ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
6 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 153 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 196 կարգադրությամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում Ղրղզստանի Հանրապետությունից ներառել Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Ուսենբեկովա Այնուրա Դոկտուրբային` աշխատանքային խմբի կազմից հանելով Է․Տ․ Ալիշերովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |