ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ.389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4055-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4055-Ա

«06» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ.389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի լ/ա Սասուն Կիրակոսյանի դիմումը՝ Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.1/2, հ.1/3 և հ.1/4 հասցեներում, համապատասխանաբար՝ 13000.0քմ, 4300.0քմ և 4300.0քմ մակերեսներով հողամասերը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Սիլիկյան հին խճուղի հ.41/1, Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.70, Սիլիկյան հին խճուղի հ.39/5, Պ.Տիչինայի փողոց հ.320/66 և Պ.Տիչինայի փողոց հ.320/64 հասցեներում համապատասխանաբար՝ 11048.0քմ 805.4քմ, 5927.6քմ, 963.40քմ և 2855.6քմ մակերեսներով հողամասերի հետ փոխանակելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.1/2, հ.1/3 և հ.1/4 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15072024-01-0300, հ.15072024-01-0298 և 15072024-01-0297, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Սիլիկյան հին խճուղի հ.41/1, Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.70, Սիլիկյան հին խճուղի հ.39/5, Պ.Տիչինայի փողոց հ.320/66 և Պ.Տիչինայի փողոց հ.320/64 հասցեներում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18112024-01-0382, հ.18112024-01-0441, հ.18112024-01-0337, հ.18112024-01-0380 և հ.18112024-01-0250 վկայականները և «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության դիմումը, համաձայն որի ընկերությունը հրաժարվել է հողամասերի շուկայական գնահատման արդյունքում առաջացած գնային տարբերությունից՝ 92 470 000 /իննսուներկու միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամից:

Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հ.389-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.1/2, հ.1/3 և հ.1/4 հասցեներում /տարածագնահատման 12-րդ գոտում/ գտնվող հողամասերը՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիլիկյան հին խճուղի հ.41/1 և Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.70 հասցեներում /տարածագնահատման 12-րդ գոտում/ և Սիլիկյան հին խճուղի հ.39/5, Պ.Տիչինայի փողոց հ.320/66 և Պ.Տիչինայի փողոց հ.320/64 հասցեներում /տարածագնահատման 8-րդ գոտում/ գտնվող հողամասերի հետ փոխանակելուն։

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածի համաձայն՝ հողամասերը գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ և 12-րդ գոտիներում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն և 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հ.389-Ա որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-92459-24 և Ն/48126-25 եզրակացությունները.

1. «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.1/2, հ.1/3 և հ.1/4 հասցեներում, տարածագնահատման 12-րդ գոտում գտնվող համապատասխանաբար՝ 13000.0քմ, 4300.0քմ և 4300.0քմ մակերեսներով հողամասերը՝ փոխանակել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիլիկյան հին խճուղի հ.41/1 և Դեֆանս Հաուզինգ թաղամաս հ.70, Սիլիկյան հին խճուղի հ.39/5, Պ.Տիչինայի փողոց հ.320/66 և Պ.Տիչինայի փողոց հ.320/64 հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 11048.0քմ 805.4քմ, 5927.6քմ, 963.40քմ և 2855.6քմ մակերեսներով հողամասերի հետ:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.

2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու, պայմանագրի կնքման համար տեղական վճարը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի կողմից:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան