ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՆՁԱՆՑ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԴՐԱՆՑ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

6 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՆՁԱՆՑ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԴՐԱՆՑ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 57-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին» թիվ 11 կարգադրության 4-րդ կետի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը՝ ներառյալ մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ուղղված միջոցառումների ցանկի 2.2 կետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 13 հանձնարարականն իրագործելու նպատակներով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը և Միության անդամ պետությունների տարածքներով քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման ժամանակ հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում COVID-19 կորոնավիրուսային վարակի առնչությամբ անձանց իմունային կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչման նպատակներով դրանց ցանկի կիրառման սանիտարահամաճարակաբանական մոտեցումները, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/covid-19/transport.php:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան