ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ») ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 161
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 161

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ») ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների կիրառմանն ուղղված միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը») հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »        ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ») ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման տեքստում «2023 թվականի հունվարի 1-ից» և «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «2026 թվականի օգոստոսի 1-ից» և «մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը» բառերով։

2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների կիրառմանն ուղղված միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ ապահովել սույն որոշմամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի 20   թվականի       ի

թիվ        որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների կիրառմանն ուղղված միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

1. Ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների իրագործման նպատակով դրոշմավորման ծածկագրերի ստուգման բաց բանալիների (այսուհետ՝ բաց բանալիներ) փոխանակման կանոնների մշակում, որոնք այդ թվում պարունակում են հետևյալ տեղեկությունները.

բաց բանալիների փոխանակման ենթակառուցվածքի մասնակիցների կազմը, պարտականությունները, լիազորությունները և պատասխանատվությունը.

 

բաց բանալիների տարածման, դրանց հետկանչի, կասեցման և դրանց գործողության ժամկետների երկարաձգման կարգը

2023 թվականի մարտի 1

Ռուսաստանի Դաշնություն, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններ (այսուհետ՝անդամ պետություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)

2. Հանձնաժողովի՝ բաց բանալիների փոխանակման կանոնների մասին ակտի ընդունում

2023 թվականի ապրիլի 1

Հանձնաժողով, անդամ պետություններ

3. Անդամ պետությունների կողմից բաց բանալիների փոխանակման ենթակառուցվածքի ստեղծում

սույն պլանի 4-րդ կետի «ա» ենթակետի կատարման օրվանից 12 ամսվա ընթացքում

անդամ պետություններ Հանձնաժողով

4. Ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների իրագործման համար անհրաժեշտ կազմակերպատեխնիկական միջոցառումների իրականացում՝

   

ա) ԳՕՍՏ 34.10-2018 միջպետական ստանդարտի հիման վրա ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների իրագործման նպատակով տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության բնագավառում տեխնիկական լուծման (այսուհետ՝ տեխնիկական լուծում) մշակում և Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների ազգային օպերատորներին տեխնիկական լուծման փոխանցում, ներառյալ՝ անհրաժեշտ տեխնիկական պահանջները և համատեղելիության ապահովման համար բավարար փաստաթղթերը, որոնցով նախատեսվում է հետևյալը.

նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների իրագործման համար և անդամ պետությունների տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղելիության ապահովման համար անհրաժեշտ գաղտնագրային ալգորիթմների տեխնիկական նկարագրություն.

 

դրոշմավորման ծածկագրերի ստուգման ծածկագրի ձևաչափի նկարագրություն.

 

բաց բանալիների ձևաչափի և դրանք պարունակող այն փաստաթղթերին ներկայացվող պահանջների նկարագրություն, որոնք ձևավորվում են բաց բանալիների փոխանակման ենթակառուցվածքի մասնակիցների կողմից

ֆինանսավորումը տրամադրելու օրվանից 9 ամսվա ընթացքում (2024 թվականի սեպտեմբերից ոչ ուշ)

Հանձնաժողով, անդամ պետություններ

բ) տեխնիկական լուծման փորձնական շահագործման անցկացում և Հանձնաժողովին դրա արդյունքների մասին տեղեկացում

տեխնիկական լուծումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում

անդամ պետություններ

գ) Հանձնաժողովի կողմից տեխնիկական լուծման մասնագրի և տեխնիկական պահանջների հաստատում

սույն կետի «բ» ենթակետի կատարման օրվանից 2 ամսվա ընթացքում

Հանձնաժողով անդամ պետություններ

դ) տեխնիկական լուծման միջօպերատորական թեստավորման անցկացում և դրա լրամշակում (անհրաժեշտության դեպքում)

սույն կետի «գ» ենթակետի կատարման օրվանից 3 ամսվա ընթացքում

անդամ պետություններ

5. Անդամ պետություններում ապրանքների նույնականացման միջոցների պաշտպանության սեփական գաղտնագրային միջոցների մշակմանն ուղղված կազմակերպատեխնիկական միջոցառումների իրականացում, այդ թվում՝ սերտիֆիկացման (պետական փորձաքննության) անցկացում (անհրաժեշտության դեպքում)՝

   

ա) տեխնիկական լուծման հետ համատեղելի տեխնիկական լուծումների մշակում անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետությունների կողմից մշակված տեխնիկական լուծումներ)

սույն պլանի 4-րդ կետի «ա» ենթակետի կատարման օրվանից սկսած 9 ամսից ոչ ուշ

անդամ պետություններ

բ) անդամ պետությունների կողմից մշակված տեխնիկական լուծումների փորձնական շահագործման անցկացում և Հանձնաժողովին դրա արդյունքների մասին տեղեկացում

սույն կետի «ա» ենթակետի կատարման օրվանից 3 ամսվա ընթացքում

անդամ պետություններ

գ) անդամ պետությունների կողմից մշակված տեխնիկական լուծումների միջօպերատորական թեստավորման անցկացում և դրանց լրամշակում (անհրաժեշտության դեպքում)

սույն կետի «բ» ենթակետի կատարման օրվանից 3 ամսվա ընթացքում

անդամ պետություններ

դ) անդամ պետությունների կողմից մշակված տեխնիկական լուծումների գործողության մեջ դնում

սույն կետի «գ» ենթակետի կատարման օրվանից 6 ամսվա ընթացքում

անդամ պետություններ

6. Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների կիրառման ապահովում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմանը համապատասխան

2026 թվականի օգոստոսի 1

անդամ պետություններ