ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 14 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 մարտի 2022 թվականի

թիվ 52

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 14 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 14 որոշման 3-րդ կետում փոփոխություն կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 44 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 14 որոշման 3-րդ կետում փոփոխություն կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 44 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի «Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների ցանկի մասին» թիվ 14 որոշման 3-րդ կետում «1 տարվա ընթացքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի մայիսի 21-ը» բառերով։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 14 որոշման իրագործման մասին» թիվ 44 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2022 թվականի մայիսի 22-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ