ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1995 թ. N 274
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԲՆԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կողմից ներկայացված և Ռուսական կողմի հետ նախապես համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև վերաբնակեցման գործընթացի կարգավորման ու վերաբնակների իրավունքների պաշտպանության մասին համաձայնագրի նախագծին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության պետ Վ. Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նշված համաձայնագիրը` թույլատրելով նրան բանակցությունների ընթացքում ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ և լրացումներ մտցնել համաձայնագրի նախագծում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |