ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
4 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 173 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև փոխըմբռնման մասին» 2021 թվականի հոկտեմբերի 13-ի հուշագրի 4-րդ կետին համապատասխան՝
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև փոխըմբռնման մասին» 2021 թվականի հոկտեմբերի 13-ի հուշագրի իրագործման 2023-2025 թվականների միջոցառումների պլանի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Վ. Նազարենկոյին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում՝ կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՊԼԱՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև փոխըմբռնման մասին» 2021 թվականի հոկտեմբերի 13-ի հուշագրի իրագործման 2023-2025 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Իրա-գործման ժամկետը |
Փոխգործակցության համակարգման համար պատասխանատուն Եվրասիական տնտեսական հանձնաժողովից |
Փոխգործակցության համակարգման համար պատասխանատուն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակից (ԱՀԿ ԵՏԳ) | ||
|
I. Փոխգործակցություն դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության բնագավառում | |||||
|
1. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի ձևավորում |
2023 թվական |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
2. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստերի անցկացում (այդ թվում՝ տեսահամաժողովի ձևաչափով) |
ըստ անհրա-ժեշտության |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
3. ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցություն՝ պատշաճ դեղագրքային գործունեության կանոնների նախապատրաստման վերաբերյալ՝ ԱՀԿ նախագծի մշակմանը |
2023-2024 թվական-ներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
4. Համատեղ մասնակցություն ԵՏՀ-ի և ԱՀԿ ԵՏԳ-ի կողմից անցկացվող միջոցառումներին՝ դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում |
2023-2025 թվական-ներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
5. Դեղամիջոցների շրջանառության կարգավորման ոլորտում համատեղ խորհրդակցությունների անցկացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվ փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակում (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի ու գաղտնի տեղեկատվության)՝ հետևյալ հարցերով.
դեղամիջոցների մշակման գործընթացների իրավական առանձնահատկություններ և օպտիմալացում.
բարձր տեխնոլոգիական դեղապատրաստուկների, կենսաբանական պատրաստուկների և դեղապատրաստուկների այլ տեսակների արտադրության կարգավորում.
դեղապատրաստուկների որակի, արդյունավետության և անվտանգության գնահատման ժամանակ ռիսկերի վերլուծության վրա հիմնված մոտեցումների ներդրում |
2023-2025 թվական-ներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
6. Բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում համատեղ խորհրդակցությունների անցկացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվ փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակում (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի ու գաղտնի տեղեկատվության)՝ հետևյալ հարցերով.
բժշկական արտադրատեսակների մշակման գործընթացների իրավական առանձնահատկություններ և օպտիմալացում.
բժշկական արտադրատեսակների արտադրության կարգավորում՝ ադիտիվ տեխնոլոգիաների ու արտադրանքի նոր դասերի կիրառմամբ.
բժշկական արտադրատեսակների որակի, արդյունավետության և անվտանգության գնահատման ժամանակ ռիսկերի վերլուծության վրա հիմնված մոտեցումների ներդրում |
2023-2025 թվական-ներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
II. Մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի անվտանգությունն ապահովելը և շրջանառություն թույլ չտալը | |||||
|
7. Համատեղ խորհրդակցությունների անցկացում՝ մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը կարգավորելու և թույլ չտալու հարցերով |
2023-2025 թվական-ներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
8. Մարդու կյանքի ու առողջության համար սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում թվային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում |
2023-2025 թվական-ներ |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
9. Համատեղ խորհրդակցությունների անցկացում՝ սննդամթերքում, այդ թվում՝ շշալցված ջրում թունավոր քիմիական նյութերի, ախտածին (պաթոգեն) և պայմանական ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների պարունակության նորմավորման և կանոնակարգման հարցերով |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
III. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելում | |||||
|
10. Համատեղ խորհրդակցությունների անցկացում՝ մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր արտադրանքի (ապրանքների) արտադրությունը (ներմուծումը) և շրջանառությունը թույլ չտալուն ուղղված սանիտարահակահամաճարակային միջոցառումների հարցերով |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
IV. Վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջացման և տարածման կանխարգելում | |||||
|
11. Համատեղ միջոցառումների անցկացում՝ «Միասնական առողջություն» մոտեցման օգտագործմամբ (առողջական խնդիրներ՝ մարդու և կենդանիների փոխգործակցության տեսանկյունից) |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
12. Համատեղ խորհրդակցությունների անցկացում՝ «COVID-19 համավարակի համատեքստում ուղևորական փոխադրումների մասով հանրային առողջության պաշտպանությանն ուղղված միջոցների իրագործման մեխանիզմ» ԱՀԿ հանձնարարականի կիրառման հարցերով |
2023 թվական |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
13. Գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում գիտական հետազոտությունների և ԱՀԿ նորարարական մշակումների ներդրման բնագավառում |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
V. Առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության բարձրացում | |||||
|
14. Համատեղ միջոցառումների անցկացում՝ ուղղված ռիսկերի կառավարմանը Միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման շրջանակներում |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
15. ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցություն՝ Միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման հարցերով՝ ԱՀԿ ԵՏԳ-ի կողմից անցկացվող միջոցառումներին |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
16. Մասնակցություն Եվրասիական տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու մասով համատեղ զորավարժություններին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների որոշմամբ |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
VI. Հակամանրէային պատրաստուկների նկատմամբ դիմադրողականության առաջացման ու տարածման կանխարգելում | |||||
|
17. Համատեղ խորհրդակցությունների անցկացում՝ մարդու ու կենդանիների մոտ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար կիրառվող դեղամիջոցների նկատմամբ հակաբիոտիկակայունության նվազեցում |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
18. ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցություն ԱՀԿ հարթակում կազմակերպվող միջոցառումներին՝ մարդու ու կենդանիների մոտ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար կիրառվող դեղամիջոցների նկատմամբ հակաբիոտիկակայունության նվազեցման զարգացմանը հակազդելու ոլորտում |
2023-2025 թվական-ներ |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
VII. Առողջության պահպանման բնագավառում տեղեկատվական համակարգերի զարգացում | |||||
|
19. Փոխգործակցություն՝ առողջության պահպանման բնագավառում տեղեկատվական համակարգերի զարգացման, ինչպես նաև հեռավար բժշկական ծառայությունների մատուցման (հեռաբժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ) հարցերով |
2023-2025 թվական-ներ |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
VIII. Բժշկության բնագավառում ժամանակակից նվաճումների հասանելիության ապահովում | |||||
|
20. Փոխգործակցություն՝ բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության ցուցաբերման հարցերով |
2023-2025 թվական-ներ |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
|
IX. Բժշկական օգնության ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին | |||||
|
21. Համատեղ մասնակցություն ԵՏՀ-ի և ԱՀԿ ԵՏԳ-ի կողմից անցկացվող միջոցառումներին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվ փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակում (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի ու գաղտնի տեղեկատվության)՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման հարցերով |
2023-2025 թվական-ներ |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ |
ԱՀԿ ԵՏԳ ներկայացուցիչներ | ||
Ստորագրված է 2022 թվականի ______________-ի «_____»-ին ____________________ քաղաքում, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերենով տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝
|
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|