ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ ԱԶԱՏ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԼՄԱՍՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


21 հունվարի 2022 թվականի

թիվ 4

քաղ. Բիշքեկ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ ԱԶԱՏ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԼՄԱՍՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելուն ուղղված միջոցառումների պլանն իրագործելիս ի գիտություն ընդունել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված «Ռուսաստանի Դաշնությունում՝ Վլադիվոստոկ ազատ նավահանգստի տարածքում, Եվրասիական ալմաստային կենտրոն ստեղծելու փորձի վերլուծության արդյունքների մասին» հաշվետվությունը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ