ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
6 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 10.1.1 կետին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման ժամանակ հեռավար ուսուցումը որպես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների ազատ տեղափոխման հետագա ապահովմանն ուղղված միջոց զարգացնելու նպատակով ուսումնասիրել մասնագիտական ուսուցման կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը հետևյալի ապահովման գործում.
նորմատիվ իրավական կարգավորում՝ հեռավար ուսուցման ոլորտում (անհրաժեշտության դեպքում).
անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ձևավորում (ներառյալ՝ էլեկտրոնային տեղեկատվական ու կրթական ռեսուրսները).
մանկավարժական ոլորտի աշխատողների համար լրացուցիչ մասնագիտական կրթության կազմակերպում (որակավորման բարձրացում և (կամ) մասնագիտական վերապատրաստում)՝ մասնագիտական կրթական ծրագրերի իրագործման ժամանակ նրանց կողմից հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև նրանց գործունեության մեթոդական ուղեկցման նպատակով.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մասնագիտական ուսուցման կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների զարգացում՝ հեռավար ուսուցման ոլորտում։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |