ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 փետրվարի 2022 թվականի |
թիվ 5 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»):
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 5 կարգադրությամբ |
ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ
(«ճանապարհային քարտեզ») Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Կատարող |
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) քաղաքացիական ավիաշինության ճյուղի վիճակի և զարգացման գնահատման վերաբերյալ վերլուծական նյութերի նախապատրաստում և արդիականացում՝ հաշվի առնելով՝ |
վերլուծական նյութեր |
2022 թվականի մարտ, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), |
|
ա) թռչող սարքերի, դրանց արտադրության համար սարքավորումների արտադրության տեղայնացման և մասնագետների մասնագիտական նախապատրաստման միջազգային փորձի վերլուծությունը |
անդամ պետություններ | ||
|
բ) ավիացիոն տեխնիկայով անդամ պետությունների ապահովվածության վերաբերյալ առաջարկները՝ ինքնաթիռների տեսակների կտրվածքով պահանջարկի և առաջարկի կանխատեսումային հաշվեկշիռների հիման վրա |
|||
|
2. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման մեջ հետաքրքրված անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ցանկի ձևավորում, վարում և արդիականացում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում |
ձեռնարկությունների ցանկ/Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
3. Երրորդ երկրներից ներմուծվող և անալոգներ չունեցող՝ անդամ պետությունների տարածքներում արտադրվող ավիացիոն լրակազմող տարրերի ցանկի մշակում, այդ թվում՝ ներմուծափոխարինման կամ օդանավերի արտադրության համար բաղադրամասերի մասով մաքսասակագնային կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով |
վերլուծական նյութեր («ԾՕՀ» դրոշմագրով) |
2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
4. Հանձնաժողովի կողմից վերլուծական նյութերի նախապատրաստում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ քաղաքացիական ավիաշինության բնագավառում ավիացիոն լրակազմող տարրերի արտադրության կարիքների ու խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա |
վերլուծական նյութեր («ԾՕՀ» դրոշմագրով) |
2022 թվականի օգոստոս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով (ըստ անհրաժեշտության) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
5. «Քաղաքացիական ավիաշինություն» եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորում |
Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն |
2022 թվականի հոկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
6. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման հարցի մշակում՝ Եվրասիական զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների գործիքների միջոցով |
առաջարկներ |
2022 թվականի սեպտեմբեր, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
7. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում՝ քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնեցված որոշումների իրագործումն ապահովելու համար |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ |
|
8. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում ակադեմիական շարժունակությունն անդամ պետություններում կազմակերպելու հարցի ուսումնասիրում |
առաջարկներ |
2023 թվականի մարտ |
անդամ պետություններ |
|
9. Համատեղ կոոպերացիոն նախագծերի պոտենցիալ մասնակիցների հնարավորությունների գնահատում՝ անդամ պետությունների քաղաքացիական օդանավերն արտադրողների պահանջներին դրանց համապատասխանությունը սահմանելու մասով |
արտադրական պահանջների ցանկ |
2022 թվականի օգոստոս |
անդամ պետություններ |
|
10. Անդամ պետությունների տարածքներում ավիացիոն նավերի, ավիացիոն բաղադրամասերի, լրակազմող տարրերի հավաքագրման մասով համատեղ արտադրական հարթակների կազմակերպում՝ հաշվի առնելով անդամ պետությունների արտադրողների առավելագույն ներգրավվածությունը |
համատեղ ձեռնարկությունների (նախագծերի) ցանկ |
2022 թվականի նոյեմբեր |
անդամ պետություններ |
|
11. Աջակցություն անդամ պետությունների համատեղ կոոպերացիոն նախագծերի մասնակիցների միջև պայմանագրերի կնքման գործում |
խորհրդատվական օժանդակություն (անդամ պետությունների ձեռնարկությունների միջև պայմանագրեր) |
2022 թվականի դեկտեմբեր, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
անդամ պետություններ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|