ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 մարտի 2022 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ 11.6.6 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 11.6.6 կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 10 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 11.6.6 կետում կատարվող
1. Երկրորդ վանդակում՝
«Հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև համագործակցության 2021-2022 թվականների ծրագրի համաձայնեցում» բառերը փոխարինել «Աֆրիկյան միության հետ համագործակցություն, ՄԳՀՈւ-ի շրջանակներում Աֆրիկյան միության հետ փոխգործակցության թիրախային կողմնորոշիչների թարմացում՝ հերթական ժամանակահատվածի համար» բառերով.
«Հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի իրագործում» բառերը հանել։
2. Չորրորդ վանդակում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «կանոնավոր կերպով» բառերով։
3. Հինգերորդ վանդակում «Համագործակցության ծրագիր» բառերը հանել։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|