ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

6 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2021 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակի քանակական արժեքների գերազանցման կապակցությամբ «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 3-րդ ենթակետի իրագործման նպատակով՝

հանձնարարում է Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից տնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել միջնաժամկետ հեռանկարում պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակի նվազեցմանն ուղղված միջոցների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ առաջարկությունները.

ա) նվազեցնել պարտքային բեռի մակարդակը, այդ թվում՝ հետևյալ եղանակով.

շրջակա միջավայրի բարելավման նախագծերի համար պարտքային պարտավորությունների մի մասի փոխարինման հնարավորության քննարկում.

ենթակառուցվածքային պարտատոմսերի օգտագործման գործելակերպի ընդլայնման հնարավորության ուսումնասիրում.

Միության անդամ պետությունների ազգային արժույթով նոր փոխառությունների հաշվին արտաքին պետական պարտքի ներգրավման հնարավորության քննարկում.

նոր փոխառությունների ներգրավում՝ հաշվի առնելով պետական բյուջեի ֆինանսավորման և սոցիալապես նշանակալի ու ենթակառուցվածքային գերակա նախագծերի պահանջարկը.

պարտքային պորտֆելի ընդհանուր գումարի մեջ պետական կառավարման հատվածի՝ ազգային արժույթով ներքին պարտքի մասնաբաժնի հետագա ավելացման աշխատանքի շարունակում և ներքին ֆինանսական շուկայում տեղաբաշխվող արժեթղթերի դրույքաչափերի իջեցման աշխատանքների անցկացում.

Միության անդամ պետություններից երկարաժամկետ փոխառությունների ներգրավման միջոցով օտարերկրյա վարկատուների հանդեպ պարտքային պարտավորությունների մի մասի վերաֆինանսավորման հնարավորության ուսումնասիրում.

բ) ավելացնել պետական կառավարման հատվածի համախմբված բյուջե մուտքերի ծավալը, այդ թվում՝ հետևյալ եղանակով.

«կանաչ» տնտեսության համաձայնեցված օրակարգի մշակման շրջանակներում բնապահպանական վճարների չափերը զարգացած պետությունների նորմատիվներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցի ուսումնասիրում.

ստվերային տնտեսության մասնաբաժնի նվազեցում.

հարկման բազայի ընդլայնում՝ ազգային տնտեսության շրջանակներում աճի նոր կետերի ստեղծման և ակտիվացման միջոցով.

գ) օպտիմալացնել պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի ծախսերը, այդ թվում՝ հետևյալ եղանակով.

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեից սոցիալական վճարների տրամադրման հասցեականության բարձրացում՝ թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ.

բյուջետային ներդրումների առաջնահերթություն՝ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով, այդ թվում՝ առավելագույն սոցիալ-տնտեսական արդյունք ունեցող ծախսերի առաջնահերթ ֆինանսավորման հաշվին.

բյուջետային ոլորտում առաջադեմ թվային տեխնոլոգիաների ներդրման աշխատանքի շարունակում՝ ծրագրերի և պետական գնումների ֆինանսավորման համար բյուջետային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու համար.

միջնաժամկետ հեռանկարում պետական կառավարման հատվածի բյուջեի զուտ գործառնական սալդոյի դրական արժեքի ապահովում՝ բյուջեի չպաշտպանված հոդվածների օպտիմալացման հաշվին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան