ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
2 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 6.1.4 կետը կատարելու նպատակով`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման ու ակտիվացման պլանների ձևավորման և իրագործման ժամանակ հաշվի առնել միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ` |
Վ. Նազարենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 2-ի թիվ 30 հանձնարարականի |
ՑԱՆԿ
միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման ակտիվացմանն ուղղված միջոցառումների
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածաշրջաններից մեկում անդամ պետությունների՝ տարածաշրջանային զարգացման և եվրասիական օրակարգի հարցերով պատասխանատու լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների անցկացում՝ անդամ պետությունների տարածաշրջանների միջև փոխգործակցության արդիական հարցերը քննարկելու և եվրասիական ինտեգրման հնարավորությունների ու գործիքների հաշվին դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով։
2. Անդամ պետությունների տարածաշրջաններից մեկում անդամ պետությունների տարածաշրջաններից մեկի բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների անցկացում, այդ թվում` առևտրաարդյունաբերական տոնավաճառների և «կոնտակտների բորսաների» կազմակերպում։
3. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ համագործակցության ուղղություններով ճյուղային խորհրդակցությունների անցկացում՝ շահագրգիռ լիազորված մարմինների, այդ թվում` գործադիր իշխանության տարածաշրջանային մարմինների ներգրավմամբ (անհրաժեշտության դեպքում)։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից լիազորված մարմինների հետ համատեղ վեբինարների և արտագնա սեմինարների կազմակերպում՝ անդամ պետությունների գործադիր իշխանության տարածաշրջանային մարմինների և միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեջ ինտեգրացիոն գործընթացների դերին վերաբերող հարցերով՝ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
5 վրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող միջոցառումներին (անդամ պետության կառավարության հետ համաձայնեցմամբ) գործադիր իշխանության տարածաշրջանային մարմինների (Ղազախստանի Հանրապետությունում՝ գործադիր իշխանության տեղական մարմինների), գործարար համայնքների, զարգացման ինստիտուտների և ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցություն։
6. Անդամ պետություններում անցկացվող ցուցահանդեսատոնավաճառային, կոնգրեսային և այլ գործարար միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման իրականացում։ Անդամ պետությունների գործարար համայնքներին աջակցության ցուցաբերում՝ անդամ պետությունների տարածաշրջաններում անցկացվող գործարար այցերին, համաժողովներին, սեմինարներին, ցուցահանդեսատոնավաճառային և այլ գործարար միջոցառումների դրանց ներկայացուցիչների մասնակցությունը կազմակերպելու գործում։
7. Համատեղ միջտարածաշրջանային նախագծերի ցանկի մշակման նպատակահարմարության քննարկում՝ երկու և ավելի անդամ պետությունների սահմանամերձ տարածքներում իրականացնելու համար։
8. Երկու և ավելի անդամ պետությունների սահմանամերձ տարածքներում համատեղ միջտարածաշրջանային նախագծերի ֆինանսական աջակցության հնարավոր մեխանիզմների մշակում։
9. Միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության լավագույն միջազգային փորձի տեսության նախապատրաստում։