ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 37 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարվող

 

4.11.6-րդ և 4.11.7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 4.11.6. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով Միության մաքսային տարածք ներմուծված և Միության մաքսային տարածքով տեղափոխվող ենթակարան-տինային արտադրանքի հետագծելիության ժամանակ բուսասանի-տարիայի ոլորտում ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրում՝ Միության սահմանված պահանջներին համապա-տասխանող արտադրանքի ազատ տեղափոխման նպատակով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 38 որոշմամբ հաստատված` կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրագործման կանոններում փոփոխությունների կատարում՝ սույն պլանի 4.11.4 կետին համապատասխան մշակված՝ երրորդ երկրներից ներմուծվող և անդամ պետությունների միջև տեղափոխվող ենթակարանտինային արտադրանքի հետագծելիության կարգի (այսուհետ սույն կետում՝ հետագծելիության կարգ) իրականացմանը վերաբերող մասով, բուսասանիտարական հսկողության շրջանակներում

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

 

համակատարող՝

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկա-տվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)

Հանձնաժողովի կողմից հետագծելիության կարգը հաստատելու օրվանից 6 ամսվա ընթացքում

Կոլեգիայի որոշում

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229 որոշմամբ հաստատված տեխնոլոգիական փաստաթղթերում փոփոխությունների կատարում՝ հետագծելիության կարգի իրագործմանը վերաբերող մասով

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայ-նացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)

 

համակատարող՝ Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրականացման կանոններում հետագծելիության կարգի իրագործմանը վերաբերող մասով կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում

Կոլեգիայի որոշում

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տրված բուսասանի-տարական սերտիֆիկատների մասին տեղեկատվության փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը՝ հետագծելիության կարգի իրագործմանը վերաբերող մասով, գործողության մեջ դնելը

անդամ պետություններ

 

համակատարող՝ Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայ-նացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի

 թիվ 229 որոշմամբ հաստատված տեխնոլոգիական փաստաթղթերում հետագծելիության կարգի իրագործմանը վերաբերող մասով կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում

Կոլեգիայի կարգա-դրություն, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր

4.11.7. Ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրում կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով հետագծելիության ժամանակ

«Գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում ընդհանուր տվյալների բազաների ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների նախապատրաստում և հաստատում

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների մասին հիմնադրույթը հաստատելու օրվանից 6 ամսվա ընթացքում

Կոլեգիայի որոշում

 

համակատարողներ՝ Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայ-նացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար), Կոլեգիայի՝ առև տրի հարցերով անդամ (նախարար) (իր իրավասության շրջանակներում)

   

«Գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում ընդհանուր տվյալների բազաների ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի նախապատրաստում և հաստատում

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայ-նացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ

 

համակատարող՝ Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար)

«Գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում ընդհանուր տվյալների բազաների ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների հաստատման

օրվանից 1 տարվա ընթացքում

Կոլեգիայի որոշում

«Գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում ընդհանուր տվյալների բազաների ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը և դրան անդամ պետությունների միանալը

անդամ պետություններ

 

համակատարող՝ Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայ-նացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)

«Գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում ընդհանուր տվյալների բազաների ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական համագործակ-ցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի հաստատման օրվանից 9 ամսվա ընթացքում

Կոլեգիայի կարգա-դրություն,

անդամ պետություն-ների նորմատիվ իրավական ակտեր

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան