ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
6 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 211 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգրին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարվող
1. «պետական (մունիցիպալ) գնումների նպատակով անդամ պետությունների բանկերի կողմից տրամադրվող բանկային երաշխիքներն անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի նախապատրաստում» դիրքում 1.6.1 կետի՝
չորրորդ սյունակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
հինգերորդ սյունակում «, Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն (անհրաժեշտության դեպքում)» բառերը հանել։
2. 1.6.3 կետի «պայմանագրում փոփոխությունների կատարում՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով՝ մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ մեկ այլ անդամ պետության կողմից փոխադարձ ճանաչման այն կանոնների հաստատման և դրանցում փոփոխությունների կատարման առնչությամբ խորհրդին լիազորություններ վերապահելու մասով, որոնցով հաստատվում են էլեկտրոնային թվային ստորագրությանը, դրա իսկության ստուգմանը և ճանաչմանը, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային փաստաթղթերի օրինականության ճանաչմանը ներկայացվող պահանջները» դիրքում՝
չորրորդ սյունակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով․
հինգերորդ սյունակում «Բարձրագույն խորհրդի որոշում» բառերը փոխարինել ««Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն» բառերով։
3. 2.4.4 կետի «մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հասարակական ընդունարանի շրջանակներում բիզնես համայնքի կողմից բարձրացված խնդրահարույց հարցերի լուծման ընթացքի և արդյունքի նկատմամբ մշտադիտարկման և հսկողության անցկացում» դիրքում՝
երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «բիզնես համայնքի կողմից բարձրացված խնդրահարույց հարցերի լուծման ընթացքի և արդյունքի նկատմամբ մշտադիտարկման և հսկողության անցկացում, այդ թվում՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հասարակական ընդունարանի շրջանակներում».
երրորդ սյունակը լրացնել «Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար), համակատարողներ՝ անդամ պետություններ, Կոլեգիայի անդամներ (իրենց իրավասության շրջանակներում)» բառերով։
4. 2․4․5 կետի «Պայմանագրում փոփոխությունների կատարում (Պայմանագրում՝ իրավական կարգավորման մասով բացթողումներ հայտնաբերելու դեպքում)» դիրքում՝ չորրորդ սյունակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։