ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 135 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միասնական օպերատորի մասին հիմնադրույթի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միասնական օպերատորի մասին կից ներկայացվող հիմնադրույթը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
|
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միասնական օպերատորի մասին
I. Ընդհանուր դրույթները
1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միասնական օպերատորը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ, Միասնական օպերատոր) ապահովում է ինտեգրված համակարգի զարգացման, արդիականացման և ուղեկցման աշխատանքների կատարումը։
2. Միասնական օպերատորն իրականացնում է իր գործունեությունը Միության անդամ պետություններից մեկի օրենսդրությանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված պահանջներին, սույն հիմնադրույթի կետերին և Միության իրավունքի կազմում ընդգրկվող այլ փաստաթղթերին համապատասխան։
3. Ինտեգրված համակարգի զարգացման, արդիականացման և ուղեկցման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով` Միասնական օպերատորն ապահովում է Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից որոշված կազմակերպությունների հետ կոնսորցիումի ստեղծումը՝ դրանց հետ համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով, և Հանձնաժողով է ներկայացնում կոնսորցիումի անդամների միջև աշխատանքների բաշխման համաձայնեցված պլանը, որով յուրաքանչյուր մասնակցի նախատեսվում է կոնսորցիումի աշխատանքների հավասար բաշխումը և առնվազն 15%-ի կատարումը։
Կոնսորցիումի մասնակցի (մասնակիցների) կողմից ինտեգրված համակարգի զարգացման, արդիականացման և ուղեկցման միջոցառումների պլանների իրագործման մասով աշխատանքների կատարումից հրաժարման կամ կատարման անհնարինության դեպքում տվյալ աշխատանքները վերաբաշխվում են կոնսորցիումի մյուս մասնակիցների միջև։
4. Միասնական օպերատորը Հանձնաժողովի հետ կնքում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանը, գործունեության ապահովմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների պլանների իրագործման մասով ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ համապատասխանաբար՝ միջոցառումների պլաններ, պայմանագիր)։
5. Միասնական օպերատորի՝ միջոցառումների պլանների իրագործման մասով ծառայությունների վարձատրումն իրականացվում է միջոցառումների պլաններով նախատեսված միջոցների սահմաններում՝ պայմանագրի պայմաններին համապատասխան։
6. Միջոցառումների պլաններով նախատեսված առանձին աշխատանքների կատարման համար Միասնական օպերատորը և կոնսորցիումի բոլոր մասնակիցները կարող են կնքել ենթակապալային պայմանագրեր Կատարողների՝ իրավաբանական անձանց և առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացիների հետ, որոնք համապատասխանում են Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին։ Առանձին աշխատանքների մասով նշված պայմանագրերը կարող են կնքվել՝ պայմանով, եթե կոնկրետ աշխատանքների համար պայմանագրով նախատեսված է այդպիսի հնարավորություն։ Ենթակապալային պայմանագրերով մատուցվող ծառայությունների վարձատրումն իրականացվում է պայմանագրի արժեքի ընդհանուր ծավալի սահմաններում։
II. Հիմնական հասկացությունները
7. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանը, գործունեության ապահովմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների պլան (միջոցառումների պլան)՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող փաստաթուղթ, որը պարունակում է ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանը, գործունեության ապահովմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների մանրամասնեցված կազմ՝ նշելով աշխատանքների ժամկետները և արժեքը («Միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրություն, «Միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)։
8. Միության տվյալների մոդել՝ իրավաբանական փաստերի (հանգամանքների, գործողությունների կամ իրադարձությունների), դրանց միջև կապերի և դրանց վիճակների՝ գրաֆիկական և (կամ) բառային նկարագրության տեսքով ներկայացում, որը պիտանի է ձևայնացված կերպով փոխանցման, մեկնաբանման և մշակման համար (Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 190 որոշմամբ հաստատված՝ Միության տվյալների մոդելի մասին հիմնադրույթ)։
9. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգ՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների՝ Հանձնաժողովի կողմից ընդունվող (հաստատվող) և սուբյեկտների միջև տեղեկատվական փոխանակում իրականացնելիս օգտագործվող տեղեկագրքերի ու դասակարգիչների և նշված տեղեկատվության ռեեստրի, ինչպես նաև էլեկտրոնային ձևով նշված տեղեկատվության մշակումը և դրա հասանելիության տրամադրումն ապահովող տեղեկատվական համակարգերի ամբողջություն (Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին հիմնադրույթ)։
III. Հիմնական պահանջները, խնդիրները, գործառույթները, իրավունքները և պարտականությունները
10. Միասնական օպերատորն իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերը (բաժնեմասերը) Միության անդամ պետություններից մեկի սեփականությունն են (անկախ մեծությունից) և (կամ) որը հսկվում կամ զգալի ազդեցություն է կրում Միության անդամ պետություններից մեկի կողմից։
11. Միասնական օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղադրման եւ պայմանագրերի կնքման մասին հիմնադրույթի պահանջներին համապատասխանությունը.
2) իրավաբանական անձի լուծարում չիրականացնելը և այն պետության դատարանի կամ այլ իրավասու մարմնի՝ իրավաբանական անձը սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին որոշման բացակայությունը, որի ռեզիդենտն է իրավաբանական անձը.
3) աշխատողների շրջանում անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական որակավորումների (անհրաժեշտ կրթության) առկայությունը.
4) պայմանագրերի կատարման համար ֆինանսական ռեսուրսների առկայությունը.
5) պայմանագրերի կատարման համար սարքավորումների և այլ նյութական ռեսուրսների առկայությունը.
6) պայմանագրի կատարման համար աշխատանքային ռեսուրսների առկայությունը։
Տեղեկատվության պաշտպանության ապահովման հետ կապված աշխատանքների կատարման համար Միասնական օպերատորին և նրա կողմից ներգրավվող Կատարողներին ներկայացվում են լրացուցիչ պահանջներ՝
1) Միության անդամ պետության՝ գաղտնի տեղեկատվության տեխնիկական պաշտպանության մասով գործունեություն իրականացնելու լիցենզիայի առկայությունը.
2) Միության անդամ պետության՝ ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների, ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների օգտագործմամբ պաշտպանված տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի մշակման, արտադրման, տարածման, տեղեկատվության ծածկագրման բնագավառում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների, ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների օգտագործմամբ պաշտպանված տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցական համակարգերի տեխնիկական սպասարկման մասով գործունեություն իրականացնելու լիցենզիայի առկայությունը։
12. Խնդիրները՝
1) միջոցառումների պլանների ժամանակին և որակյալ իրագործումը.
2) Կատարողների կազմի սահմանումը, կնքվող պայմանագրերով սահմանված մասով միջոցառումների պլանների իրագործման ծառայությունների մատուցմանը դրանց մասնակցության ապահովումը.
3) Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին միջոցառումների պլանների իրագործման մասով ծառայությունների մատուցման արդյունքների համապատասխանության ապահովումը.
4) Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամկետներին համապատասխան՝ ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելու համար տեխնիկական պատրաստության ապահովումը։
13. Գործառույթները՝
1) ինտեգրված համակարգի ընդհանուր համակարգային նախագծման աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝
1.1) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի թարմացում.
1.2) Միության տվյալների մոդելի զարգացում.
1.3) էլեկտրոնային փաստաթղթերի (էլեկտրոնային ձևով փաստաթղթերի) կառուցվածքների մշակում և ուղեկցում, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային փաստաթղթերի կառուցվածքների մշակում և ուղեկցում.
1.4) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման համար երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության ընդհանուր համակարգային նախագծում.
1.5) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակում և թարմացում.
1.6) ինտեգրված համակարգի ծառայությունների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների նախագծում թվային հարթակ ձևավորելիս.
2) ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացման և զարգացման աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝
2.1) ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի ու բաղադրիչների արդիականացում և մշակում՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար.
2.2) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ստեղծում.
2.3) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի արդիականացում.
3) վստահության անդրսահմանային տարածքի ուղեկցման և զարգացման աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝
3.1) վստահության անդրսահմանային տարածքի տարրերի սպասարկման, տեխնիկական աջակցության ապահովում.
3.2) կազմակերպատեխնիկական փաստաթղթերի մշակում՝ վստահության անդրսահմանային տարածքի զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար.
4) ինտեգրված համակարգի տեղեկատվական հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցության ապահովումը, այդ թվում՝
4.1) ընդհանուր գործընթացներն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում.
4.2) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների գործունեության աջակցություն.
4.3) ինտեգրված համակարգի մշակում, ուղեկցում և տեխնիկական սպասարկում՝ տեղեկատվական անվտանգության ու տեղեկատվության պաշտպանության մասով.
4.4) տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության ապահովման համար, տվյալների փոխանցման ուղիների վարձակալում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ինտեգրված համակարգի ազգային հատվածների միջև փոխգործակցության համար.
4.5) ինտեգրված համակարգի ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների գործունեության ուղեկցում և ապահովում.
4.6) ընդհանուր համակարգային եւ կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների վարձակալում (ձեռքբերում)։
Ծառայությունների կազմը սահմանվում է Հանձնաժողովի կողմից պայմանագրի կնքման փուլում։
14. Իրավունքներն ու պարտականությունները՝
1) ապահովում է պահանջների պահպանումը, ինչպես նաև խնդիրների և գործառույթների իրականացումը.
2) պատրաստում է Միության իրավունքի կազմում ընդգրկվող նորմատիվ ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ՝ Միության թվային տարածքի ստեղծմանը և զարգացմանը, ինտեգրված համակարգի զարգացմանն առնչվող մասով.
3) ընդունում և հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրում է Հանձնաժողովի՝ մատուցվող ծառայությունների հարցերով դիտողությունները.
4) չի հրապարակում իր լիազորություններն իրականացնելու ժամանակ ստացված տեղեկատվությունը.
5) յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին տասնօրյակից ոչ ուշ, Հանձնաժողով է ներկայացնում միջոցառումների պլանների կատարմանն առնչվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ Հանձնաժողովի հարցմամբ՝ մինչև 3 աշխատանքային օր ժամկետում։
15. Հերթական տարվա և պլանային ժամանակահատվածի համար միջոցառումների պլանների իրագործման մասով ծառայությունների մատուցման դադարեցման դեպքում Միասնական օպերատորն իրավունք չունի առանց Հանձնաժողովի հետ համաձայնեցման լուծարել կամ վերապրոֆիլավորել այդ ծառայությունների մատուցումն ապահովող արտադրական ռեսուրսները։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|