ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 108
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.07.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 հուլիսի 2022 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արևելյան ու Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Ա.Ա. Շակկալիևին՝ ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արևելյան ու Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Արևելյան ու Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովը (այսուհետ՝ ԿՈՄԵՍԱ), այսուհետ՝ Կողմեր,

ճանաչելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան գործող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դերը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող հակամրցակցային գործունեության հայտնաբերման և խափանման գործում,

ճանաչելով «Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի հիմնադրման մասին» 1993 թվականի նոյեմբերի 5-ի պայմանագրին և «ԿՈՄԵՍԱ-ի մրցակցության մասին» 2004 թվականի հիմնադրույթին համապատասխան գործող՝ ԿՈՄԵՍԱ-ի մրցակցային հարցերով հանձնաժողովի դերը ԿՈՄԵՍԱ-ի ընդհանուր շուկայի զարգացումը և ընդհանուր շուկայում մրցակցության պաշտպանությունը խթանելու գործում, ԿՈՄԵՍԱ-ի անդամ պետությունների միջև առևտրի մասով ԿՈՄԵՍԱ-ի ընդհանուր շուկայում մրցակցությունն էապես սահմանափակող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը դադարեցնելու, արգելելու և (կամ) նրանց պատասխանատվության ենթարկելու հարցերով դիտանցում, ուսումնասիրություններ անցկացնելու, խախտումներ հայտնաբերելու, որոշումներ ընդունելու և միջոցառումներ իրականացնելու գործում,

արտահայտելով մրցակցության ոլորտում համագործակցություն զարգացնելու մտադրություն,

ընդգծելով տնտեսության արդյունավետ զարգացման հարցում մրցակցության դերը,

ձգտելով ստեղծելու Կողմերի միջև փոխհարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմաններ,

հիմնվելով Կողմերի հավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա,

հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ.

1. Սույն հուշագրի նպատակը մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում Կողմերի միջև համագործակցության համար հիմքերի ձևավորումն է։

2. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ձևով՝

տարածքային ինտեգրման հարցերով փորձի փոխանակում.

մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև տվյալ ոլորտում վիճակագրական և տեղեկատվական նյութերի և այլ փաստաթղթերի փոխանակում (բացառությամբ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվությանը վերաբերող տեղեկություններում պարունակվող փաստաթղթերի).

մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննության անցկացման փորձի փոխանակում.

ապրանքային շուկաների ուսումնասիրության փորձի փոխանակում և այդ հարցերով խորհրդակցությունների անցկացում․

մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով խորհրդակցությունների անցկացում․

մեկ Կողմի ներկայացուցիչների կողմից մյուս Կողմի կողմից անցկացվող՝ մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով միջոցառումներին մասնակցություն.

մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, թեմատիկ սեմինարների և համաժողովների անցկացում։

3. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմին՝ միայն այն ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում։

4. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում փոխանցման ենթակա չէ այն տեղեկատվությունը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը, «Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի հիմնադրման մասին» 1993 թվականի նոյեմբերի 5-ի պայմանագրին, «ԿՈՄԵՍԱ-ի մրցակցության մասին» 2004 թվականի հիմնադրույթին և ԿՈՄԵՍԱ-ի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

5. Սույն հուշագրի կիրառման շրջանակներում Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացնում են՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտը,

ԿՈՄԵՍԱ-ի մրցակցության հարցերով հանձնաժողովի կողմից՝ Տնօրենի և Գործադիր տնօրենի գրասենյակը։

6. Կողմերը սույն հուշագրի կիրառման նպատակով կարող են մշակել համագործակցության ծրագրեր և համատեղ գործողությունների ու միջոցառումների իրագործման աշխատանքային պլաններ (անհրաժեշտության դեպքում)։

7. Սույն հուշագրի իրագործման ժամանակ ծագող ցանկացած տարաձայնություն Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և չի հանգեցնում որևէ ֆինանսական և իրավական պարտավորությունների։

9. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

10. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

11. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարում է՝ մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 3 ամիսը լրանալուց հետո: Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում սկսած միջոցառումները և նախագծերն իրագործելու վրա։

Ստորագրված է 2022 թվականի __________ ____-ին _________________ քաղաքում, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով և արաբերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերենով տեքստը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝

Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան