ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 13.10.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.10.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» հոկտեմբեր 2025 թ.

N 134-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1․ Հաստատել Արտաթոքային դեղազգայուն տուբերկուլոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը ՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.10.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2025 թվականի հոկտեմբեր «06»-ի

N 134-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական

 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանումը

1)

A16.5

Տուբերկուլոզային պլևրիտ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման։ Թոքամզի (պլևրայի) տուբերկուլոզ` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման): Տուբերկուլոզային` էմպիեմա, պլևրիտ` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման):

Բացառությամբ՝ տուբերկուլոզային պլևրիտի՝ առաջացած շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզի դեպքում (A16.7)

2)

A17

Նյարդային համակարգի տուբերկուլոզ

3)

A17.0

Տուբերկուլոզային մենինգիտ (G01)։ Ուղեղի թաղանթների տուբերկուլոզ (գլխուղեղի), (ողնուղեղի)։ Տուբերկուլոզային լեպտոմենինգիտ

4)

A17.1

Մենինգեալ տուբերկուլոմա (G07)։ Ուղեղային թաղանթների տուբերկուլոմա

5)

A17.8

Նյարդային համակարգի այլ տեղակայումներով տուբերկուլոզ․ գլխուղեղի տուբերկուլոմա (G07) ողնուղեղի տուբերկուլոզ (G07), Տուբերկուլոզային` գլխուղեղի թարախակույտ (աբսցես) (G07), մենինգոէնցեֆալիտ (G05.-), միելիտ (G05.-), պոլինևրոպաթիա (G63.0)

6)

A17.9

Նյարդային համակարգի տուբերկուլոզ` չճշտված

7)

A18.0

Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ․ Տուբերկուլոզ` կոնք-ազդրային հոդի (М01.1 ), ծնկան հոդի (М01.1), ողնաշարի (М49.0 ), Տուբերկուլոզային` հոդաբորբ (М01.1), մաստոիդիտ (H75.0 ), ոսկրի մեռուկ (նեկրոզ) (М90.0 ), օստեիտ (М90.0), օստեոմիելիտ (М90.0), սինովիտ (М68.0), տենոսինովիտ (М68.0)

8)

A18.1

Միզասեռական օրգանների տուբերկուլոզ․ Տուբերկուլոզ` միզապարկի (N33.0 ), արգանդի պարանոցի (N74.0 ), երիկամների (N29.1 ), արական սեռական օրգանների (N51.- ), միզուկի (N29.1)

9)

A18.2

Ծայրամասային (պերի‎ֆերիկ) տուբերկուլոզային լիմֆադենոպաթիա. Տուբերկուլոզային ադենիտ, բացառությամբ` ավշահանգույցների տուբերկուլոզի` ներկրծքայինի (A15.4, A16.3), միջընդերայինի և հետորովայնայինի (A18.3), տուբերկուլոզային տրախեոբրոնխային ադենոպաթիայի (գեղձախտության) (A15.4, A16.3)

10)

A18.3

Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` հետանցքի և ուղիղ աղիքի (K93.0), աղիների (հաստ), (բարակ) (K93.0), հետորովայնամզային ավշահանգույցների. Տուբերկուլոզային` ասցիտ, էնտերիտ (K93.0), պերիտոնիտ (K67.3)

11)

A18.4

Մաշկի, ենթամաշկային բջջանքի տուբերկուլոզ` էրիթեմա կարծրացած տուբերկուլոզային: Գայլախտ` խոցային, սովորական` ԱՀՃ, Կոպի (Н03.1*): Սկրոֆուլոդերմա։ Բացառությամբ` կարմիր գայլախտի (L93.-), համակարգային կարմիր գայլախտի (M32.-)

12)

A18.5

Աչքի տուբերկուլոզ․ Տուբերկուլոզային` խորիոռետինիտ (Н32.0), էպիսկլերիտ (Н19.0), ինտերստիցիալ կերատիտ (Н19.2), իրիդոցիկլիտ (Н22.0), կերատոկոնյուկտիվիտ (ինտերստիցիալ), (ֆլիկտենուլոզ) (Н19.2), բացառությամբ` կոպի տուբերկուլոզային սովորական գայլախտի (A18.4)

13)

A18.6

Ականջի տուբերկուլոզ` տուբերկուլոզային միջին ականջաբորբ (Н67.0), բացառությամբ` տուբերկուլոզային մաստոիդիտի (A18.0)

14)

A18.7

Մակերիկամի տուբերկուլոզ՝ Ադդիսոնյան հիվանդություն` տուբերկուլոզային (E35.1)

15)

A18.8

Ճշտված այլ օրգանների տուբերկուլոզ ` էնդոկարդիտ (I39.8), միոկարդիտ (I41.0), կերակրափողի (K23.0), պերիկարդիտ (I32.0), վահանագեղձի (Е35.0)։ Գլխուղեղի անոթների տուբերկուլոզային արտերիիտ (I68.1 )

16)

A19.0

Սուր կորեկանման տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ

17)

A19.1

Սուր կորեկանման տուբերկուլոզ` բազմակի տեղակայմամբ

18)

A19.2

Սուր կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ

19)

A19.8

Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր

20)

A19.9

Կորեկանման տուբերկուլոզ` չճշտված տեղակայմամբ

21)

B90

Տուբերկուլոզի հետևանքներ*

22)

B90.0

Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

23)

B90.1

Միզասեռական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

24)

B90.2

Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

25)

B90.8

Այլ ճշտված օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

*Ստորև թվարկված որոշ կետեր կարող են չվերաբերել նոզոլոգիական խմբին

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

 Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ակտիվ փուլ, ակտիվության մարման փուլ, կլինիկորեն ապաքինում՝ կայուն մնացորդային փոփոխություններով

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ֆթիզիատր, մանկաբարձ-գինեկոլոգ, վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, ուռոլոգ, նյարդավիրաբույժ, կրծքային վիրաբույժ, նյարդաբան, ֆիզիոթերապևտ, վերականգնողաբան, թերապևտ:

8)

Գանգատներ

Կախված է օրգանի կամ օրգան-համակարգի ախտահարումից:

Ընդհանուր գանգատներ ՝ թուլություն, ախորժակի անկում, քաշի կորուստ, գիշերային քրտնարտադրություն, ջերմության բարձրացում, ինչպես նաև տեղային գանգատներ՝ կապված ախտահարված օրգանի ֆունկցիայի խանգարման հետ:

9)

Անամնեզ

Հիվանդության տևողությունը, նախկինում ստացած բուժումները, շփումը տուբերկուլոզով պացիենտի հետ, ազատազրկման վայրերում գտնվելը, աշխատանքային միգրանտ հանդիսանալը, մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակակիր, նաև՝ դիմադրողականության անկման հանգեցնող զուգորդող հիվանդություններ, հորմոնային և այլ իմունճնշիչ դեղերի ընդունումը, վնասակար սովորույթներ (թմրանյութեր, ծխախոտ, ալկոհոլի չարաշահում):

10)

Զննության արդյունք

1. Արտաքին զննության ընթացքում կարող են չհայտնաբերվել ախտաբանական նշաններ: Հնարավոր է հայտնաբերել մարմնի զանգվածի նվազում, գունատություն: Առաջնային տուբերկուլոզի ժամանակ զարգացող հարյուրահատուկ (պարասպեցիֆիկ) ավշային գեղձի բորբոքման դեպքում հայտնաբերվում են մի քանի խմբերի (հաճախ` պարանոցային, անութային և աճուկային) մեծացած ծայրամասային ավշահանգույցներ, որոնք անցավ են, փափուկ-առաձգական են և շարժուն: Հարգեղձային հյուսվածքը փոփոխված չէ։ Հարյուրահատուկ ավշային գեղձի բորբոքումը կարող է ուղեկցվել լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Կարող են նաև հայտնաբերվել այնպիսի հարյուրահատուկ փոփոխություններ, ինչպիսիք են շաղկապենաբորբը, ֆլիկտենաները և հանգուցավոր կարմրամաշկությունը: Տուբերկուլոզային արտաքիրտով թոքամզաբորբի պարագայում միջկողային տարածությունների լայնացում, ախտահարված հատվածի հետ մնալը շնչառական շարժումներից: Կրծքավանդակի օբյեկտիվ զննության ժամանակ հայտնաբերվող նշանները կարող են լինել նորմայի սահմաններում: Կրծքավանդակի պատի վրա ձայնային դողոցի ուժեղացում կարող է հայտնաբերվել տուբերկուլոզային ներսփռանքի, թոքի ցիռոզի ժամանակ և խոշոր դրենավորվող խոռոչի շրջանում: Ձայնային դողոցի թուլացում կամ անհետացում հայտնաբերվում է թոքամզի խոռոչում հեղուկի, ատելեկտազի և բրոնխի խցանման պարագայում: Կրծքավանդակի պատի բախումով կարելի է հայտնաբերել բախման ձայնի բթացում` թոքերում տուբերկուլոզային ներսփռանքի, բլթային ցիռոզի կամ արտահայտված ֆիբրոզի դեպքում, կամ թոքամզի խոռոչում հեղուկի կուտակման պարագայում: Բախման հնչյունի բարձրացում՝ տուփային երանգով հայտնաբերվում է պնևմոթորաքսի ժամանակ: Թոքերն ունկնդրելիս կարող է հայտնաբերվել թուլացած շնչառություն` արտաքիրտով թոքամզաբորբի, պնևմոթորաքսի, ատելեկտազի առկայության դեպքում:

Արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ պացիենտի զննության տվյալների հայտնաբերումները կախված են տուբերկուլոզի տեղակայումից:

 

1) Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի դեպքում կարող են հայտնաբերվել մենինգիտի, տասներկու զույգ նյարդերի (III, VI, VII, IX - XII) ախտահարման նշաններ, կիսակաթվածներ, դանդաղասրտություն, զարկերակային ճնշման անկայունություն, անոթային և ակնահատակի փոփոխություններ (կանգային տեսողական սկավառակներ, հանգուցավոր գոյացություններ):

 

2) Ոսկրերի տուբերկուլոզի ժամանակ հայտնաբերվում է հոդերի ուրվագծերի հարթեցում, հարհոդային հյուսվածքների այտուց, հոդում շարժումների սահմանափակում, ցավոտություն շոշափման և առանցքային ծանրաբեռնվածության ժամանակ, ջերմաստիճանի տեղային բարձրացում, մկանների ապաճում և լարվածության նվազում, մեջքի մկանների ցավ և կարկամություն, սեղմելիս ողերի փուշելունների ցավոտություն, ողնաշարի ձևախախտ, միջողնային նյարդերի ախտահարման նշաններ, խուղակներ, «սառը թարախակույտեր», հոդերի շարժումների սահմանափակում, անկիլոզներ:

ԲՑԺ (տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ)-օստիտներին բնորոշ է ստորին վերջույթների ոսկրերի ախտահարումը, ավելի հազվադեպ ախտահարվում են բազկոսկրը, կրծոսկրը և այլ ոսկրեր: ԲՑԺ-օստիտների կլինիկական նշաններն արտահայտված չեն և ուշ են դրսևորվում, երբ ոսկրերի քայքայումն սկսում է սահմանափակել հոդերի գործառույթները:

3) Ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլոզին բնորոշ է ավշահանգույցների մեծացում մինչև 2-4 սմ` զուգակցված հարակից փափուկ հյուսվածքների բորբոքումով: Ախտահարված հանգույցների վրայի մաշկը կարմրում է, առաջանում է ծփանքի ախտանիշ: Կորող են ձևավորվել խուղակներ` լոռանման և թարախային զանգվածի արտադրությամբ: Ձևավորվում են կոպիտ, ներքաշող սպիներ:

4) Ներորովայնային ավշահանգույցների տուբերկուլոզի ժամանակ կարող է հայտնաբերվել որովայնի առաջային պատի լարվածություն, վքնածություն և ցավ շոշափելու ժամանակ` պորտի և պորտից ձախ գտնվող հատվածում: Կարող են շոշափվել մեջընդերային ավշահանգույցների խմբակույտեր:

Որովայնամզի տուբերկուլոզային բորբոքմանը բնորոշ է վքնածությունը` որովայնում ցավի և ստամոքս-աղիքային խանգարումների հետ: Արտաքիրտի կուտակման ժամանակ որովայնն արտափքված է, իսկ կպումների առկայության դեպքում` ներքաշված և ասիմետրիկ: Որովայնի առաջային պատը շոշափելիս ցավոտ է և լարված։ Բախելիս կարող է հայտնաբերվել բթացման և հնչյունի կարճացման գոտիների հաջորդում, որոնց տեղակայումը փոխվում է` պայմանավորված մարմնի դիրքով:

5) Աղիների տուբերկուլոզին բնորոշ է որովայնի առաջային պատի շոշափման ժամանակ լարվածության բացակայությունը, կարող է շոշափվել կծկված, ցավոտ զստաղիքը:

6) Մաշկի տուբերկուլոզին բնորոշ են տարբեր դրսևորումներ: Գայլախտային ձևը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում և արտահայտվում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների մաշկի ախտահարումով, որն սկսվում է իրար մոտ դասավորված, 1-3 մմ չափերով, կարմիր (բալի գույնի՝ նարնջագույն երանգով) թմբիկների (լյուպոմաներ) առաջացումով: Թմբիկները մեծանում և ձուլվում են` վերածվելով վահանակների, որոնց առարկայական ապակիով սեղմելիս առաջանում է խնձորի դոնդող հիշեցնող բիծ: Թմբիկները կարող են հետ զարգանալ` թողնելով մակերեսային սպիներ: Թմբիկները կարող են վերածվել ներսփռանքների` խոցոտվելով մինչև մաշկի խորը շերտերը, ենթամաշկը, մկանները և ոսկրերը: Այս խոցերի տեղում ձևավորվում են կոպիտ սպիներ:

Սկրոֆուլոդերման հանդիպում է երեխաների և դեռահասների շրջանում և հիմնականում ախտահարում է պարանոցի, կրծոսկրի և անութափոսի մաշկը: Սկզբում ձևավորվում են ոչ ցավոտ հանգույցներ մաշկի հաստության մեջ: Մաշկի գույնը փոխվում է կապտակարմրավունի: Հանգույցները շաբաթների ընթացքում փափկում են և բացվում` թարախային խուղակների և խոցերի ձևավորումով: Սկրոֆուլոդերմայի լավացման տեղում մնում են կոպիտ, երբեմն կելոիդ սպիներ:

7) Երիկամների տուբերկուլոզի դեպքում երբեմն հնարավոր է շոշափել ցավոտ երիկամը, կամ հայտնաբերել Պաստերնացկու դրական ախտանիշը: Տուբերկուլոզային պապիլիտի ժամանակ կարող է առաջանալ երիկամային խիթ` թարախի կամ արյան մակարդուկներով միզածորանի խցանման հետևանքով:

8) Աչքի ախտահարումները առաջնային տուբերկուլոզի ժամանակ կարող են ունենալ ալերգիկ, հարյուրահատուկ բնույթ և դրսևորվել եղջերաթաղանթի և/կամ շաղկապենու բորբոքմամբ: Ախտահարումն սկսվում է սուր` լուսավախությամբ և արցունքահոսությամբ: Հայտնաբերվում է շաղկապենու և եղջերաթաղանթի այտուց ու գերարյունություն, ձևավորվում են ֆլիկտենաներ` մանր, մոխրագույն, կիսաթափանցիկ հանգույցներ: Աչքի շերտերի արյունածին ախտահարումն սկզբում լինում է ծածկընթաց, այնուհետև դրսևորվում է ուվեիտով կամ խորիոռետինիտով: Առաջանում են պալարանման, սպիտակադեղնավուն, 0.5-2մմ տրամագծով օջախային գոյացություններ ցանցենու և անոթենու վրա:

11)

Հոսպիտալացման ցուցում

1. Վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ, բացառությամբ վերականգնողական բուժման:

2. Պացիենտներ՝ արտաթոքային տուբերկուլոզի որևէ լաբորատոր կամ գործիքային հետազոտությամբ հիմնավոր կասկածի դեպքում` ախտորոշման ճշգրտման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմօրգանային ախտահարումներ):

3. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերի (ծայրամասային ավշային գեղձի բորբոքում, սերմնացրված տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ) բարդություններով պացիենտներ:

4. Տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ՝ որևէ գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով.

5. Տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ՝ հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ.-ի օգոստոսի 19-ի «Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 2278-Ա հրաման):

6. Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628 –L հրամանի հավելված 2-ի։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննությունը, խորհրդատվությունն իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ֆթիզիատր

1

1

2)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ /ռադիոլոգ/

1

1

3)

Սրտաբան

0.2-0.5

 0.8-1

4)

Կրծքային վիրաբույժ

0.2

0.2-0.3

5)

Վարակաբան

0.3

0,3

6)

Ներզատաբան

0.2

0.3

7)

Անեսթեզիոլոգ

0,1

0,2-0.3

8)

Ռեանիմատոլոգ

0.1

0.3-0.4

9)

Ընդհանուր վիրաբույժ

0.2

0.2

10)

Մաշկաբան և վեներաբան

0.2

0.2

11)

Հոգեբույժ

0.1

0.1

12)

Նյարդաբան

0.3

0.4

13)

Գաստրոէնտերոլոգ (աղեստամոքսաբան)

0.4

0.4

14)

Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

0.2

0.2

15)

Ուռոլոգ

0.2

0.2

16)

Ակնաբան

0.1

0.1

17)

Արյունաբան

0.2

0.2

18)

Քիթ-կոկորդ-ականջաբան

0.2

0.2

19)

 Թմրաբան

0.1

0.1

20)

Մանկաբարձ-գինեկոլոգ

0.1

0.1

21)

Երիկամաբան

0.1

0.1

22)

Ուռուցքաբան

0.1

0.1

23)

Ռևմատոլոգ

0.1

0.1

24)

Վնասվածքաբան-օրթոպեդ

0.3

0.3

25)

Ստոմատոլոգ

0.1

0.1

26)

Անոթային վիրաբույժ

0.1

0.1

27)

Նյարդավիրաբույժ

0.1

0.1

28)

Թերապևտ

0,2

0,3

29)

Վերականգնողաբան

0,5

0,7

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամա-դրման քա-նակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշմամբ

1.0

1.0

Արյան ձևավոր տարրերի քանակի, հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում

2)

Առկա չէ

Կրեատինին

1.0

1.0

Երիկամների ֆունկցիայի գնահատում

3)

Առկա չէ

Միզանյութ

1.0

1.0

Երիկամների ֆունկցիայի գնահատում

4)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ)

1.0

1.0

Լյարդի ֆունկցիայի գնահատում

5)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ)

1.0

1.0

Լյարդի ֆունկցիայի գնահատում

6)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով

1.0

1.0

Լյարդի ֆունկցիայի գնահատում

7)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1.0

1.0

Շաքարային դիաբետի, նախաշաքարային դիաբետի հայտնաբերում

8)

Առկա չէ

Գլիկոլիզացված հեմոգլոբին

0,1

0,1

Որոշել արյան գլյուկոզի բարձր մակարդակի դեպքում

9)

Առկա չէ

Լիպազա

1,0

1,0

Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի գնահատում

10)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուց

1,0

1,0

Սպիտակուցի մակարդակի գնահատում

11)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով

1,0

1,0

Նեֆրոպաթիայի, միզային վարակի բացառում

12)

Առկա չէ

Ալբումին

0.2

0.3

Պրոտեինուրիայի, այտուցների պարագայում ստուգել ցուցանիշը, հակատուբերկուլոզային դեղերի նշանակման համար

13)

Առկա չէ

Հեպատիտ Բ-ի (HBsAg) վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման թեստ

1.0

1.0

Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

14)

Առկա չէ

Հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման թեստ

1.0

1.0

Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

15)

Առկա չէ

Հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման թեստ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդաբանությամբ

0.3

0.3

Հեպատիտ Ց-ի ախտորոշում

16)

Առկա չէ

ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ

1.0

1.0

ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում

17)

Առկա չէ

 C- ռեակտիվ սպիտակուց

1.0

1.0

Բորբոքային ցուցանիշների գնահատում

18)

Առկա չէ

Ակտիվ մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

19)

Առկա չէ

Միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ) (INR)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

20)

Առկա չէ

Պրոթրոմբինային ժամանակ (PT)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

21)

Առկա չէ

Թրոմբինային ժամանակ (TT)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

22)

Առկա չէ

Ակտիվ, պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (APTT)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

23)

Առկա չէ

Ֆիբրինոգեն (FG)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

24)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի որոշում

0.5

0.5

Իոնային փոխանակության գնահատում

25)

Առկա չէ

Արյան մեջ կալիումի որոշում

0.5

0.5

Իոնային փոխանակության գնահատում

26)

Առկա չէ

Արյան մեջ մագնեզիումի որոշում

0.5

0.5

Իոնային փոխանակության գնահատում

27)

Առկա չէ

Արյան մեջ իոնիզացված կալցիումի որոշում

0.5

0.5

Իոնային փոխանակության գնահատում

28)

Առկա չէ

Թիրեոտրոպ հորմոնի որոշում

0.5

0.5

Հիպոթիրեոզի հայտնաբերման համար,

QT միջակայքի երկարացման դեպքում, որոշ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունը և վահանաձև գեղձի ուղեկցող անբավարարությունը գնահատելու համար:

29)

Առկա չէ

Լակտատդեհիդրոգենազ

0.4

0.4

Մետաբոլիզմի գնահատում

30)

Առկա չէ

Արյան խումբ

1.0

1.0

Արյան համատեղելիության որոշում

31)

Առկա չէ

Ռեզուս գործոն

1.0

1.0

Արյան համատեղելիության որոշում

32)

Առկա չէ

Գամմա ինտերֆերոնի արտազատման թեստ

0.3

0.3

Տուբերկուլոզով վարակվածության գնահատում

33)

Առկա չէ

Մաշկային տուբերկուլինային փորձ (Մանթուի փորձ)

0.3

0.3

Տուբերկուլոզով վարակվածության ախտորոշում

34)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մանրէաբանական հետազոտություն տուբեկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն):

Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով:

0.2

0.2

Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում:

35)

Առկա չէ

Ծայրամասային ավշահանգույցներից նմուշաքաղով ստացված կենսանմուշի մանրէաբանական հետազոտություն տուբեկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրէադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն):

Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով:

0.3

0.3

Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում:

36)

Առկա չէ

Այլ կենսաբանական նմուշների (թոքամզային հեղուկ, մաշկի քերուկ, մեզի նստվածք, դաշտանային արյուն, արտադրություն մաշկային խուղակից) մանրէաբանական հետազոտություն՝ տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ- XDR-քարթրիջով հետազոտություն):

Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով:

0.2

0.2

Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում:

37)

Առկա չէ

Կղանքի Գեն-Էքսպերտ ուլտրա հետազոտություն, XDR-քարթրիջով հետազոտություն

0.6

0.6

Կլլման ենթարկված տուբերկուլոզի միկոբակտերիաների գենետիկական նյութի հայտնաբերման նպատակով

38)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական հետազոտություն

0.2

0.2

Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում

39)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական հետազոտություն

0.2

0.2

Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում

40)

Առկա չէ

Ադենոզին դեզամինազայի թեստ

0.1

0.1

Տուբերկուլոզային թոքամզաբորբի, ասցիտի, պերիկարդիտի տարբերակում

 41)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1,0

1,0

Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

 42)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց ներերակային կոնտրաստավորման կամ ներերակային կոնտրաստավորմամբ

0.5

0.5

Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

 43)

Առկա չէ

Հենաշարժիչ համակարգի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) հետազոտություն

0,8

0,8

Ոսկրերի և հարակից փափուկ հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

 44)

Առկա չէ

Բազմաօրգան համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց ներերակային կոնտրաստավորման կամ ներերակային կոնտրաստավորմամբ

0.5

0.5

Պարենքիմատոզ օրգանների ախտահարման բացառման կամ հաստատման նպատակով

 45)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1.0

1.0

Սրտի ռիթմի գնահատում

 46)

Առկա չէ

Էխոսրտագրություն (ԷԽՍԳ)

0,3

0,3

Սրտի ախտահարման գնահատում

 47)

Առկա չէ

Ծայրամասային ավշահանգույցների և այլ ախտահարված հյուսվածքների նմուշաքաղ (բիոպսիա)

0,4

0.4

Ախտորոշման հաստատման նպատակով

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/Հ

Դեղի հապավում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականու-թյուն

Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի)

Բուժ-ման կուրսի միջին ժամա-նակա-

հատ-ված (ամիս)

Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղեր

1)

HRZE

75/150/400/275

Իզոնիազիդ 75մգ,

Ռիֆամպիցին 150մգ,

Պիրազինամիդ 400մգ,

Էթամբուտոլ 275մգ

Դեղահատ

(կոմբի-նացված)

0.2-0.4

3-5

2

6-7

2)

HR 75/150

Իզոնիազիդ 75մգ

Ռիֆամպիցին 150մգ

Դեղահատ

 (կոմբի-նացված)

0.2-0.4

 4-5

4 -12

6-7

3)

H

Իզոնիազիդ 100/300մգ

Դեղահատ

0.1-0.3

3-1

6-12

6-7

4)

R

Ռիֆամպիցին 150/300 մգ

Դեղահատ

0.1-0.3

4-2

6-12

6-7

5)

Z

Պիրազինամիդ 400մգ

Դեղահատ

0,1-0.3

 3-5

6-12

6-7

6)

E

Էթամբուտոլ 400 մգ

Դեղահատ

0.1-0.3

3

6-12

6-7

7)

P

Ռիֆապենտին 150 մգ

Դեղահատ

0,2-0.4

8

 4

7

8)

Lfx

Լևոֆլօքսացին 250 մգ

Դեղահատ

0.1-0.3

1-4

6-12

6-7

9)

Mfx

Մոքսիֆլօքսացին

400 մգ

Դեղահատ

0,2-0.4

1

4

6-7

*** I շարքի դեղերի ` (H-R-Z-E) որևէ մեկից կայունության դեպքում տե′ս Դեղակայուն Տուբերկուլոզի բուժման սխեմաները

 

7.1 Տուբերկուլոզի ախտածնական ու ախտանշանային բուժում, հակատուբերկուլոզային բուժման ժամանակ հաճախ պատահող անցանկալի երևույթների կառավարումը սահմանվում են Ձև 5-ում.

 

Ձև 5

 

 Հ/Հ

Դեղի հապավում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամա-դրման հաճա-խականու-թյուն

Միջին օրական չափաքանակ (ըստ քաշի)

Բուժման

կուրսի միջին ժամանակա

հատված (ամիս)

Դեղերի ընդունման

օրերի թիվ շաբաթվա ընթացքում

1)

Դիֆենհիդրամին 1% 1,0 մլ

Դիֆենհիդրամին 1% 1,0 մլ

սրվակ

0,2-0,3

1-2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

2)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ ) լուծույթ ներարկման 20 մգ/մլ

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

սրվակ

0,1-0,3

1

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

3)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 25մգ

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 25մգ

դեղա-հատեր

0,1-0,3

1-2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

4)

Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) 1մգ

 Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ)1մգ

դեղա-հատեր

0,1-0,3

1-2

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

5)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման

ն/ե և մ/մ 5մգ/մլ

սրվակ

0,1

1-3

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

6)

Նատրիումի թիոսուլֆատ 300մգ/1մլ լուծույթ ն/ե ներարկման

Նատրիումի թիոսուլֆատ 300մգ/1մլ լուծույթ ն/ե ներարկման

սրվակ

 0,1

1

10

10

7)

Օմեպրազոլ 20մգ

Օմեպրազոլ 20մգ

դեղա-պատիճ

0,2

1-2

Ըստ անհրաժեշ

տության

Ըստ անհրաժեշ

տության

8)

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

սրվակ

0,1-0,2

1-2

Ըստ անհրաժեշ

տության

Ըստ անհրաժեշ

տության

9)

Ֆամոտիդին 20մգ

ֆամոտիդին 20մգ

դեղահատեր

0,2

1-2

Ըստ անհրաժեշ

տության

Ըստ անհրաժեշ

տության

10)

Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ 400մգ+400մգ

Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ 400մգ+400մգ

դեղա-հատեր ծամելու

 0,1-0,2

3-4

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

11)

Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium animalis subsp. lactis)

Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium animalis subsp. lactis)

դեղապա

տիճներ

0,1

1-3

Անհա-տական, ըստ ցուցումի

անհա-տական

12)

Պիրիդոքսին 50մգ

Պիրիդոքսին 50մգ

դեղա-հատեր

1,0

1

120-180

4-6 ամիս

13)

Թիամին 50մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման

Թիամին 50մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման

սրվակ

0,5

1

10

10

14)

Ադեմետիոնին 500մգ

Ադեմետիոնին 500մգ

դեղահատեր աղելույծ

0,1-0,2

1

10

10

15)

Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 500մգ;

Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 500մգ;

սրվակ

0,1-0,2

1

10

10

16)

ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ

Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ

դեղապա-տիճներ

0,3

3

90

30

17)

ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ

ֆոսֆոլիպիդներ 250մգ/5մլ

սրվակ

0,3

1

10

10

18)

Ասկորբինաթթու

50 մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման

Ասկորբինաթթու

50 մգ/մլ լուծույթ մ/մ ներարկման

սրվակ

0,3

1

10

10

19)

Սիլիմարին 22,5մգ

Սիլիմարին 22,5մգ

դեղահատ թաղանթա-պատ

0,3

3

45

15

20)

Էտամզիլատ 250 մգ/2մլ լուծույթ մ/մ ներարկման

Էտամզիլատ 250 մգ/2մլ լուծույթ մ/մ ներարկման

սրվակ

0,2

3

30-45

10-15

21)

Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ

Տրանեքսամաթթու լուծույթ ն/ե ներարկման 50մգ/մլ

սրվակ

0,2

2-3

10-30

5-10

22)

Ամինոկապրոաթթու լուծույթ կաթիլաներարկման

50մգ/մլ

Ամինոկապրոաթթու լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ

փաթեթ

0-1-0,2

1

3-10

3-10

23)

Ամինոֆիլին (էուֆիլին) լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ

Ամինոֆիլին (էուֆիլին) լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ

ամպուլներ

0,2

1-2

10-20

10

24)

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ

փաթեթ

0,3

1

10

10

25)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+

0,33մգ/մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+

0,33մգ/մլ

փաթեթ

0,2

1

10

10

26)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ 100մլ, 250

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

100մլ, 250 մլ, 500 մլ լուծույթ

փաթեթ

0,4

1-2

10-20

10

27)

Էքսպեկտորանտ օշարակ

Էքսպեկտորանտ օշարակ

շշիկ

0,2

2-3

1 տուփ

5

28)

Կարբոցիստեին 5% լ օշարակ

Կարբոցիստեին 5% լ օշարակ

շշիկ

0,2

2-3

1 տուփ

5

29)

Լոպերամիդի

2 մգ

Լոպերամիդի

2 մգ

դեղա-պատիճ

0,1

2-3

անհա-տական

անհա-տական

30)

Ֆլուկոնազոլ 150մգ

Ֆլուկոնազոլ 150մգ

դեղա-պատիճներ

0,1-0,3

1

1

1

31)

Նիստատին 500000ՄՄ

Նիստատին 500000ՄՄ

դեղահատ թաղանթա-պատ

0,2

3

30-42

10-14

32)

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

սրվակ

0,1

ըստ անհրա-ժեշտու

թյան

Ըստ անհրա-ժեշտու

թյան

Ըստ անհրա-ժեշտու

թյան

33)

Ֆոլաթթու 5 մգ

Ֆոլաթթու 5 մգ

դեղա

հատեր

0,1

1

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

34)

Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդoքսին (պիրիդoքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+

1մգ/ 2մլ+20մգ/2մ

Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդoքսին (պիրիդoքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+

1մգ/2մլ+20մգ/2մ

սրվակ

0,1

1

20

10

35)

Գլյուկոզա 40%

Գլյուկոզա 40%

սրվակ

0,1

1-2

5-10

5

36)

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե

և մ/մ ներարկման 10մգ/մլ

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե

և մ/մ ներարկման 10մգ/մլ

սրվակ

 0,1

 1

Ըստ ցուցումի

Ըստ

ցուցումի

37)

Ֆուրոսեմիդ 40 մգ

Ֆուրոսեմիդ 40 մգ

դեղա-հատեր

0,1

1

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

38)

Սպիրոնոլակտոն 25մգ

Սպիրոնոլակտոն 25 մգ

դեղա-հատեր

0,1

1

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

39)

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ

դեղա-հատեր

0,2

2

28

14

40)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ

սրվակ

0,1

1

7-10

7-10

41)

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

0,1

2-3

21-30

7-10

42)

Բիսակոդիլ 10մգ

Բիսակոդիլ 10մգ

մոմիկ ուղիղաղի-քային

0,1

անհա-տական

անհա-տական

անհա-տական

43)

Կապտոպրիլ 25 մգ

Կապտոպրիլ 25 մգ

դեղա-հատեր

0,2

անհա-տական

անհա-տական

անհա-տական

44)

Ամլոդիպին 5 մգ

Ամլոդիպին 5մգ

դեղա-հատեր

0,1-0,2

1-2

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

45)

Բիսոպրոլոլ 10մգ

Բիսոպրոլոլ 10մգ

դեղա-հատեր

0,1

1-2

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

46)

Կարվեդիլոլ 25մգ

Կարվեդիլոլ 25մգ

դեղա-հատեր

0,1

1-2

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

47)

Իզոսորբիդ դինիտրատ

20 մգ

Իզոսորբիդ դինիտրատ

20 մգ

դեղա-հատեր

0,1

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

48)

Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ

Ացետիլսալիցիլաթթու, մագնեզիումի հիդրօքսիդ 75մգ+15,2մգ

դեղա-հատեր

0,1

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

49)

Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 50,7մգ/մլ

Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 50,7մգ/մլ

սրվակ

0,1

1-2

20

10

50)

Պապավերին (պապավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

Պապավերին (պապավերինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ

սրվակ

0,1

1-2

14

5-7

51)

Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ

Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ

սրվակ

0,1

1-2

14

5-7

52)

Էնալապրիլ (էնալապրիլի մալեատ) 10մգ

Էնալապրիլ (էնալապրիլի մալեատ) 10մգ

դեղա-հատեր

0,2

1-2

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

53)

Սենոզիդներ A և B 70մգ

Սենոզիդներ A և B 70մգ

դեղա-հատեր

0,1

2-4

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

54)

Լակտուլոզա 100 մլ/200 մլ օշարակ

Լակտուլոզա 100 մլ/200 մլ օշարակ

շշիկ

0,1

1-2

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

55)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ

ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ

շշիկ

0,1

0,1-0,2

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

56)

Իբուպրոֆեն 400 մգ

Իբուպրոֆեն 400մգ

դեղա-հատեր

0,1-0,3

2-3

14-42

7-14

57)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ

դեղա-հատեր

0,1-0,3

1-2

7-20

7-10

58)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ

սրվակ

0,2

1

7-10

7-10

59)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և

մ/մ ներարկման 500մգ/մլ

սրվակ

0,2-0,3

1-2

7-28

7-14

60)

Պարացետամոլ 500 մգ

Պարացետամոլ 500

դեղա-հատեր

0,3

1-3

7-42

7-14

61)

Կետոպրոֆեն լուծույթ ն/ե

և մ/մ ներարկման 50մգ/մլ

Կետոպրոֆեն լուծույթ ն/ե

և մ/մ ներարկման 50մգ/մլ

սրվակ

0,2

1-2

7-20

7-10

62)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), րիացետնոամին 4-տոլուենսուլֆոնատ 500մգ+20մգ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), րիացետնոամին 4-տոլուենսուլֆոնատ 500մգ+20մգ

դեղա-հատեր

0,2

1-2

7-20

7-10

63)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

սրվակ

0,1-0,3

4-20 մգ

Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու

թյան

Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու

թյան

64)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ

դեղա

հատեր

0,1-0,2

4-20 մգ

Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու

թյան

Կարճատև կուրս

65)

Պրեդնիզոլոն 5 մգ

Պրեդնիզոն 5մգ

դեղա-հատեր

0,1-0,2

5-20 մգ

Կարճատև կուրս ըստ անհրա-ժեշտու

թյան

 Կարճատև կուրս

8․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված` 

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) ուղեկցեղ հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման

9․ Հակատուբերկուլոզային բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6–ում․

 

Ձև 6

 

 Հ/Հ

Բուժման ռեժիմ

Նշանակման ցուցում

Բուժման տևողություն

(ամիս)

Մեկնաբանություններ

1)

2(HRZE)/4(HR)

Դեղազգայուն տուբերկուլոզ

6

 Արտաթոքային /Ա/Թ/ ՏԲ-ի բուժման ստանդարտ 6-ամսյա ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում:

2)

2(HPZMfx)/2(HPMfx)

Դեղազգայուն տուբերկուլոզ

4

Ռեժիմը նախատեսված է արտաթոքային դեղազգայուն ՏԲ-ով, 12 և բարձր տարիքի, 40 կգ և ավելի մարմնի զանգվածով պացիենտների համար՝ թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում (օրինակ,ավշահանգույցների տուբերկուլոզ):

3)

2 (HRZE)/10 (HR)

Դեղազգայուն տուբերկուլոզի ծանր կլինիկական ձևեր

12

Ռեժիմը նշանակվում է Ա/Թ տուբերկուլոզի բարդ դեպքերում ` մենինգիտ, տարածված տուբերկուլոզ, ոսկրերի և հոդերի տուբ.ախտահարում,որովայնի տուբերկուլոզ):

4)

HRELfx

 Անտանելիություն Z-ի նկատմամբ

6

Ա/Թ ՏԲ-ի բուժման ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում,բացառելով կորեկանման,նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը:

5)

HRZLfx

Անտանելիություն E-ի նկատմամբ

6

Ա/Թ ՏԲ-ի բուժման ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում, բացառելով կորեկանման,նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը:

6)

RZE

Անտանելիություն H-ի նկատմամբ

6

Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզ՝ մեկ թոքի մեկ բլթի սահմաններում, առանց քայքայման խոռոչների թոքային տուբերկուլոզ կամ հիվանդության սակավամանրէազատ ձև՝ առանց քայքայման խոռոչների և օջախային սերմնացրման:

7)

R Z E Lfx

Անտանելիություն H-ի նկատմամբ

6

Ա/Թ ՏԲ-ի բուժման ռեժիմ` թեթև ձևերի, սահմանափակ ախտահարումների դեպքում,բացառելով կորեկանման,նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը:

8)

Բոլոր ռեժիմները

_

_

Դեղազգայունության թեստերի արդյունքների բացակայության դեպքում, բուժման ռեժիմը որոշելիս, կարելի է հիմք ընդունել ինդեքս-դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

10․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 7–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 7

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պլևրալ խոռոչի պունկցիա

0.3

0.4

2)

Գոտկային (լյումբալ) պունկցիա

0.3

 0.4

3)

Որովայնի խոռոչի պունկցիա

0.2

 0.3

4)

Ծայրամասային ավշահանգույցի նմուշառում, հեռացում կամ ասեղային ասպիրացիա

0.4

0.5

5)

Մաշկի հյուսվածքներից նմուշառում (քերուկ, բիոպտատ)

0.1

 0.1

6)

Հոդի պունկցիա

0.1

0.1

 

11․ Սույն հավելվածի Ձև 7–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու, Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին` Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 01.02.2022թ. թիվ 06 – Ն հրաման:

2. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց՝ Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 19.08.2019թ. թիվ 2278 - Ա հրաման:

3. Global tuberculosis report World Health Organization 2021թ/Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ զեկույցը:

4. Rapid communication on updated guidance on the management of tuberculosis in children and adolescents. World Health Organization 2021 թ․/Երեխաների և դեռահասների տուբերկուլյոզի բուժման նորացված ուղեցույցի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2021թ.:

5. Treatment of Tuberculosis: Guidelines. 4th edition. 8Treatment of extrapulmonary TB and of TB in special situations. Geneva: World Health Organization; 2010թ./Տուբերկուլյոզի բուժում. 4-րդ հրատարակություն: 8 հատուկ իրավիճակներում արտաթոքային տուբերկուլյոզի և տուբերկուլյոզի բուժում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2010.:

6. WHO operational handbook on tuberculosis: module 4: treatment: drug-susceptible tuberculosis treatment. World Health Organization 2022թ․/ԱՀԿ տուբերկուլյոզի գործառնական ուղեցույց. բուժում: թմրամիջոցների նկատմամբ զգայուն տուբերկուլյոզի բուժում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2022թ․:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան