ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
6 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 152 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 42-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների ցանկի 2–րդ կետի 2.10 ենթակետի կատարման, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» թիվ 44 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրվել և գրանցվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
բ) այն սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը, որի մասով տրվել են Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատներ, կատարվում է արտադրության վիճակի վերլուծության կամ արտադրության վիճակի վերլուծության և արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների միջոցով՝ առանց հեռավար գնահատման օգտագործման այն դեպքում, երբ պահպանվել են հետևյալով նախատեսված պայմանները.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18–ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման դեպքում կիրառվող ժամանակավոր միջոցների 2–րդ կետ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18–ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցների 1–ին կետ։
Նշված պարբերական գնահատումը պետք է կատարվի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցների գործողության ժամկետը լրանալու օրվանից 6 ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումների հանումն ինչպես Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունում, որի տարածքում է գործունեություն իրականացնում սերտիֆիկացման մարմինը, այնպես էլ այն պետությունում, որի տարածքում է գտնվում սերտիֆիկացված արտադրանքի պատրաստման (արտադրման) մասով գործունեության իրականացման վայրը:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18–ի թիվ 44 որոշման 1–ին կետի երրորդ պարբերությունը՝ բացառությամբ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման դեպքում կիրառվող ժամանակավոր միջոցների 2–րդ կետի.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18–ի թիվ 44 որոշման մեջ կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23–ի թիվ 127 որոշման հավելված) 1–ին կետի չորրորդ պարբերությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի -ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցներ (այսուհետ՝ համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցներ)։»։
2. 31 կետի «ա»-«դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի սերտիֆիկացում և համապատասխանության հայտարարագրում կատարելիս համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցների կիրառման հնարավորություն.
բ) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության այն սերտիֆիկատների մասին տեղեկատվության հավաքագրում, որոնք տրվել են Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմինների կողմից՝ համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցների կիրառմամբ սերիական թողարկման արտադրանքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակ Եվրասիական տնտեսական հանձնաժողով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սերտիֆիկացման մարմինների կտրվածքով նշված գործունեության մշտադիտարկման արդյունքների ներկայացմամբ, ինչպես նաև սերտիֆիկացման այն մարմինների առնչությամբ ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվության հավաքագրում, որոնք խախտել են համապատասխանության գնահատման ընթացակարգերը համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցներ կիրառելիս.
գ) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցների կիրառմամբ համապատասխանության գնահատումն անցած արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ուժեղացում.
դ) հավատարմագրման և սերտիֆիկացման միջազգային համակարգերի շրջանակներում տրված փորձարկումների արձանագրությունների ճանաչման հնարավորության տրամադրում՝ որպես Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի տրամադրման համար հիմք՝ առաջնահերթ ծրագրերի իրականացման, նոր արտադրական գծերի կազմակերպման, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար անհրաժեշտ և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ չդրվող՝ տեխնիկապես բարդ արտադրանքի համապատասխանության գնահատում անցկացնելիս:»։
3. 32 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Սահմանել, որ համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցները գործում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թվականի -ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով ժամանակավոր միջոցներով՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման մասով
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) արտադրանքի այն սերտիֆիկացման մարմինը, որն ընդգրկված է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին), Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին համապատասխանության համար սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտի ստացման դեպքում, ըստ սերտիֆիկացման մարմնի որոշման, նախորդող՝ սերտիֆիկացված արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության կամ նշված սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման (տեսչական հսկողության) (այսուհետ՝ պարբերական գնահատում) արդյունքները, ներառյալ՝ արտադրության վիճակի վերլուծության արդյունքները և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրությունները, կարող են մասամբ կամ ամբողջությամբ տարածվել այդ արտադրանքի վրա՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում.
ա) նշված սերտիֆիկացվող արտադրանքի առնչությամբ սերտիֆիկացման մարմնում բացակայում են տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների խախտման բացահայտված փաստերի մասին տեղեկությունները (բացառությամբ արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումների, որոնք չեն ազդում արտադրանքի անվտանգության վրա).
բ) արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կատարման հայտը ներկայացվել է հայտատուի կողմից՝ նախկինում անցկացված՝ արտադրության վիճակի վերլուծության և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտի ձևակերպման, հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրության հաստատման կամ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման և սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման ակտի ձևակերպման օրվանից մինչև 24 ամիսը լրանալը.
գ) արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքները կատարվում են այն նույն սերտիֆիկացման մարմնի կողմից, որն անցկացրել է նախորդող՝ արտադրության վիճակի վերլուծությունը կամ տվյալ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը և համապատասխանաբար ձևակերպել է արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտը կամ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման ակտը.
դ) նշված սերտիֆիկացվող արտադրանքի առնչությամբ բացակայում են տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների փոփոխությունները (նորերի սահմանումը) (այն դեպքում, երբ նոր պահանջները չեն առնչվում արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտում և արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրությունում պարունակվող հարցերին, թույլատրվում է դրանց օգտագործումը նոր պահանջների առնչությամբ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների լրացուցիչ արձանագրություններ տրամադրելիս).
ե) արտադրանքը նախկինում սերտիֆիկացված արտադրանքի համեմատ տարբերություններ չունի կամ ունի կառուցվածքի (կազմի) կամ դրա արտադրության տեխնոլոգիայի հետ կապված տարբերություններ, որոնք չեն ազդում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովման վրա:
2. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ հնարավոր է արտադրանքի վիճակի վերլուծության անցկացումը հեռավար գնահատման միջոցով։
3. Հեռավար գնահատում ասելով հասկացվում է հեռավորության վրա գնահատում կատարելու մեթոդը, որով ապահովվում է գնահատման ընթացակարգերի անցկացումը (որոնցով նախատեսվում է գնահատման օբյեկտի գտնվելու վայր այցելությունը)՝ առանց գնահատման օբյեկտի գտնվելու վայր այցելության՝ հեռավար փոխգործակցության միջոցների (ձայնա– և տեսակոնֆերանս կապի) օգտագործմամբ:
4. Հեռավար գնահատման միջոցով արտադրության վիճակի վերլուծության անցկացումն իրականացվում է «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում սերտիֆիկացման մարմնի փորձագետի (փորձագետ աուդիտորի) (փորձագետների (փորձագետ աուդիտորների)) և արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեության իրականացման վայրում գտնվող արտադրողի ներկայացուցչի միաժամանակ ներկայության դեպքում՝ առցանց (օնլայն) ռեժիմով, որի դեպքում արտադրության վիճակի վերլուծության անցկացումը հեռարձակվում է հեռահաղորդակցական ուղիներով՝ իրական ժամանակի ռեժիմով՝ համաժամանակյա հեռուստահաղորդման (տեսահեռարձակման) եղանակով: Ընդ որում, սերտիֆիկացման մարմնի կողմից նշվում է արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեության իրականացման վայրի գեոլոկացիան (իրական աշխարհագրական դիրքը)՝ դրա նույնականացման նպատակով, այդ թվում՝ արտադրողի փաստաթղթերում նշված տեղեկություններին համապատասխանության մասով:
Հեռավար գնահատման միջոցով արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու դեպքում պետք է ապահովվի հստակ տեսապատկերի փոխանցումը արտադրության վիճակի վերլուծության անցկացումն սկսելու պահից մինչև դրա ավարտը: Տեսակոնֆերանս կապի ընդհատման դեպքում, այդ թվում՝ ինտերնետ կապի բացակայության պատճառով, արտադրության վիճակի վերլուծությունը վերսկսվում է կա՛մ այն տեղից, որտեղ տեղի է ունեցել ընդհատումը, կա՛մ այլ տեղից՝ պայմանով, որ բաց թողնված հատվածն առնչություն չունի արտադրության վիճակի վերլուծության անցկացման ժամանակ ստուգվող օբյեկտների հետ։
5. Պլանային պարբերական գնահատման ժամկետը վրա հասնելու դեպքում դրա անցկացումը կարող է իրականացվել արտադրության վիճակի վերլուծության միջոցով, այդ թվում՝ հեռավար գնահատման և (կամ) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կիրառմամբ։
Ընդ որում, հայտատուի հայտի համաձայն՝ պարբերական գնահատումը համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գործողության ժամանակահատվածում սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցմամբ մեկ անգամ տեղափոխվում է մինչև 6 ամիս ժամկետով՝ սերտիֆիկացված արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ու սերտիֆիկացման մարմնի համապատասխան ընթացակարգի շրջանակներում արտադրանքի տեխնիկական փաստաթղթերի անփոփոխ լինելու մասին արտադրողի գրության առկայության դեպքում:
6. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն այդ թվում հեռավար գնահատման միջոցով անցկացված՝ արտադրության վիճակի վերլուծության արդյունքների հիման վրա ձևակերպելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների 12-րդ դաշտում («Լրացուցիչ տեղեկատվություն») կատարվում է հետևյալ գրառումը՝ «արտադրության վիճակի վերլուծությունն անցկացվել է հեռավար գնահատման միջոցով»:
Արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու ժամանակ հեռավար գնահատման միջոցով ստացված՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերը (ներառյալ՝ լուսա– և տեսաարձանագրման արդյունքները) պահվում են սերտիֆիկացման մարմնում՝ սերտիֆիկացման մարմնում սահմանված ընթացակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն, և տրամադրվում են (ըստ պահանջի) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ շահագրգիռ անձանց:
7. Արտադրանքի սերտիֆիկացում (այդ թվում՝ պլանային պարբերական գնահատում) կամ համապատասխանության հայտարարագրում կատարելիս արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումը կարող են կատարվել հեռավար գնահատման միջոցով։ Արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու ընթացքում սահմանված պահանջներին պատրաստի արտադրանքի պահպանման պայմանների համապատասխանությունը գնահատվում է հեռավար գնահատման միջոցով:
Արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումը (այդ թվում՝ սահմանված պահանջներին պատրաստի արտադրանքի պահպանման պայմանների համապատասխանության ստուգումը) հեռավար գնահատման միջոցով՝ առցանց (օնլայն) ռեժիմով, հեռարձակվում են հեռահաղորդակցական ուղիներով՝ իրական ժամանակի ռեժիմով՝ համաժամանակյա հեռուստահաղորդման (տեսահեռարձակման) եղանակով:
Հեռավար գնահատման միջոցով արտադրանքը նույնականացնելիս և նմուշները (փորձանմուշները) վերցնելիս պետք է ապահովվի հստակ տեսապատկերի անընդհատ փոխանցումն՝ արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումն սկսելու պահից մինչև դրանց ավարտը: Տեսակոնֆերանս կապի ընդհատման դեպքում արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումն սկսվում է դրանց անցկացումն սկսելու պահից:
Ընդ որում, արտադրանքը նույնականացնելու և նմուշները (փորձանմուշները) վերցնելու արդյունքներով ձևակերպվող փաստաթղթերում նշվում է արտադրանքը նույնականացնելու և նմուշները (փորձանմուշները) վերցնելու վայրի գեոլոկացիան (իրական աշխարհագրական դիրքը)։
8. Արտադրանքի սերտիֆիկացման (այդ թվում՝ պլանային պարբերական գնահատման) դեպքում արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումը հեռավար գնահատման միջոցով կարող են անցկացվել արտադրանքը նույնականացնելու և նմուշները (փորձանմուշները) վերցնելու համար իրավասություններ ունեցող հայտատուի (արտադրողի) ներկայացուցչի կողմից՝ արտադրողի պատրաստի արտադրանքի պահեստում, ժամանակավոր պահպանման պահեստում, մաքսային պահեստում, տրանսպորտային միջոցի տարողության մեջ՝ սերտիֆիկացման մարմնի՝ հեռավար գնահատման միջոցով իրականացվող հսկողության ներքո:
Հեռավար գնահատման միջոցով արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումը կատարվում են սերտիֆիկացման մարմնի հսկողության ներքո՝ «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում սերտիֆիկացման մարմնի փորձագետի (փորձագետ աուդիտորի) (փորձագետների (փորձագետ աուդիտորների)) և հայտատուի (արտադրողի) ներկայացուցչի միաժամանակ ներկայության դեպքում։
9. Արտադրանքը նույնականացնելու և նմուշները (փորձանմուշները) վերցնելու ժամանակ հեռավար գնահատման միջոցով ստացված՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերը (ներառյալ լուսա– և տեսաարձանագրման արդյունքները) պահվում են սերտիֆիկացման մարմնում և (կամ) հայտատուի մոտ (համապատասխանության հաստատման ընտրված ձևին համապատասխան)՝ սահմանված ընթացակարգերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն, և տրամադրվում են (ըստ պահանջի) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ շահագրգիռ անձանց:
10. Արտադրանքի սերտիֆիկացում (այդ թվում՝ պլանային պարբերական գնահատում) կամ համապատասխանության հայտարարագրում կատարելիս արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումը կարող են կատարվել արտադրանքի՝ շրջանառության մեջ նախկինում դրված խմբաքանակներից (հաշվի առնելով արտադրանքի պահպանման, ծառայության (պիտանիության) ժամկետը կամ ռեսուրսը), այդ թվում՝ առևտրային օբյեկտներից (կազմակերպություններից, ցանցերից)։
Ընդ որում, նմուշների (փորձանմուշների) վերցնումը կատարվում է շրջանառության մեջ նախկինում դրված այն արտադրանքից, որի արտադրման օրվանից անցել է 1 տարուց ոչ ավելի մինչև դրանց նմուշառման օրը։
Արտադրանքի նույնականացումը և նմուշների (փորձանմուշների) վերցնումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18–ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների 43 - 47–րդ կետերին համապատասխան, եթե այլ բան սահմանված չէ տեխնիկական կանոնակարգով։
11. Արտադրանքի սերտիֆիկացման կամ համապատասխանության հայտարարագրման նպատակներով թույլատրվում է խմբաքանակի կամ եզակի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արդյունքների օգտագործումը նույնանման այն արտադրանքի հետագա խմբաքանակների կամ եզակի արտադրատեսակների համար, որի մասով նախկինում տրվել է համապատասխանության սերտիֆիկատ (ընդունվել և գրանցվել է համապատասխանության հայտարարագիր)։ Սերտիֆիկացման մարմինը (սերտիֆիկացման ժամանակ) կամ հայտատուն (համապատասխանության հայտարարագրման ժամանակ) կատարում է խմբաքանակի կամ եզակի արտադրատեսակի նույնականացում՝ այն արտադրանքի առնչությամբ դրա նույնանմանությունը սահմանելու համար, որի մասով նախկինում տրվել է համապատասխանության սերտիֆիկատ (գրանցվել է համապատասխանության հայտարարագիր)։ Եթե սահմանվում է այդպիսի նույնանմանություն, ապա արտադրանքի նմուշների (փորձանմուշների) վերցնում և հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ չեն իրականացվում։ Այս դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների օգտագործվող արձանագրության կիրառման ժամկետը կազմում է դրա հաստատման օրվանից 1 տարուց ոչ ավելի (եթե տեխնիկական կանոնակարգերով սահմանված չէ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների օգտագործվող արձանագրության կիրառման ավելի երկարատև ժամկետ)։
12. Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գործողության ժամկետը լրանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թվականի -ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում, հայտատուն կարող է դիմել սերտիֆիկացման մարմին կամ անդամ պետությունների՝ համապատասխանության հայտարարագրերը գրանցելու համար լիազորված մարմին (կազմակերպություն), որը տրամադրել (գրանցել) է համապատասխանության գնահատման մասին նշված փաստաթուղթը՝ նախկինում տրված փաստաթղթի հիման վրա 1 տարի գործողության ժամկետով համապատասխանության գնահատման մասին նոր փաստաթուղթ տրամադրելու (գրանցելու) համար՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում.
նշված արտադրանքի առնչությամբ սերտիֆիկացման մարմնում կամ անդամ պետությունների՝ համապատասխանության հայտարարագրերը գրանցելու համար լիազորված մարմնում (կազմակերպությունում) բացակայում են տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների խախտման բացահայտված փաստերի մասին տեղեկությունները (բացառությամբ արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումների, որոնք չեն ազդում արտադրանքի անվտանգության վրա).
նշված արտադրանքի առնչությամբ բացակայում են տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների փոփոխությունները (նորերի սահմանումը) (այն դեպքում, երբ նոր պահանջները չեն առնչվում արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտում և արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրությունում պարունակվող հարցերին, թույլատրվում է դրանց օգտագործումը նոր պահանջների առնչությամբ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների լրացուցիչ արձանագրություններ տրամադրելիս).
արտադրանքը նախկինում սերտիֆիկացված արտադրանքի համեմատ տարբերություններ չունի կամ ունի կառուցվածքի (կազմի) կամ դրա արտադրության տեխնոլոգիայի հետ կապված տարբերություններ, որոնք չեն ազդում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովման վրա:
Ընդ որում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների «Լրացուցիչ տեղեկատվություն» դաշտում կատարվում է հետևյալ գրառումը՝ «տրվել (գրանցվել) է թիվ համապատասխանության սերտիֆիկատի (համապատասխանության հայտարարագրի) հիման վրա»։
13. Մեկ տարվա ընթացքում պայմանագրի համաձայն խմբաքանակներով պարբերաբար մատակարարվող՝ սերտիֆիկացման ենթակա արտադրանքի համար հնարավոր է պայմանագրի գործողության ժամանակահատվածում համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը նախատեսող սերտիֆիկացման սխեմայի կիրառումը։
Այդ դեպքում՝
սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացում և նմուշների (փորձանմուշների) վերցնում.
հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) իրականացնում է արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ.
արտադրանքի տեխնիկական փաստաթղթերի վերլուծության և արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը հայտատուին տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ:
Այն դեպքում, երբ պայմանագիրը գործում է 1 տարուց ավելի, համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում է պայմանագրի գործողության ժամկետով (սակայն 3 տարուց ոչ ավելի)՝ սերտիֆիկացման մարմնի կողմից ներմուծվող արտադրանքի մասով պարբերական գնահատում անցկացնելու պայմանով՝ տարին 1 անգամ դրա նույնականացման և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների միջոցով։
Ընդ որում, սերտիֆիկացման նշված սխեմայի հիման վրա տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպելիս՝
նշվում են (առանց մատակարարվող արտադրանքի պարբերականության և ծավալների սահմանափակման) արտադրանքի քանակը (պայմանագրում նշված), անվանումը և նշագիրը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) և (կամ) արտադրանքն արտադրողի կողմից տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում), արտադրանքի անունը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում), արտադրանքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող այլ տեղեկություններ (առկայության դեպքում).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների 12–րդ դաշտում («Լրացուցիչ տեղեկատվություն») կատարվում է հետևյալ գրառումը՝ «սերտիֆիկացման սխեման ըստ պայմանագրի»։
14. Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի փոխարինումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան։
Համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի և դրանց հավելվածների փոխարինման դեպքում Միության մաքսային տարածքում արտադրանքի շրջանառությունը նման փոխարինման համար անհրաժեշտ ժամանակով չի կասեցվում։»։