ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
4 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 40 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 117 որոշման 2-րդ կետին համապատասխան և ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման ծրագրերի իրականացման մասին» թիվ 6 կարգադրության՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկի 50-րդ, 56-137-րդ կետերով նախատեսված, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, շինարարության ոլորտում ծառայությունների հատվածներում (ենթահատվածներում) և ճանապարհորդական գրասենյակների ու զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայություններ) հատվածներում Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի կանոնների կիրառման համար պայմաններ ստեղծելու նպատակով քննարկել համապատասխան փոփոխությունների կատարումը Միության անդամ պետությունների օրենսդրության մեջ, այդ թվում՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի օրենսդրական ակտերում՝ հաշվի առնելով Միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով տեղադրված մոտեցումները. https://eec.eaeunion.org/comission/department/dobd/public/implemAppr.pdf:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 40 որոշման |
ՑԱՆԿ
Շինարարության ոլորտում ծառայությունների հատվածներում և ճանապարհորդական գրասենյակների ու զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայություններ) հատվածներում գործունեությունը կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրական ակտերի
1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-217 օրենք։
2. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունվարի 14-ի թիվ ՀՕ-11 օրենք:
3. «Բելառուսի Հանրապետությունում ճարտարապետական, քաղաքաշինական և շինարարական գործունեության մասին» Բելառուսի Հանրապետության 2004 թվականի հուլիսի 5-ի թիվ 300-Օ օրենք։
4. «Ղազախստանի Հանրապետությունում ճարտարապետական, քաղաքաշինական և շինարարական գործունեության մասին» Ղազախստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 16-ի թիվ 242 օրենք։
5. «Ղազախստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեության մասին» Ղազախստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 13-ի թիվ 211-II օրենք։
6. «Ղրղզստանի Հանրապետության քաղաքաշինության և ճարտարապետության մասին» Ղրղզստանի Հանրապետության 1994 թվականի հունվարի 11-ի թիվ 1372-ХII օրենք։
7. «Զբոսաշրջության մասին» Ղրղզստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 25-ի թիվ 34 օրենք։
8. Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինական օրենսգիրք։
9. «Ռուսաստանի Դաշնությունում զբոսաշրջային գործունեության հիմունքների մասին» 1996 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 132-ԴՕ դաշնային օրենք։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|