ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արտասահմանյան արտահանման ենթակառուցվածքի համատեղ զարգացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արտասահմանյան արտահանման ենթակառուցվածքի համատեղ զարգացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 41-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 7.6.2 կետին համապատասխան՝
1. Հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության առաջարկությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու ենթակառուցվածքին և ռեզիդենտի կարգավիճակ ստանալու ընթացակարգին Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ընկերություններին հասանելիություն տրամադրելու վերաբերյալ՝ իր ընկերություններին տրամադրվող պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության բյուջետային համակարգի բյուջեների հաշվին ռեզիդենտներին տրամադրվող պետական աջակցության միջոցների։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների կառավարություններին՝ գործարար համայնքների հետ համատեղ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու տարածքում արտադրությունների և համատեղ ենթակառուցվածքի զարգացման գործում ընկերությունների շահագրգռվածության մասին։
3. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին (կազմակերպություններին)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և ընկերությունների համար ապահովել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու շնորհանդեսի անցկացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նշված արդյունաբերական գոտու տարածքում գործունեություն իրականեցնելու պայմանների վերաբերյալ տեղեկացմանը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |