ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N ԱՇԹԴ/4/5034-25 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4065-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4065-Ա

«06» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N ԱՇԹԴ/4/5034-25 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով կառուցապատողներ՝ Զոյա Վասիլյանի, Վլադիմիր Մոսիկյանի, Խաչատուր և Սուսաննա Խաչատուրյանների լիազորված անձ Զոյա Վասիլյանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի հ.Դ-98887-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 15-ի N ԱՇԹԴ/4/5034-25 ավարտական ակտի (շահագործման թույլտվություն) Կառուցապատող տողում «Խաչատուր Խաչատրյան, Սուսաննա Խաչատրյան» բառերը փոխարինել «Խաչատուր Խաչատուրյան, Սուսաննա Խաչատուրյան» բառերով:

 

Տ. Ավինյան