ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ» ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

9 օգոստոսի 2022 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ» ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպությունները և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում «մեկ օր առաջ» Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպությունը սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահի ժ/պ`

Վ.  Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ» ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 32-րդ կետին համապատասխան, ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) 6-րդ և 7-րդ կետերի և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա՝

1. Սահմանել՝

«Բելառուսի ունիվերսալ ապրանքային բորսա» բաց բաժնետիրական ընկերությունը, «Էլեկտրական էներգիայի և հզորության շուկայի ղազախստանյան օպերատոր» բաժնետիրական ընկերությունը և «Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսա» բաժնետիրական ընկերությունը որպես Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպություններ․

«էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր» բաժնետիրական ընկերությունը որպես Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում «մեկ օր առաջ» էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպություն:

2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը` ապահովել սույն կարգադրության 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված կազմակերպությունների կողմից Արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունված ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից, Արձանագրության 33-րդ կետում նշված ակտերով սահմանված ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի իրավունքներն ու պարտականություններն (գործառույթներն ու լիազորությունները) իրականացնելու նախապատրաստմանն ուղղված համալիր միջոցառումների անցկացումը` հաշվի առնելով հետևյալը՝

նշված կազմակերպությունների կողմից միասնական առևտրային նստաշրջանների անցկացում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման ժամանակ․

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործունեության թեստային փորձարկումների անցկացում՝ միջոցառումների պլանի 13-րդ կետին համապատասխան։

3. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը` ապահովել սույն կարգադրության 1-ին կետի երրորդ պարբերության մեջ նշված կազմակերպության կողմից Արձանագրության 5-8-րդ կետերին համապատասխան ընդունված ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից, Արձանագրության 33-րդ կետում նշված ակտերով սահմանված «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտրի օպերատորի իրավունքներն ու պարտականություններն (գործառույթներն ու լիազորությունները) իրականացնելու նախապատրաստմանն ուղղված համալիր միջոցառումների անցկացումը` հաշվի առնելով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործունեության թեստային փորձարկումների անցկացումը՝ միջոցառումների պլանի 13-րդ կետին համապատասխան։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից, բացառությամբ սույն կարգադրության 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում Արձանագրության 6-րդ կետով նախատեսված ակտը Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունվելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան