ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

4 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ ծառայությունների արտադրական հատվածներում, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և դրանց գործունեության պայմանների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցի քննարկման արդյունքներով,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ցանկի 2.5 կետի իրագործման նպատակով, ինչպես նաև անդամ պետությունների ներդրողների կապիտալի մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների (երկու և ավելի անդամ պետությունների ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների կողմից մշտական հիմունքներով՝ արդյունավետ համագործակցության և համատեղ նպատակներին հասնելու համար ստեղծված իրավաբանական անձանց) ստեղծման համար անդամ պետություններում ավելի բարենպաստ ներդրումային կլիմա ձևավորելու նպատակով,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 13-րդ և 14-րդ կետերով,

հաշվի առնելով ներդրումներ ներգրավելու ազգային գերակայությունները,

հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

ա) ձեռնարկել գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու հնարավոր միջոցները համատեղ ձեռնարկությունների ստեղծման և գործունեության համար պայմաններ ձևավորելու մասով, այդ թվում՝ համատեղ ձեռնարկությունների գրանցման ընթացակարգը պարզեցնելու, համատեղ ձեռնարկությունների վրա ոչ խտրական հիմունքներով հսկողական ու վերահսկողական բեռը նվազեցնելու, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոնների 31-րդ և 33-րդ կետերով նախատեսված միասնական ցանկերի սահմանումն ապահովելու եղանակով, ինչպես նաև ներքին կարգավորումն օպտիմալացնելու և համատեղ ձեռնարկությունների (բացառությամբ լիցենզավորվող գործունեության տեսակների և այն հատվածների, որոնցում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ծանուցման կարգը չի կիրառվում) ստեղծման, գործունեության և (կամ) գործողությունների առնչությամբ ծանուցման կարգն առավելագույն հնարավոր չափով կիրառելու եղանակով.

բ) քննարկել հետևյալ հնարավորությունը.

համատեղ ձեռնարկությունների ստեղծման և գործունեության պայմանների հետագա փուլային ազատականացում.

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ համատեղ ձեռնարկությունների պետական աջակցության միջոցառումների կիրառում (ոչ խտրական հիմունքներով), այդ թվում՝ տեղայնացված արտադրությունների ստեղծման և զարգացման ժամանակ.

աջակցություն արտադրական ենթակառուցվածքի և հզորությունների արդիականացմանը՝ հաշվի առնելով Միության շուկայի առավելությունների օգտագործումը.

համատեղ ձեռնարկությունների ստեղծման և գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորում (այդ թվում՝ իրենց կանոնադրական կապիտալի չափն օպտիմալացնելու եղանակով).

Միության շրջանակներում գիտատեխնիկական և նորարարական համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծում.

աջակցություն անդամ պետությունների գործարար համայնքների միջև գործնական կապերի ակտիվացմանը.

անդամ պետությունների ներդրողների տեղեկատվական ուղեկցության բարելավում՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծման և գործունեության ակտիվացման նպատակով.

անդամ պետությունների ներդրողների մասնակցությամբ անդամ պետություններում գործող համատեղ ձեռնարկությունների քանակի մասին արդի տեղեկատվության ներկայացում (ամենամյա հիմունքներով) Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան