ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

25 փետրվարի 2022 թվականի

թիվ 5

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»):

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2022 թվականի փետրվարի 25-ի

թիվ 5 կարգադրությամբ

 

ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ

 

(«ճանապարհային քարտեզ») Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարող

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) քաղաքացիական ավիաշինության ճյուղի վիճակի և զարգացման գնահատման վերաբերյալ վերլուծական նյութերի նախապատրաստում և արդիականացում՝ հաշվի առնելով՝

վերլուծական նյութեր

2022 թվականի մարտ, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով),

ա) թռչող սարքերի, դրանց արտադրության համար սարքավորումների արտադրության տեղայնացման և մասնագետների մասնագիտական նախապատրաստման միջազգային փորձի վերլուծությունը

   

անդամ պետություններ

բ) ավիացիոն տեխնիկայով անդամ պետությունների ապահովվածության վերաբերյալ առաջարկները՝ ինքնաթիռների տեսակների կտրվածքով պահանջարկի և առաջարկի կանխատեսումային հաշվեկշիռների հիման վրա

     

2. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման մեջ հետաքրքրված անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ցանկի ձևավորում, վարում և արդիականացում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում

ձեռնարկությունների ցանկ/Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով

Հանձնաժողով, անդամ պետություններ

3. Երրորդ երկրներից ներմուծվող և անալոգներ չունեցող՝ անդամ պետությունների տարածքներում արտադրվող ավիացիոն լրակազմող տարրերի ցանկի մշակում, այդ թվում՝ ներմուծափոխարինման կամ օդանավերի արտադրության համար բաղադրամասերի մասով մաքսասակագնային կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով

վերլուծական նյութեր («ԾՕՀ» դրոշմագրով)

2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով

Հանձնաժողով, անդամ պետություններ

4. Հանձնաժողովի կողմից վերլուծական նյութերի նախապատրաստում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ քաղաքացիական ավիաշինության բնագավառում ավիացիոն լրակազմող տարրերի արտադրության կարիքների ու խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա

վերլուծական նյութեր («ԾՕՀ» դրոշմագրով)

2022 թվականի օգոստոս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով (ըստ անհրաժեշտության)

Հանձնաժողով, անդամ պետություններ

5. «Քաղաքացիական ավիաշինություն» եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորում

Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն

2022 թվականի հոկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

6. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման հարցի մշակում՝ Եվրասիական զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների գործիքների միջոցով

առաջարկներ

2022 թվականի սեպտեմբեր, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով

Հանձնաժողով, անդամ պետություններ

7. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում՝ քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնեցված որոշումների իրագործումն ապահովելու համար

անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր

ըստ անհրաժեշտության

անդամ պետություններ

8. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում ակադեմիական շարժունակությունն անդամ պետություններում կազմակերպելու հարցի ուսումնասիրում

առաջարկներ

2023 թվականի մարտ

անդամ պետություններ

9. Համատեղ կոոպերացիոն նախագծերի պոտենցիալ մասնակիցների հնարավորությունների գնահատում՝ անդամ պետությունների քաղաքացիական օդանավերն արտադրողների պահանջներին դրանց համապատասխանությունը սահմանելու մասով

արտադրական պահանջների ցանկ

2022 թվականի օգոստոս

անդամ պետություններ

10. Անդամ պետությունների տարածքներում ավիացիոն նավերի, ավիացիոն բաղադրամասերի, լրակազմող տարրերի հավաքագրման մասով համատեղ արտադրական հարթակների կազմակերպում՝ հաշվի առնելով անդամ պետությունների արտադրողների առավելագույն ներգրավվածությունը

համատեղ ձեռնարկությունների (նախագծերի) ցանկ

2022 թվականի նոյեմբեր

անդամ պետություններ

11. Աջակցություն անդամ պետությունների համատեղ կոոպերացիոն նախագծերի մասնակիցների միջև պայմանագրերի կնքման գործում

խորհրդատվական օժանդակություն (անդամ պետությունների ձեռնարկությունների միջև պայմանագրեր)

2022 թվականի դեկտեմբեր, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով

անդամ պետություններ