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.

2) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.

3) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելը և (կամ) դրանք բռնագանձելը՝ սույն հոդվածի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդպիսի էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելը՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն Օրենսգրքին համապատասխան, վրա է հասել այդ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը.

5) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը մերժելը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության առնչությամբ.

6) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` ապրանքների բացթողումը չեղարկելը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության մասով.

7) էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

8) մաքսային մարմնի կողմից սույն Oրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահելը.

9) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։

16. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման՝ սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։

17. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

1) մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

2) եթե սույն հոդվածի 13-րդ կետում նշված ժամկետների ընթացքում՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ այդ ժամկետների վերջին օրը.

3) մինչև սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ առանց սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային մարմնին ծանուցման, ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերելու դեպքում՝ այդ ապրանքների դուրսբերման օրը, իսկ եթե այդ օրը պարզ չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը։

18. Սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման։

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են էլեկտրոնային առևտրի ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ։

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:

19. Սույն հոդվածի 4-րդ 1-3-րդ, 5-րդ ենթակետերին և 5-րդ կետերին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի, կամ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան, մաքսային մարմինների կողմից արգելապահվելու դեպքում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից (ամբողջությամբ կամ մասամբ) հետո մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 3097. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

 

1. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից։

2. Հայտարարատուի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով սույն հոդվածի 1-ին կետում նշված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝

1) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

2) անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն Օրենսգրքին համապատասխան, այդ օտարերկրյա ապրանքների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.

3) ապրանքների բացթողման մերժում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

4) մաքսային հայտարարագրի հետկանչ, սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) ապրանքների բացթողման չեղյալ ճանաչում, սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

5) էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

6) մաքսային մարմնի կողմից սույն Oրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահելը.

7) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողումը։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքին համապատասխան, հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով։

Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը։

5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները։

 

Հոդված 3098. Մաքսատուրքերի կիրառումը և մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքների մասով

 

1. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքով հարկման օբյեկտ են համարվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքները։

2. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման նպատակով դրանց հաշվարկման բազա է համարվում, կախված Միության մաքսային տարածք ներմուծվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, այդ ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր)։

Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 30910 հոդվածին համապատասխան։

3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված մաքսատուրքի միասնական դրույքաչափը որոշվում է Հանձնաժողովի կողմից։ Մաքսատուրքի այդ միասնական դրույքաչափը կարող է որոշվել՝ ելնելով ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից։

4. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերը, որոնց սահմաններում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվում՝ առանց միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող նորմերի սահմաններում, որոնք ավելի խիստ են, քան Հանձնաժողովի կողմից սահմանված նորմերը։

5. Էլեկտրոնային առևտրի այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվում են այդ ապրանքների ստացող հանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց հասցեով, արտահանվում են Միության մաքսային տարածքից առանց մաքսատուրքերի վճարման, եթե այլ բան սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից այդ ապրանքներն արտահանվում են։

Եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի վճարման անհրաժեշտությունը, ապա այդ անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերով հարկվող օբյեկտը, այդ ապրանքների համար մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարման հանգամանքները, այդ պարտավորության կատարման ժամկետներն ու կարգը, այդ տուրքերը վերադարձնելու և բռնագանձելու կարգը։

6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ Միության մաքսային տարածք նորմուծվող և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային վճարները կիրառվում են սույն Օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան։

7. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը։

8. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափեր։

Եթե միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման նպատակով պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդ վերահաշվարկը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

9. Միասնական դրույքաչափով գանձվող, մաքսատուրքի միասնական դրույքաչափի կիրառմամբ վճարման և (կամ) բռնագանձման ենթակա մաքսատուրքի գումարը որոշվում է միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման համար բազայի և մաքսատուրքի համապատասխան միասնական դրույքաչափի կիրառման եղանակով։

10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության կատարման պահը (վճարման օրը), միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարների և այլ դրամական միջոցների (փողերի) վերադարձման (հաշվանցման) կարգը սահմանվում են սույն Օրենսգրքի 6-10-րդ գլուխներին համապատասխան։

11. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք վճարողներ են հանդիսանում այն անձինք, որոնց մոտ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է սույն Օրենսգրքի 3099 հոդվածին համապատասխան։

12. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։

13. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին, որտեղ, սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։

14. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության արժույթով, որտեղ, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։

15. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման ձևերն ու եղանակները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։

Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը անկանխիկ կարգով վճարելու դեպքում և վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (փողի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ։

16. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման դեպքում սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված մաքսատուրքերը չեն վճարվում։

17. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։

18. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է վճարողի կողմից։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը նաև այլ անձանց կողմից կատարվելու հնարավորություն։

19. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է այն վճարելով սույն Օրենսգրքի 3099 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում՝ սույն հոդվածին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափերով։

Սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր՝ սույն Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձը կատարվում են այն անդամ պետությունում, որտեղ, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձում իրականացնող մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ստացել է այն հանգամանքների վրա հասնելը հաստատող փաստաթուղթ, որոնց դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է:

20. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով ու ժամկետներում, միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարողին ուղարկում է սահմանված ժամկետում այդ մաքսատուրքի գումարները չվճարելու մասին ծանուցում՝ բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Նշված ծանուցման ձևը, այդ ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

21. Մաքսային մարմինը չի ուղարկում սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի չվճարման փաստը հայտնաբերելու դեպքում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, և որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը, միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ սույն գլխին համապատասխան։ Նշված դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում։

22. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը սույն հոդվածի 20-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված այդ մաքսատուրքի բռնագանձմանը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 23-27-րդ կետում նշված առանձնահատկությունները։

23. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցներին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները:

24. Ի հավելումն սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ:

Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, որոնց համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրք չի վճարվել, այդ ապրանքների մասով միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարեցվում է։

25. Սույն հոդվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը։

26. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում`

1) միասնական դրույքաչափով գանձվող՝ չվճարված մաքսատուրքի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը, լրացել է.

2) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.

3) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է այդ մաքսատուրքը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 3099 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.

4) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է՝ սույն հոդվածի 24-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.

5) այն ֆիզիկական անձի մահվան վրա հասնելը, որի մոտ, սույն Օրենսգրքին համապատասխան, առաջացել է միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորություն, կամ նրան մահացած հայտարարելը (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում).

6) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր, որի մաքսային մարմնի կողմից կատարվում է բռնագանձումը:

27. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը բռնագանձվում է սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածում նշված մաքսային մարմինների կողմից։

 

Հոդված 3099. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը, դրա վճարման ժամկետը

 

1. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջանում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ նշված ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար, մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից։

2. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ նշված ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար, հետևյալ հանգամանքները վրա հասնելու դեպքում՝

1) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության կատարում և (կամ) դրա բռնագանձում՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված և սույն Օրենսգրքին համապատասխան վճարման ենթակա չափերով.

2) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողում, որոնք, սույն Օրենսգրքի 3098 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման.

3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարելու ժամկետը.

4) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

5) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում մաքսային մարմնի կողմից՝ կապված մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.

6) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչ՝ կապված այդ մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.

7) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արգելապահում մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ կապված մինչև այդ արգելապահումն առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.

8) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանում, ժամանակավոր պահպանման հանձնում կամ սույն Օրենսգրքին համապատասխան բացթողում, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց առնչությամբ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել սույն Օրենսգրքի 3095 հոդվածին համապատասխան՝ կապված մինչև այդ որոշումը կայացնելն առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.

9) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի չվճարման փաստի հայտնաբերում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, այն չափով, որի հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն գլխին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

10) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցների չկիրառում՝ սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ այդ մաքսատուրքի այն գումարի առնչությամբ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի։

3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ ներմուծվող (ներմուծված) էլեկտրոնային առևտրի միևնույն ապրանքների համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում՝ երբ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է մի անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների վրա հասնելը հաստատելուն ուղղված՝ մաքսային մարմինների փոխգործակցության կարգը:

4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 3098 հոդվածին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված գումարների չափով։

5. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման (միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման)՝ մինչև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը։

6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ Միության մաքսային սահմանով ապօրինի եղանակով տեղափոխելու դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը հաշվարկվում է սույն գլխին համապատասխան։ Ընդ որում, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ այդ մաքսատուրքի՝ ավելի վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

 

Հոդված 30910. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը

 

1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հայտագրվում է այդ ապրանքների ձեռքբերման մասին փաստաթղթի (չեքեր, հաշիվներ, բանկային վճարային փաստաթղթեր) մեջ նշված՝ դրանց վերջնական արժեքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, իսկ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից էլեկտրոնային առևտրային հարթակից ստացված՝ այդ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ տեղեկությունների հիման վրա (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)։

Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների ձեռքբերման վերաբերյալ այն տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց հիման վրա պետք է հայտագրվի այդ ապրանքների արժեքը։

2. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը պետք է հայտագրվի հավաստի, քանակապես որոշելի և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա։

Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու առանձնահատկությունները, այդ թվում՝ այդ ապրանքների արժեքը ոչ հավաստի կերպով որոշելու հատկանիշները, այդ ապրանքների վերաբերյալ տեղեկությունները ոչ հավաստի ճանաչելու համար հիմքերը, ինչպես նաև այն դեպքերը, երբ այդ ապրանքների արժեքը, մաքսային հսկողության արժեքների հիման վրա, որոշվում է մաքսային մարմնի կողմից, և այն որոշելու առանձնահատկությունները։

3. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը, և հայտագրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի արտահանվող ապրանքների արժեքի որոշումը նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ։».

42) 311-րդ հոդվածում՝

երրորդ պարբերությունը «Միության տարածք» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքներ կարգավիճակ,» բառերով.

յոթերորդ պարբերությունը «օպերատորների կողմից» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների պահման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող» բառերով.

43) 379-րդ հոդվածի 1-ին կետը «286-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, 3096 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերով» բառերով.

44) 384-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետով՝

«61. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կարող է սահմանվել, որ մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված մտավոր սեփականության այն օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանը, որոնք ներառված են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման, ինչպես նաև կարող են սահմանվել այդ միջոցների կիրառման դեպքերն ու առանձնահատկությունները։

Եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքների մասով սահմանվի մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառում, ապա այդ միջոցները չպետք է ձեռնարկվեն իրավատիրոջ կողմից արտադրված ապրանքների նկատմամբ կամ նրա համաձայնությամբ։».

45) 397-րդ հոդվածում՝

1-ին կետում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողներ» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ և էլեկտրոնային առևտրի օպերատորներ» բառերով.

2-րդ կետը «ռեեստրում» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում» բառերով.

4-րդ կետի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «և 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «, 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 4293 հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով.

46) 399-րդ հոդվածում՝

16-րդ կետում՝

առաջին պարբերությունում՝

«Այն դեպքում, երբ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձը միաժամանակ գործունեություն է իրականացնում (հավակնում է գործունեության իրականացնելուն) որպես մաքսային ներկայացուցիչ, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր, ինչպես նաև այն դեպքում, երբ» բառերով.

«և (կամ) մաքսային փոխադրողի» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողի և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորի» բառերով.

«407-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, 4292 հոդվածի 4-րդ կետին,» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 - 13 կետերով՝

«11) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.

12) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.

13) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 ենթակետով՝

«31 էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ ենթակետով՝

«5) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.

6) մաքսային փոխադրողների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.

7) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր։».

17-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրողի» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողի և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորի» բառերով.

47) լրացնել հետևյալ բովանդակությամբ 601 գլխով՝

 

«Գլուխ 601

 

Էլեկտրոնային առևտրի օպերատորը

 

Հոդված 429. Էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեությունը

 

1. Էլեկտրոնային առևտրի օպերատորն էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով կատարում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից այն ընդգրկվել է էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան։

Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններն իրականացվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից այդ ապրանքների հայտարարատուների անունից։

2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների՝ անմիջապես մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթը նրանց տրամադրելու պայմաններ:

 

Հոդված 4292. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները

 

1. Որպես էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսավարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով կառույցներ, շինություններ (շինության մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) ունենալը, որոնք նախատեսված են էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման և (կամ) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ու անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանման համար (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (շինություններ, հրապարակներ))։ Եթե կառույցները (շինությունները, հրապարակները) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ գտնվում են վարձակալության տակ, ապա այդ կառույցների (շինությունների, հրապարակների) նկատմամբ վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի առնվազն 1 տարի ժամկետով կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ցանկացած այլ ժամկետով.

2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանվող չափով.

3) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ հետևյալի բացակայությունը՝

սահմանված ժամկետում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների, տույժերի վճարման չկատարված պարտավորություն.

իրավաբանական անձի նկատմամբ սնանկության գործընթաց հարուցելու փաստեր.

4) մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի հետ փոխգործակցություն ապահովող տեղեկատվական համակարգի առկայություն կամ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով մաքսային մարմնի հետ էլեկտրոնային առևտրի օպերատորի փոխգործակցության՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակի առկայություն՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների, այդ ապրանքների հետ կատարված գործառնությունների և այդ ապրանքները ձեռք բերված անձանց վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերն ու տեղեկություններն ուղարկելու նպատակով.

5) էլեկտրոնային առևտրի օպերատորի քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայությունը, որը կարող է առաջանալ ներկայացվող անձանց գույքին վնաս հասցվելու հետևանքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ապահովագրական գումարի չափով։

2. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու լրացուցիչ պայմաններ:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես էլեկտրոնային առևտրի օպերատոր գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է այդ անձի հաստիքակազմում առնվազն 2 աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

4. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման չափը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման՝ Հանձնաժողովի կողմից սահմանված չափը գերազանցող չափ, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից իր գործունեության ոլորտը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարմամբ սահմանափակումը։

 

Հոդված 4293. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերը

 

1. Էլեկտրոնային առևտրի օպերատորին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերն են՝

1) էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից սույն Օրենսգրքի 4295 հոդվածով նախատեսված պարտավորությունները չկատարելը.

2) սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 3098 հոդվածի 20-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը չկատարելը, ինչպես նաև տույժերը, տոկոսները ժամկետում չվճարելը, եթե դրանց վճարման ժամկետը սահմանված է սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու մասին դիմումը.

4) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.

5) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի։

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ հիմքեր՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու համար:

 

Հոդված 4294. Էլեկտրոնային առևտրի օպերատորի իրավունքները

 

1. Իր գործունեությունն իրականացնելիս էլեկտրոնային առևտրի օպերատորն իրավունք ունի էլեկտրոնային առևտրի ապրանքներն ստացող հանդիսացող ֆիզիկական անձանցից, էլեկտրոնային առևտրային հարթակներից պահանջելու մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ, այդ թվում՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն կամ այլ գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր և տեղեկություններ, և այդ փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու այնպիսի ժամկետներում, որոնցով ապահովվում է սույն Օրենսգրքով սահմանված պահանջների կատարումը:

2. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի օպերատորը տիրապետում է սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներին։

3. Էլեկտրոնային առևտրի օպերատորն իրավունք ունի իր գործունեության ոլորտը սահմանափակելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարմամբ։

 

Հոդված 4295. Էլեկտրոնային առևտրի օպերատորի պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է՝

1) պահպանել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 2-րդ կետին համապատասխան.

2) չհրապարակել, իր և (կամ) իր աշխատողների կողմից սեփական նպատակներով չօգտագործել և այլ անձանց չփոխանցել էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձանցից և էլեկտրոնային առևտրային հարթակներից ստացված՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

3) իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնել այդ տեղեկությունները փոփոխվելու օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

4) ապահովել կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանվածությունը.

5) ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.

6) պահպանել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների օգտագործման պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով.

7) վարել ժամանակավոր պահպանման հանձնված և կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն այդ ապրանքների մասին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

8) վարել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրսբերված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

9) թույլ չտալ էլեկտրոնային առևտրի օպերատորի աշխատող չհանդիսացող կամ այդպիսի կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտք գործել կառույցներ (շինություններ, հրապարակներ)՝ առանց մաքսային մարմինների թույլտվության.

10) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մոտ մուտք գործելու հետ.

11) մաքսային մարմինների հետ իրականացնել փոխգործակցություն՝ սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգի միջոցով.

12) կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ:

2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է՝

1) ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների մասով՝ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.

2) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ ավարտել սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 7-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը։

3. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարում է էլեկտրոնային առևտրի օպերատորը, ապա էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է կատարել սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։

Նշված դեպքում հայտարարատուն չի կատարում սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։

4. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի օպերատորը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև անվավեր, այդ թվում՝ կեղծված և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (կեղծ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար այնպես, ինչպես դա կլիներ, եթե օպերատորը հանդես գար որպես այդ ապրանքների հայտարարատու։».

48) 436-րդ կետի 22-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրողների ռեեստր» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողների և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր» բառերով, «կամ մաքսային փոխադրողի» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողի և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորի» բառերով.

49) 449-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 կետով՝

«11. Մինչև Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով թույլատրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացնել Մաքսային միության մաքսային տարածքում ցանկացած մաքսային մարմին, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է՝

1) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձը, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այն անձի կողմից, որը, սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 1-ին կետին համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու.

2) այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան, ստեղծվել (գրանցվել) է էլեկտրոնային առևտրի օպերատոր հանդիսացող անձը և որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձը, եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։».

50) 464-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Եթե անդամ պետությունում բացակայում են էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված անձինք, ապա ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել այդպիսի ապրանքների հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձանց անունից և նրանց հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչների կողմից։

Սույն կետի դրույթները կիրառվում են անդամ պետություններից յուրաքանչյուրում մինչև էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում էլեկտրոնային առևտրի առաջին օպերատորին ընդգրկվելու ամսաթիվը, բայց սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է ________ քաղաքում, 20_____ թվականի ______ «____», մեկ բնօրինակով՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան