ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
9 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 5 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 16 որոշման 2-րդ կետին համապատասխան՝
1. Որոշել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 24-25-ին Ռուսաստանի Դաշնությունում։
2. 2023 թվականին Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումը համատեղել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նշված նիստի հետ։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |