ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 փետրվարի 2022 թվականի

թիվ 26

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1․ Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2․ Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »    ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 28-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի (այսուհետ՝ Կարգ) մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2․ Սահմանել, որ՝

Եվրասիական տնտեսական միության այն տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների) մշակումն ու ընդունումը, որոնց համաձայն` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, Կարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում սկսվել կամ ավարտվել են ներպետական համաձայնեցման ընթացակարգերը, իրականացվում են Կարգի 33-36-րդ կետերին համապատասխան (հաշվի առնելով սույն որոշմամբ կատարված փոփոխությունները).

Եվրասիական տնտեսական միության այն տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների) մասով, որոնց համաձայն` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, Կարգին համապատասխան, ավարտվել են հանրային քննարկման ընթացակարգերը, Կարգի 10-23-րդ կետերով նախատեսված ընթացակարգերը չեն անցկացվում (հաշվի առնելով սույն որոշմամբ կատարված փոփոխությունները)։

3․ Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20      թվականի       ի

թիվ            որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի մեջ կատարվող

 

Կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2012 թվականի հունիսի 20-ի

թիվ 48 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի խորհրդի

20      թվականի         ի

թիվ որոշման խմբագրությամբ

 

ԿԱՐԳ

 

 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) մշակման և ընդունման կարգը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման և դրանց չեղարկման կարգը:

2․ Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի մշակումը ներառում է հետևյալ փուլերը (ընթացակարգերը)՝

ա) տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում կատարվող փոփոխությունների պլանի (այսուհետ՝ պլան), պլանում կատարվող փոփոխությունների նախապատրաստում և հաստատում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից.

բ) տեխնիկական կանոնակարգի նախագծի, տեխնիկական կանոնակարգում կատարվող փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծ) նախապատրաստում.

գ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հանրային քննարկման անցկացում.

դ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) լրամշակում՝ հանրային քննարկման արդյունքների հիման վրա՝ ներառյալ կարգավորման ազդեցության չափագիտական փորձաքննությունն ու գնահատականը.

ե) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ներպետական համաձայնեցման անցկացում.

զ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) իրավական փորձաքննության և իրավական խմբագրման անցկացում.

է) Հանձնաժողովի կողմից տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների) ընդունում:

3․ Հանձնաժողովը հաստատում է պլանը՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքների համակարգումն ապահովելու նպատակով:

Պլանը ձևավորվում է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ համաձայնեցմամբ՝ անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների և (կամ) Հանձնաժողովի մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

4․ Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակման միջոցառումը պլանի մեջ ներառելու մասին անդամ պետությունների առաջարկները պետք է պարունակեն բացատրագիր, որում նշվում է՝

ա) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հիմքը կամ գիտական հիմնավորումը (առկայության դեպքում).

բ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) նպատակները.

գ) մշակման համար առաջարկվող տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) կիրառության ոլորտը՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների և դրա գործողության ոլորտի սահմանմամբ (արտադրանք, որի վրա չի տարածվում տեխնիկական կանոնակարգի գործողությունը, արդյո՞ք տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է փաթեթվածքի, դրոշմավորման և դրա զետեղման կանոնների վրա և այլն).

դ) տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը) մշակողի ու մշակման ժամկետների վերաբերյալ առաջարկը.

ե) այն արտադրանքի՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ցանկում դիրքի համարը (դիրքերի համարները), որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (այսուհետ՝ արտադրանքի միասնական ցանկ):

5. Պլանի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) անվանումը.

բ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) պատասխանատու մշակողները.

գ) տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ներպետական համաձայնեցման ավարտի պլանավորվող ժամկետը.

դ) դիրքի համարը (դիրքերի համարները) արտադրանքի միասնական ցանկում։

6. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) պատասխանատու մշակողները։

Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակմանը մասնակցում են բոլոր անդամ պետությունները և Հանձնաժողովը։

Պլանը կամ պլանի փոփոխությունները հաստատելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում անդամ պետությունները սահմանում են պլանով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների նախագծերի) մշակման համար պատասխանատու՝ պետական իշխանության մարմինները (այսուհետ՝ մշակողներ) և դրանց մշակմանը մասնակցող մարմինները (այսուհետ՝ համամշակողներ), ու նշված տեղեկատվությունը ներկայացնում են Հանձնաժողով:

Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակման ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետության կողմից՝ պլանի մեջ որպես պատասխանատու մշակող նշված անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Հանձնաժողովը կարող է սույն կարգի 53-րդ և 56-րդ կետերում նշված դեպքերում հանդես գալ որպես տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի պատասխանատու մշակող։

7. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումն իրականացնում է Հանձնաժողովը՝ սույն կարգի II և III բաժիններով սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Անդամ պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պլանով և սույն կարգով սահմանված ժամկետները պահպանելու համար։

8. Հանձնաժողովն իրականացնում է պլանի կատարման մշտադիտարկում՝ սույն կարգի II և III բաժիններով նախատեսված ընթացակարգերի կատարման վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև եռամսյակը մեկ անգամ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-րդ օրը, մշակողների և համամշակողների կողմից Հանձնաժողով ուղարկվող՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա։

Հանձնաժողովն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք), պլանի կատարման մշտադիտարկման վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը և դրա արդիականացումը՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-րդ օրը։

Հանձնաժողովի կոլեգիան, հաշվետու տարվան հաջորդող տարվա 180 օրվանից ոչ ուշ ժամկետում, Հանձնաժողովի խորհրդի քննարկմանն է ներկայացնում անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստված ամենամյա հաշվետվություն՝ պլանի կատարման մշտադիտարկման վերաբերյալ։

9. Հանձնաժողովն իրականացնում է ընդունված տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման մասին» թիվ 90 որոշմանը համապատասխան: Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգին տրվում է թեք գծով («/») նշվող՝ «ԵԱՏՄ ՏԿ» հապավումից, հերթական համարից և տեխնիկական կանոնակարգի ընդունման տարեթվից բաղկացած նշում։

 

II. Տեխնիկական կանոնակարգի մշակման կարգը

 

10. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակվում է պլանին համապատասխան՝ արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով։

Տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 50 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ)։

Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ համամշակողների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է մշակողին՝ այն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

11. Մշակողը ձևավորում է տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ մշակողի, համամշակողների, Հանձնաժողովի, անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության, ոլորտում լիազորված մարմինների, անդամ պետությունների՝ ստանդարտացման հարցերով մասնագիտացված տեխնիկական կոմիտեների, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, արդյունաբերության ճյուղերի և գործարար համայնքների ներկայացուցիչներից:

Աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ տեղեկատվությունը մշակողի կողմից ուղարկվում է համամշակողներին, ինչպես նաև Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններ, տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված մարմիններ և Հանձնաժողով՝ Միության պաշտոնական կայքում տեղադրման համար։

Հանձնաժողովն ապահովում է աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ այն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք, ինչպես նաև աշխատանքային խմբին մասնակցություն ունենալու գործում հետաքրքրված ֆիզիկական անձինք, աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ տեղեկատվությունը Միության պաշտոնական կայքում տեղադրելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, մշակողին կամ իրենց անդամ պետության համամշակողներին ուղարկում են դիմում՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու համար։

Մշակողն ու համամշակողներն ուսումնասիրում են ստացված դիմումները և ընդունում են հիմնավորված որոշումներ՝ շահագրգիռ անձանց աշխատանքային խմբի կազմում ներառելու կամ այդ ներառումը մերժելու վերաբերյալ։

Համամշակողները, տեղեկատվությունը սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, մշակողին են ներկայացնում առաջարկներ՝ աշխատանքային խմբի կազմում ներառվելու համար իրենց անդամ պետությունների թեկնածությունների վերաբերյալ:

Մշակողը, սույն կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա, աշխատանքային խմբի կազմը հաստատում է գերատեսչական ակտով։

Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու վերաբերյալ տեղեկատվությունը մշակողի կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ Միության պաշտոնական կայքում տեղադրման համար։

Աշխատանքային խումբը խորհրդատվական մարմին է, որն ստեղծվում է տեխնիկական կանոնակարգի նախագծի նախապատրաստման համար: Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝ աշխատանքային խմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

12. Մշակողը, աշխատանքային խմբի կազմը հաստատելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում, նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը և դրանց կցվող փաստաթղթերի լրակազմը։

13. Տեխնիկական կանոնակարգի նախագծին կցվող փաստաթղթերի լրակազմը ներառում է՝

ա) կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը (անհրաժեշտության դեպքում) ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերը.

բ) միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի (այսուհետ՝ միջազգային ստանդարտների մշակման ծրագիր) նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական այն ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

գ) միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային այն փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, անդամ պետությունների տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը.

դ) «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու ու այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.

ե) տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ բացատրագիրը.

զ) Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և հաստատելու կարգին համապատասխան նախապատրաստված՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ստանդարտների ցանկերի նախագծերի վերաբերյալ բացատրագիրը.

է) Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը (անհրաժեշտության դեպքում):

ը) տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցման նախագիծը՝ ըստ թիվ 1 հավելվածով սահմանված ձևի:

14. Տեխնիկական կանոնակարգի նախագծի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային ու հիգիենիկ պահանջներով (այսուհետ՝ միասնական սանիտարական պահանջներ), ներառվում են տեխնիկական կանոնակարգի նախագծի մեջ:

15. Տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ բացատրագրի մեջ նշվում են՝

ա) տեխնիկական կանոնակարգն ընդունելու հիմքը կամ գիտական հիմնավորումը (առկայության դեպքում).

բ) տեխնիկական կանոնակարգն ընդունելու նպատակները.

գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների կազմն ու ընդհանուր բնութագիրը.

դ) տեխնիկական կանոնակարգով սահմանվող պարտադիր պահանջների բովանդակությունը.

ե) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների մասով պարտադիր պահանջների սահմանման բնագավառում միջազգային փորձի և անդամ պետությունների փորձի վերլուծությունը.

զ) տեխնիկական կանոնակարգով սահմանվող այն պարտադիր պահանջների նկարագրությունը, որոնք տարբերվում են անդամ պետությունների տարածքներում գործող միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների կամ պարտադիր պահանջների դրույթներից՝ դրանց սահմանման համառոտ հիմնավորմամբ.

է) չափումների միասնականության ապահովման բնագավառի պահանջներին տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը.

ը) տեխնիկական կանոնակարգի նախագծում ներառվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի մեջ ներառվող պահանջների՝ միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին ու ընթացակարգերին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը.

թ) տեխնիկական կանոնակարգով նախատեսված պարտադիր պահանջները գործողության մեջ դնելու ենթադրվող ժամկետը (ամիսների քանակը՝ տեխնիկական կանոնակարգի ընդունման օրվանից).

ժ) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի մշակումը.

ժա) այն անձանց շրջանակը, որոնց շահերի պաշտպանության նպատակով մշակվում է տեխնիկական կանոնակարգը.

ժբ) կանոնակարգման հասցեատերերը, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտները և կարգավորմամբ նրանց վրա ցուցաբերվող ազդեցությունը, որը նախատեսված է տեխնիկական կանոնակարգի նախագծով.

ժգ) այն տնտեսավարող սուբյեկտների, այլ անձանց համար տեխնիկական կանոնակարգով սահմանվող սահմանափակումների բովանդակությունը, որոնց շահերը կշոշափվեն.

ժդ) այն խնդրի լուծման մեխանիզմը, որի լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի ընդունումը, և տեխնիկական կանոնակարգով նախատեսված կանոնակարգման նպատակին հասնելը (առաջարկվող կանոնակարգման և նշված խնդրի միջև փոխկապակցության նկարագրությունը).

ժե) այն խնդիրների լուծման այլ հնարավոր եղանակների նկարագրությունը, որի լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգի ընդունումը.

ժզ) այլ տեղեկատվություն, որը, մշակողի կարծիքով, վերաբերում է տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ հիմնական տեղեկություններին:

16. Մշակողը, աշխատանքային խմբի կազմը հաստատելու օրվանից 120 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի ուսումնասիրումն աշխատանքային խմբի նիստին, որի արդյունքներով՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ձևակերպվում է արձանագրություն։

Արձանագրության մեջ նշվում է նաև տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամկետը, որը չի կարող լինել 60 աշխատանքային օրվանից պակաս։

Աշխատանքային խմբի անդամը կարող է գրավոր ներկայացնել հատուկ կարծիք՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան առնչվող փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ, որը կցվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությանը:

Մշակողը, աշխատանքային խմբի նիստի արձանագրությանը համապատասխան, լրամշակում է (անհրաժեշտության դեպքում) տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը և աշխատանքային խմբի նիստի արձանագրության ձևակերպման օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողով է ուղարկում լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու փաստաթղթերի լրակազմը, ինչպես նաև աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը՝ էլեկտրոնային եղանակով և թղթային կրիչի վրա։

Այն դեպքում, երբ աշխատանքային խմբի նիստին տեխնիկական կանոնակարգի նախագծի ու դրան կցվող փաստաթղթերի լրակազմի ուսումնասիրման ընթացքում չի ընդունվել տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման վերաբերյալ համաձայնեցված որոշում, այդ որոշումն ընդունվում է Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) կողմից:

Հանձնաժողովն ապահովում է մշակողի ներկայացրած տեխնիկական կանոնակարգի նախագծի, սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի և սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ աշխատանքային խմբի նիստի արձանագրության ուսումնասիրումը Խորհրդատվական կոմիտեի նիստին։ Անհրաժեշտության դեպքում մշակողը, Խորհրդատվական կոմիտեի սահմանած ժամկետի ընթացքում, իրականացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակումը:

17. Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին են վերապահված տեխնիկական կանոնակարգման հարցերը, ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է ստուգում՝ Տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններին տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխանության և Հանձնաժողովում ստացված՝ սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի ամբողջական լինելու մասով։

Այն դեպքում, երբ ստուգման ընթացքում հայտնաբերվել է, որ տեխնիկական կանոնակարգի նախագիծը չի համապատասխանում Տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններին կամ սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն ամբողջական չէ, Հանձնաժողովը, դրանք ստանալու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում, մշակողին տեղեկացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակման անհրաժեշտության մասին։

Մշակողը, լրամշակման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակումը և դրանք ուղարկում է Հանձնաժողով՝ լրամշակման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օր հետո:

Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակման ընթացքում փոփոխվել են արտադրանքին ներկայացվող պահանջները կամ արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (այդ թվում՝ հետազննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին ներկայացվող պահանջները, մշակողն ապահովում է լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագծի ու փաստաթղթերի լրակազմի ուսումնասիրումն աշխատանքային խմբի նիստին։

18. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման անցկացումը։

19. Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու համար սույն կարգի 16-րդ կետի չորրորդ պարբերությանը և 17-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դրանք տեղադրում է Միության պաշտոնական կայքում։

Տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամկետը չի կարող լինել 60 օրացուցային օրվանից պակաս՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցումը Միության պաշտոնական կայքում տեղադրելու օրվանից հաշված: Հանրային քննարկման ավարտի ամսաթիվ է համարվում Հանձնաժողովի կողմից տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտի մասին ծանուցումը թիվ 2 հավելվածում նշված ձևով Միության պաշտոնական կայքում տեղադրելու ամսաթիվը։

Հանրային քննարկում սկսելու օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ Հանձնաժողովն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ հանդիսացող անդամ պետությունների պետական իշխանության համապատասխան մարմիններ է ուղարկում ծանուցման նախագծի նախապատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարություն սահմանված կարգով հետագայում ներկայացնելու համար։

20. Հանձնաժողովը տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման մասին ծանուցումը Միության պաշտոնական կայքում տեղադրելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու մեկնարկի և այն ավարտելու նախատեսվող ամսաթվի, ինչպես նաև՝ սույն կարգի 19-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված փաստաթղթերը Միության պաշտոնական կայքում տեղադրելու վայրի մասին (նշելով ամբողջական էլեկտրոնային հասցեները (հիպերհղումները))՝

ա) տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական մարմիններին, տեխնիկական կանոնակարգման ոլորտում լիազորված՝ անդամ պետությունների մարմիններին.

բ) յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքի համակարգողներին.

գ) գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, Խորհրդատվական կոմիտեի կազմում ներառված մյուս անկախ փորձագետներին.

դ) այլ շահագրգիռ անձանց, որոնց նպատակահարմար է ներգրավել տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման գործընթացում:

21. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) Հանձնաժողով են ներկայացվում անդամ պետությունների և երրորդ պետությունների բոլոր շահագրգիռ անձանց (այդ թվում՝ մշակողների, համամշակողների) կողմից՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկում անցկացնելու ավարտի նախատեսվող ամսաթվից ոչ ուշ:

Տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի (առկայության դեպքում) վերաբերյալ Հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկները տեղադրվում են Միության պաշտոնական կայքում և ուղարկվում են մշակողին՝ սույն կարգի 22-րդ կետում նշված՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ արձագանքների ամփոփագրում ներառելու համար, տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

22. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակահատվածում ստացված շահագրգիռ անձանց դիտողությունների ու առաջարկների (արձագանքների) տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ դրանք ստանալուն զուգահեռ, սակայն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Շահագրգիռ անձանց դիտողություններն ու առաջարկները (արձագանքները), դրանք ստանալուն զուգահեռ, սակայն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հանձնաժողովի կողմից ուղարկվում են մշակողին՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը թիվ 3 հավելվածով սահմանված ձևով նախապատրաստելու համար (այսուհետ՝ արձագանքների ամփոփագիր):

Տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ այն դիտողություններն ու առաջարկները (արձագանքները), որոնք ստացվել են հանրային քննարկման ավարտից հետո, ենթակա չեն արձագանքների ամփոփագրի մեջ ներառման և չեն ուսումնասիրվում։

Հանրային քննարկում անցկացնելու ժամանակահատվածում տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկներ (արձագանքներ) Հանձնաժողով չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է մշակողին և այն տեղադրում է Միության պաշտոնական կայքում:

23. Մշակողը, տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ Հանձնաժողովից դիտողություններ ու առաջարկներ (արձագանքներ) ստանալու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, աշխատանքային խմբի հետ համատեղ կազմում է արձագանքների ամփոփագիրը և այն ներկայացնում է Հանձնաժողով:

Արձագանքների ամփոփագրում տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ ստացված յուրաքանչյուր դիտողության ու առաջարկի (արձագանքի) մասով նշվում է այն ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը կամ այն մերժելու հիմնավորումը:

Հանձնաժողովն իրականացնում է վերահսկողություն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ընթացքում ժամանակին ստացված բոլոր դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) արձագանքների ամփոփագրում ներառելու գործընթացի նկատմամբ։

Այն դեպքում, երբ մշակողի կողմից Հանձնաժողով ներկայացված արձագանքների ամփոփագրում ներառված չեն տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ընթացքում ժամանակին ստացված դիտողություններն ու առաջարկները (արձագանքները), կամ մշակողի կողմից նշված չէ արձագանքների ամփոփագրում ներառված դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրանք մերժելու հիմնավորումը, Հանձնաժողովն արձագանքների ամփոփագիրը վերադարձնում է մշակողին՝ լրամշակման համար: Արձագանքների ամփոփագիրը լրամշակելը և այն Հանձնաժողով ներկայացնելը մշակողի կողմից իրականացվում են արձագանքների ամփոփագիրն ստանալու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Հանձնաժողովն ապահովում է արձագանքների ամփոփագրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

25. Արձագանքների ամփոփագիրը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից 60 աշխատանքային օրվա ընթացքում մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի փաթեթի լրամշակումը՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի հանրային քննարկման ժամանակահատվածում ստացված դիտողություններին ու առաջարկներին (արձագանքներին) համապատասխան, ինչպես նաև լրամշակված նյութերի ուսումնասիրումն աշխատանքային խմբի նիստի ժամանակ, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն:

26. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը լրամշակելիս մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացումը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, կամ եզրակացությունը ներկայացնելն այն մասին, որ չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքում պարզվել է, որ տեխնիկական կանոնակարգի նախագիծը չի պարունակում չափագիտական փորձաքննության օբյեկտներ։ Չափագիտական փորձաքննության արդյունքներով ձևակերպվում է համապատասխան եզրակացություն։

Այն դեպքում, երբ հանրային քննարկման ժամանակահատվածում Հանձնաժողով չեն ներկայացվել տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկներ (արձագանքներ), մշակողն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացումը՝ սույն կարգի 22-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

27. Մշակողը էլեկտրոնային եղանակով և թղթային կրիչով Հանձնաժողով է ներկայացնում տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծը և փաստաթղթերի վերջնական լրակազմը, որը ներառում է՝

ա) սույն կարգի 13-րդ կետի «ա»-«է» ենթակետերում նշված փաստաթղթերը.

բ) արձագանքների ամփոփագիրը.

գ) տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը կամ եզրակացություն այն մասին, որ չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքում պարզվել է, որ տեխնիկական կանոնակարգի նախագիծը չի պարունակում չափագիտական փորձաքննության օբյեկտներ.

դ) սույն կարգի 25-րդ կետում նշված՝ աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը:

28. Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու սույն կարգի 27-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն նախապատրաստելու նպատակով Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը, տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 27-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց ուղարկումը Հանձնաժողովի այն դեպարտամենտ, որի գործունեության ոլորտին են վերապահված ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների հետ կապված հարցերը:

29. Հանձնաժողովի այն դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին են վերապահված ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների հետ կապված հարցերը, մշակողի և Հանձնաժողովի այն դեպարտամենտի մասնակցությամբ, որի գործունեության ոլորտին են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը, սույն կարգի 28-րդ կետում նշված տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի 27-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը նախապատրաստելիս ուսումնասիրվում են նաև արձագանքների ամփոփագրում ներառված դիտողություններն ու առաջարկները (արձագանքները):

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստման ընթացքում հաշվի են առնվում Հանձնաժողովում ստացված տեխնիկական կանոնակարգի նախագծի նկատմամբ կարգավորման ազդեցության գնահատման (կարգավորիչ ազդեցության վերլուծության) մասին անդամ պետությունների լիազորված մարմինների նախապատրաստած եզրակացությունները (դրանց առկայության դեպքում):

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ստորագրվում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում՝ ղեկավարի տեղակալի կողմից:

Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության պատճենը եզրակացությունն ստորագրելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի գործունեության ոլորտին են վերապահված ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների հետ կապված հարցերը, ուղարկվում է Հանձնաժողովի այն դեպարտամենտ, որի գործունեության ոլորտին են վերապահված տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարցերը:

30. Հանձնաժողովը, կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, դրա պատճենն ուղարկում է մշակողին՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի 27-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի ուսումնասիրման և լրամշակման համար (անհրաժեշտության դեպքում):

Մշակողը, կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության պատճենն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, լրամշակում է (անհրաժեշտության դեպքում) տեխնիկական կանոնակարգի նախագիծը և սույն կարգի 27-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը և դրանք ուղարկում է Հանձնաժողով։ Տեխնիկական կանոնակարգի նախագծի և փաստաթղթերի լրակազմի մասով կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ դիտողությունների և (կամ) առաջարկների առկայության դեպքում (բացառությամբ խմբագրական և (կամ) իրավատեխնիկական բնույթի) մշակողը, այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, ապահովում է կարգավորման ազդեցության գնահատման մասին նշված եզրակացության ուսումնասիրումն աշխատանքային խմբի նիստին, որի արդյունքներով կազմվում է կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ պարունակվող այն դիտողությունների և (կամ) առաջարկների ամփոփագիրը, որոնք մերժվել են (առկայության դեպքում)՝ նշելով մերժման պատճառները։

Այն դեպքում, երբ կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ պարունակվող առանձին դիտողությունների և (կամ) առաջարկների մասով մշակողից պահանջվում է անցկացնել լրացուցիչ խորհրդակցություններ համամշակողների հետ, լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագիծը և սույն կարգի 27-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը Հանձնաժողով ուղարկելու ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն ոչ ավելի, քան 45 աշխատանքային օրով։

Կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության մեջ պարունակվող դիտողությունների և (կամ) առաջարկների մերժման դեպքում բացատրագրի «Այլ տեղեկատվություն, որը, մշակողի կարծիքով, վերաբերում է տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ հիմնական տեղեկություններին» բաժնում յուրաքանչյուր մերժված առաջարկի մասով մշակողի կողմից ներկայացվում է մերժման հիմնավորում։

31. Կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ստորագրելու օրվանից (կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության հիման վրա՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կցվող փաստաթղթերի լրակազմի լրամշակման անհրաժեշտության բացակայության դեպքում) կամ սույն կարգի 30-րդ կետին համապատասխան լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու փաստաթղթերի լրակազմը (կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացության հիման վրա՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կցվող փաստաթղթերի լրակազմի լրամշակման դեպքում) ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգի նախագծի ու ըստ թիվ 4 հավելվածով սահմանված ցանկի փաստաթղթերի ուղարկումն անդամ պետությունների կառավարություններ՝ համաձայնեցման ազգային ընթացակարգերի (այդ թվում՝ կարգավորող ազդեցության գնահատման կամ կարգավորիչ ազդեցության վերլուծության) անցկացում ներառող ներպետական համաձայնեցում անցկացնելու համար, եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է դրանց պարտադիր անցկացումը տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների) մասով (այսուհետ՝ ներպետական համաձայնեցում), և դրանց տեղադրումը Միության պաշտոնական կայքում։

32. Ներպետական համաձայնեցումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով։

Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների) (այդ թվում՝ կարգավորող ազդեցության գնահատման կամ կարգավորիչ ազդեցության վերլուծության) մասով անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պարտադիր ընթացակարգերի արդյունքները կարող են հստակեցվել ներպետական համաձայնեցման արդյունքների ամփոփման ժամանակ։

Ներպետական համաձայնեցման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր ուղարկվում է Հանձնաժողով՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետության պետական իշխանության մարմնի կողմից կամ անդամ պետության կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմնի կողմից՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծը և սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը Հանձնաժողովից ստանալու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։

Բացառիկ դեպքերում, երբ ներպետական համաձայնեցման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը չի կարող Հանձնաժողով ուղարկվել նշված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրում անցկացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինը Հանձնաժողովին գրավոր տեղեկացնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետի մասին, որը չի կարող գերազանցել 90 օրացուցային օրը՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը Հանձնաժողովից ստանալու օրվանից։

Ներպետական համաձայնեցման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը մշակողին է ուղարկվում Հանձնաժողով այն ներկայացվելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Մշակողը, վերջին ներպետական համաձայնեցման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովից ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է դրա ուսումնասիրումն անդամ պետությունների շահագրգիռ մարմինների ու Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությանը (այսուհետ՝ խորհրդակցություն)՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը Հանձնաժողովի կոլեգիայի նիստին ուսումնասիրման համար ուղարկելու նպատակով։ Խորհրդակցության արդյունքներով կազմվում է արձանագրություն։

Այն դեպքում, երբ խորհրդակցության արդյունքներով անդամ պետությունների միջև տարաձայնությունները բացակայում են, և ներպետական համաձայնեցման արդյունքների հիման վրա տեխնիկական կանոնակարգի նախագծի մեջ որևէ էական փոփոխություն չի կատարվում, մշակողի կողմից ընդունվում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը սահմանված կարգով ներկայացնելու վերաբերյալ որոշում՝ տեխնիկական կանոնակարգն ընդունելու հարցը Հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում ներառելու վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով։

Անդամ պետությունների միջև տարաձայնությունների առկայության դեպքում մշակողի կողմից ընդունվում է որոշում՝ Խորհրդատվական կոմիտեի նիստին դրանք ուսումնասիրելու վերաբերյալ։

Անդամ պետությունների միջև այն տարաձայնությունները, որոնք չեն կարգավորվել խորհրդակցության արդյունքներով, մշակողի կողմից ձևակերպվում են թիվ 5 հավելվածով սահմանված ձևով՝ ամփոփագրի տեսքով։

Խորհրդակցության արդյունքներով լրամշակված (անհրաժեշտության դեպքում) տեխնիկական կանոնակարգի նախագիծն ու սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերը, տարաձայնությունների ամփոփագիրը (առկայության դեպքում) և խորհրդակցության արձանագրությունը ներկայացվում են Հանձնաժողով՝ Խորհրդատվական կոմիտեի նիստին դրանց ուսումնասիրման համար։

34. Անդամ պետությունների միջև տարաձայնությունները կամ սույն կարգի 56-րդ կետում նշված փաստաթղթերը (եթե տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է սույն կարգի 56-րդ կետին համապատասխան) ուսումնասիրվում են Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։

Ներպետական համաձայնեցման արդյունքների հիման վրա տեխնիկական կանոնակարգի նախագծի մեջ էական փոփոխություններ կատարելու դեպքում այդ փոփոխությունները նույնպես ուսումնասիրվում են Խորհրդատվական կոմիտեի նիստին։

Ուսումնասիրման արդյունքների հիման վրա Խորհրդատվական կոմիտեն ընդունում է տեխնիկական կանոնակարգի նախագիծը սահմանված կարգով ներկայացնելու վերաբերյալ որոշում՝ տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու հարցը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար։

Անդամ պետությունների միջև տարաձայնությունները, որոնք չեն կարգավորվել Խորհրդատվական կոմիտեի նիստին, ուսումնասիրվում են Հանձնաժողովի կոլեգիայի և (կամ) Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ տեխնիկական կանոնակարգի նախագիծն ուսումնասիրելու ժամանակ։

Անհրաժեշտության դեպքում, մշակողը, Հանձնաժողովի հետ համատեղ, Խորհրդատվական կոմիտեի կողմից սահմանված ժամկետի ընթացքում (սակայն 25 աշխատանքային օրվանից ոչ ավելի), իրականացնում է տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի թիվ 4 հավելվածում նշված փաստաթղթերի լրամշակումը:

Խորհրդատվական կոմիտեի կողմից կարող է ընդունվել լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագիծն անդամ պետություններ ուղարկելու վերաբերյալ որոշում՝ դրանում կատարված էական փոփոխությունների համաձայնեցման համար։

35. Հանձնաժողովը, խորհրդակցության արդյունքներով ընդունված որոշմանը կամ Խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան, տեխնիկական կանոնակարգի նախագծին հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից կամ լրամշակված տեխնիկական կանոնակարգի նախագծին ու դրանց կցվող փաստաթղթերը սույն կարգի 34-րդ կետին համապատասխան ներկայացնելու օրվանից 25 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ապահովում է թիվ 6 հավելվածով սահմանված ցանկով փաստաթղթերի լրակազմի նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագծի իրավական փորձաքննության ու իրավական խմբագրման անցկացումը։

Տեխնիկական կանոնակարգի նախագծի և (կամ) սույն կարգի թիվ 6 հավելվածում նշված փաստաթղթերի լրամշակման ժամանակ դրանցում իրավական փորձաքննության ու իրավական խմբագրման արդյունքների հիման վրա փոփոխությունների կատարումը հնարավոր է հետևյալ դեպքերում՝

եթե այդ փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի նախագծի պահանջները չեն փոփոխվում.

եթե անհրաժեշտ է տեխնիկական կանոնակարգի նախագծի դրույթները ներկայացնելը՝ Պայմանագրի կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև Միության իրավունքի մեջ մտնող ակտերին համապատասխան։

Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված կարգադրության նախագծի իրավական փորձաքննության ու իրավական խմբագրման արդյունքների հիման վրա պահանջվում է մշակողի և (կամ) համամշակողների հետ լրացուցիչ խորհրդակցությունների անցկացում, Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար փաստաթղթերի համապատասխան լրակազմի նախապատրաստման ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն ոչ ավելի, քան 30 աշխատանքային օրով։

Լրամշակման արդյունքների հիման վրա ձևավորվում է կատարված փոփոխությունների համեմատական աղյուսակ, որը ներառվում է փաստաթղթերի նշված լրակազմի մեջ։

36. Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագծի՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխանության մասին եզրակացությունը իրավական փորձաքննության ու իրավական խմբագրման արդյունքների հիման վրա նախապատրաստելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է Հանձնաժողովի խորհրդի նշված որոշման նախագծի նախապատրաստումն ու ուղարկումը Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը։

37. «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության է արժանանում Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

Տեխնիկական կանոնակարգն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:

38. Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի նախագծի և սույն կարգի թիվ 6 հավելվածի մեջ նշված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիայի կամ Հանձնաժողովի խորհրդի նիստին ընդունվում է դրանց լրամշակման անհրաժեշտության վերաբերյալ որոշում, լրամշակման անհրաժեշտությունը որոշվում է համապատասխանաբար Հանձնաժողովի կոլեգիայի կամ Հանձնաժողովի խորհրդի կողմից կամ իրականացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված կարգով։

39. «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանվում է տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ժամկետը, որը չի կարող լինել նշված որոշումն ընդունելու օրվանից հաշված՝ 180 օրացուցային օրվանից պակաս:

Տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումը կարող է պարունակել դրույթներ, որոնցով նախատեսվում է ընդունված տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջներն ուժի մեջ մտնելը՝ համապատասխան միջպետական ստանդարտի, իսկ դրա բացակայության դեպքում՝ անդամ պետության ազգային (պետական) ստանդարտի կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկայի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող ազգային (պետական) ստանդարտների կիրառումն սկսելու օրվանից։

40. Ընդունված տեխնիկական կանոնակարգի մասով որոշումը՝ այն գործողության մեջ դնելու ու անցումային դրույթների մասին, ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ ոչ ուշ, քան գործողության մեջ դնելու սահմանվող ամսաթվից 3 ամիս առաջ։ Նշված որոշմամբ սահմանվում են հետևյալ ժամկետները՝

ա) Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ այն փաստաթղթերի գործողության ժամկետները, որոնք տրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասով՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ինչպես նաև այն ժամկետները, որոնցից հետո այդպիսի փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

բ) այն ժամկետները, որոնց շրջանակներում թույլատրվում է արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնելը՝ Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով և անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում.

գ) այն ժամկետները, որոնց շրջանակներում թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բացթողումը, որը, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման (անհրաժեշտության դեպքում).

դ) այն արտադրանքի շրջանառության ժամկետները, որն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ է դրվել Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին այնպիսի փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, որոնք տրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասով՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

41. Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օրվա ընթացքում, ստանդարտների ցանկերը հաստատում է՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների այն ցանկերը մշակելու և ընդունելու կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը մշակելու և ընդունելու կարգին համապատասխան, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

42. Տեխնիկական կանոնակարգի, մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխման մասով իրավակիրառ պրակտիկայի ձևավորման, ինչպես նաև այն արտադրանքը շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության հետ կապված տնտեսական հարաբերությունների վրա տեխնիկական կանոնակարգի կարգավորման ազդեցության գնահատման նպատակով, որը գտնվում է դրա կիրառման ոլորտում, անդամ պետություններում իրականացվում է տեխնիկական կանոնակարգի կիրառման մշտադիտարկում (այսուհետ՝ մշտադիտարկում)՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

Մշտադիտարկման շրջանակներում իրականացվում են լրացուցիչ կարգավորում և կառավարչական որոշումների ընդունում պահանջող հետևյալ գործոնների հայտնաբերումն ու վերլուծությունը՝

նախադրյալներ՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կիրառման հետ կապված արգելքների ու սահմանափակումների առաջացման համար.

տեխնիկական կանոնակարգի դրույթների իրավական կարգավորման և դրա նորմերի բախման ամբողջական լինելը.

անդամ պետությունների օրենսդրությանը հղում պարունակող նորմերի առկայություն՝ տեխնիկական կանոնակարգում և դրանց իրականացում.

իրավատեխնիկական բնույթի սխալների առկայություն տեխնիկական կանոնակարգի տեքստում.

տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի իմաստի խեղաթյուրում.

ոչ իրավական կամ չհիմնավորված որոշումներ, գործողություններ (անգործություն) տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ.

տեխնիկական կանոնակարգի կիրառման միասնական գործելակերպի առկայություն.

տեխնիկական կանոնակարգի դրույթների պարզաբանման հարցերով դիմումների քանակն ու բովանդակությունը.

տեխնիկական կանոնակարգի պահանջների արձանագրված խախտումների քանակն ու բնույթը.

սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների քանակը.

տեխնիկական կանոնակարգի ապահովվածությունը դրա իրականացման համար անհրաժեշտ ստանդարտներով ու մեթոդիկաներով, ստանդարտների ցանկերի արդիականացման յուրաժամանակությունը.

այլ գործոններ։

43. Մշտադիտարկում անցկացնելիս օգտագործվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ տեխնիկական կանոնակարգի կիրառման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ձևավորվում է նաև՝ հաշվի առնելով անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, բիզնես համայնքների, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, այլ շահագրգիռ անձանցից ստացվող դիմումները, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի կիրառման նկատմամբ պետական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։

44. Մշտադիտարկման արդյունքներն օգտագործվում են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից հետևյալ նպատակներով՝

ա) տեխնիկական կանոնակարգման ոլորտում և օրենսդրության հարակից ոլորտներում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի հիմնավորում, նախապատրաստում և ընդունում, որոնցով ապահովվում է ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրառման հետ կապված՝ հայտնաբերված խնդրահարույց հարցերի վերացումը՝ անդամ պետությունների օրենսդրության մակարդակով.

բ) տեխնիկական կանոնակարգի, ստանդարտների ցանկերի, միջպետական ստանդարտների մշակման ծրագրի, Հանձնաժողովի ակտերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների հիմնավորում և նախապատրաստում, որոնցով ապահովվում է ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրառման հետ կապված՝ հայտնաբերված խնդրահարույց հարցերի վերացումը։

45. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, բիզնես համայնքների, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, այլ շահագրգիռ անձանցից Հանձնաժողովում ստացվող՝ ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրառման հետ կապված խնդրահարույց հարցերի դիմումները Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են Կանոնակարգի 93-99-րդ կետերով սահմանված կարգով և ուղարկվում են այն անդամ պետության պետական իշխանության մարմիններ, որի ներկայացուցիչներից ստացվել են դիմումները՝ սույն կարգի 44-րդ կետի «բ» ենթակետում նշված առաջարկների հիմնավորման ու նախապատրաստման համար։

46. Տարվա արդյունքներով մշտադիտարկման արդյունքներն ամփոփման նպատակով անդամ պետությունների կողմից, դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով, ուղարկվում են Հանձնաժողով՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։ Այնուհետև ընդհանրացված տեղեկությունները Հանձնաժողովի կողմից ուղարկվում են անդամ պետությունների կառավարություններ՝ սույն կարգի 47-52-րդ կետերին համապատասխան տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների վերլուծության և նախապատրաստման (անհրաժեշտության դեպքում) համար։

Տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթների կիրառման մասով մշակողի (համամշակողների) պարզաբանումներն ուղարկվում են Հանձնաժողով՝ Հանձնաժողովի կողմից, անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների հետ համատեղ, դրանց ուսումնասիրումը կազմակերպելու և Միության պաշտոնական կայքում դրանք տեղադրելու հնարավորության վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով։

 

III. Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններ կատարելու և այն չեղարկելու կարգը

 

47. Տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների նախագծերը մշակվում են պլանին համապատասխան՝ հաշվի առնելով մշտադիտարկման արդյունքները:

48. Պլանի մեջ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների համապատասխան նախագծերի մշակում նախատեսող փոփոխություններ կատարելու վերաբերյալ անդամ պետությունների նախաձեռնող առաջարկները (այսուհետ՝ նախաձեռնող առաջարկներ) Հանձնաժողով են ներկայացվում անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների կողմից։

Հանձնաժողովը, նախաձեռնող առաջարկն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ ուսումնասիրելու և նախաձեռնող առաջարկի վերաբերյալ դիրքորոշումը Հանձնաժողովում հետագայում ներկայացնելու համար՝ Կանոնակարգի 99-րդ կետով նախատեսված ժամկետներում։

Նախաձեռնող առաջարկի մասով անդամ պետությունների դիրքորոշումները, դրանք Հանձնաժողով ներկայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են նախաձեռնող առաջարկը Հանձնաժողով ուղարկած անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմին։

Նախաձեռնող առաջարկի մասով անդամ պետությունների դիրքորոշումներում տարաձայնությունների բացակայության դեպքում Հանձնաժողովը, անդամ պետության վերջին դիրքորոշումը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է նախաձեռնող առաջարկը նախապատրաստելն ու ներկայացնելը Հանձնաժողովի կոլեգայի ուսումնասիրմանը։

Նախաձեռնող առաջարկի մասով անդամ պետությունների դիրքորոշումներում տարաձայնությունների բացակայության դեպքում Հանձնաժողովն ապահովում է նախաձեռնող առաջարկի ուսումնասիրումը Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։

Հանձնաժողովը վարում է ստացված նախաձեռնող առաջարկների հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակ ապահովում է դրանց ուսումնասիրման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում։

49. Հանձնաժողովի խորհրդի որոշման հիման վրա տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը կարող է մշակվել անդամ պետությունների՝ պլանից դուրս առաջարկների հիման վրա, ընդ որում՝ այդպիսի որոշմամբ պետք է սահմանվեն մշակողը, ինչպես նաև ներպետական համաձայնեցման արդյունքները Հանձնաժողով ներկայացնելու ամսաթիվը։

50. Մշակողը, իրեն որպես մշակող սահմանելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում, նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը և փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է՝

ա) ստանդարտների ցանկերում փոփոխությունների նախագիծը և դրան կցվող բացատրագիրը (անհրաժեշտության դեպքում).

բ) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտության դեպքում).

գ) միջազգային, տարածաշրջանային (միջպետական) և ազգային (պետական) ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների ու ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի) ցանկը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային այն փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, կանոնների և այլ փաստաթղթերի), ինչպես նաև անդամ պետությունների այն տեխնիկական կանոնակարգերի (դրանց նախագծերի) ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը (չի նախապատրաստվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, և դրանց արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն փոխվում, ինչպես նաև այն դեպքում, երբ փոփոխություններն անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգի նորմերի կոնկրետացման (միատեսակ կիրառման) համար).

դ) «Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները գործողության մեջ դնելու ու այդ փոփոխությունների կատարմանն առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.

ե) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագիրը.

զ) տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման մասին ծանուցումը՝ սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված ձևով.

է) տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրերի գործող և առաջարկվող խմբագրումների համեմատական աղյուսակը՝ առաջարկվող փոփոխությունների համապատասխան հիմնավորմամբ։

51. Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բացատրագրի մեջ նշվում են՝

տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների կատարման հիմքը կամ գիտական հիմնավորումը.

տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների ընդունման նպատակները.

տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով նախատեսված պարտադիր պահանջները գործողության մեջ դնելու ենթադրվող ժամկետը.

այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակումը.

տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների կազմը և ընդհանուր բնութագիրը, որոնց առնչությամբ նախապատրաստվել է տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագիծը.

այն պարտադիր պահանջների սահմանման բնագավառում միջազգային փորձի և անդամ պետությունների փորձի վերլուծությունը, որոնց առնչությամբ նախապատրաստվել է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը.

տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով սահմանվող այն պարտադիր պահանջների նկարագրությունը, որոնք տարբերվում են անդամ պետությունների տարածքներում գործող միջազգային, տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների կամ պարտադիր պահանջների դրույթներից՝ դրանց սահմանման համառոտ հիմնավորմամբ.

չափումների միասնականության ապահովման բնագավառի պահանջներին տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը.

տեխնիկական կանոնակարգում ներառվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի մեջ ներառվող պահանջների՝ միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին ու ընթացակարգերին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը.

այն անձանց շրջանակը, որոնց շահերի պաշտպանության նպատակով իրականացվում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակումը.

կարգավորման հասցեատերերը, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտները և կարգավորմամբ նրանց վրա ցուցաբերվող ազդեցությունը, որը նախատեսված է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով.

այն տնտեսավարող սուբյեկտների, այլ անձանց համար տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով սահմանվող սահմանափակումների բովանդակությունը, որոնց շահերը կշոշափվեն.

այն խնդիրների լուծման մեխանիզմը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակումը, և կարգավորման նպատակի ձեռքբերման մեխանիզմը, որը նախատեսված է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծով (առաջարկվող կարգավորման և լուծվող խնդիրների միջև փոխադարձ կապի նկարագրությունը).

այն խնդիրների լուծման հնարավոր եղանակների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակումը.

այլ տեղեկատվություն, որը, մշակողի կարծիքով, վերաբերում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի վերաբերյալ հիմնական տեղեկություններին:

Սույն կետի վեցից տասնհինգերորդ պարբերություններով նախատեսված տեղեկատվությունը չի նշվում այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում և չեն փոխում տեխնիկական կանոնակարգի պահանջները։

52. Տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների համաձայնեցումը և դրանց կատարումն իրականացվում է սույն կարգի 16-40-րդ կետերին համապատասխան:

Մշակողը, սույն կարգի 11-րդ կետին համապատասխան, ձևավորում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ կամ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման գործին ներգրավում է սույն կարգի 11-րդ կետում նշված աշխատանքային խմբին՝ հաշվի առնելով դրա կազմի արդիականացումը (անհրաժեշտության դեպքում)։

53. Բացառիկ դեպքերում տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները կարող են ընդունվել պարզեցված ընթացակարգով՝ առանց պլանի մեջ փոփոխություններ կատարելու և առանց սույն կարգի 10-34-րդ կետերով նախատեսված հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման և ներպետական համաձայնեցման ընթացակարգերի անցկացման, անդամ պետության կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հետևյալ հիմքերով՝

ա) անդամ պետություններում այնպիսի հանգամանքների առաջացման ժամանակ, որոնք կարող են հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և (կամ) բույսերի կյանքին և (կամ) առողջությանը սպառնացող անմիջական վտանգի, և (կամ) օպերատիվ արձագանք պահանջող՝ այնպիսի սոցիալ-տնտեսական բնույթի հանգամանքների առաջացման ժամանակ, որոնք կարող են անդամ պետությունների համար հանգեցնել անբարենպաստ հետևանքների։

Այդպիսի հանգամանքները պետք է հաստատվեն տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին կցվող բացատրագրի մեջ դրանց առաջացումն արտացոլող տվյալների և տեխնիկական կանոնակարգի մեջ ոչ ժամանակին փոփոխություններ կատարելու դեպքում հնարավոր ռիսկերի կամ սոցիալ-տնտեսական բնույթի անբարենպաստ պայմանների կանխատեսման նշմամբ.

բ) տեխնիկական կանոնակարգի մեջ խմբագրական բնույթ կրող և տեխնիկական կանոնակարգի պահանջները չփոփոխող փոփոխությունների, այդ թվում՝ դրա նորմերի կոնկրետացման (միասնական կիրառման) նպատակով փոփոխությունների կատարում.

գ) տեխնիկական կանոնակարգի դրույթները Պայմանագրի կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

54. Սույն կարգի 53-րդ կետով նախատեսված հիմքերով տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները կարող են նախապատրաստվել անդամ պետությունների կամ Հանձնաժողովի կողմից և պետք է պարունակեն տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը և սույն կարգի 50-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լրակազմը՝ բացառությամբ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի մշակման մասին ծանուցման նախագծի։

Անդամ պետությունների կողմից նախապատրաստված՝ նշված առաջարկները ներկայացվում են Հանձնաժողով՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից:

Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին կցվող բացատրագիրը պետք է պարունակի սույն կարգի 51-րդ կետում նշված տեղեկությունները։

55. Սույն կարգի 54-րդ կետում նշված՝ տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները, որոնք Հանձնաժողով են ներկայացվել անդամ պետությունների կողմից կամ նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից, ուսումնասիրվում են Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։ Դրանց ուսումնասիրման արդյունքների հիման վրա Խորհրդատվական կոմիտեն ընդունում է սույն կարգի 54-րդ կետում նշված՝ տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը սահմանված կարգով ներկայացնելու վերաբերյալ որոշում՝ տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու հարցը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար։

Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը, Խորհրդատվական կոմիտեի կողմից սահմանված ժամկետի ընթացքում, իրականացնում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի և սույն կարգի 54-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմի լրամշակումը:

Հանձնաժողովը, Խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան, ապահովում է փաստաթղթերի լրակազմի նախապատրաստումը Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրման համար և տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագծի իրավական փորձաքննության և իրավական խմբագրման անցկացումը։

Հանձնաժողովը, իրավական փորձաքննության և իրավական խմբագրման արդյունքների հիման վրա Միության իրավունքը կազմող պայմանագրերին ու ակտերին նշված կարգադրության նախագծի համապատասխանության մասին եզրակացությունը նախապատրաստելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է համապատասխան տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի ու փաստաթղթերի լրակազմի նախապատրաստումն ու ուղարկումը՝ սահմանված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար։

Այն դեպքում, երբ սույն կետի երրորդ պարբերության մեջ նշված կարգադրության նախագծի իրավական փորձաքննության և իրավական խմբագրման արդյունքներով պահանջվում է անդամ պետությունների պետական մարմինների հետ լրացուցիչ խորհրդակցությունների անցկացում, Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար համապատասխան փաստաթղթերի լրակազմը նախապատրաստելու ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն ոչ ավելի, քան 30 աշխատանքային օրով։

«Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանություն է ստանում Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններն ընդունվում են Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:

56. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միասնական սանիտարական պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխման և կիրառման կարգին համապատասխան՝ միասնական սանիտարական պահանջներում տեխնիկական կանոնակարգով նախատեսված պահանջների մասով կատարվել են փոփոխություններ, Հանձնաժողովը, այդ փոփոխությունները հաստատելու վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, նախապատրաստում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև փաստաթղթերի լրակազմը, որը պարունակում է՝

սույն կարգի 50-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված փաստաթղթերը.

««Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը հավանության արժանացնելու վերաբերյալ» Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագիծը.

«Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը և «Տեխնիկական կանոնակարգում ընդունված փոփոխությունները գործողության մեջ դնելու ու անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը (անհրաժեշտության դեպքում).

Միության պաշտոնական կայքում տեղադրված՝ միասնական սանիտարական պահանջներում կատարված փոփոխությունների հանրային քննարկման ընթացքում ընդունված մեկնաբանությունների ու առաջարկների ամփոփագիրը.

միասնական սանիտարական պահանջներում կատարված փոփոխությունների կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության պատճենը.

Հանձնաժողովն ապահովում է տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի ու փաստաթղթերի լրակազմի մասով ընթացակարգերի անցկացումը՝ սույն կարգի 31-37-րդ կետերին համապատասխան:

Այն դեպքում, երբ միասնական սանիտարական պահանջներում, Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միասնական սանիտարական պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխման ու կիրառման կարգին համապատասխան, կատարվել են փոփոխություններ տեխնիկական կանոնակարգով չնախատեսված պահանջների մասով, տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարումն իրականացվում է սույն կարգի 47-52-րդ կետերին համապատասխան։

57. Հանձնաժողովը, տեխնիկական կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օրվա ընթացքում, ստանդարտների ցանկերի փոփոխությունները հաստատում է՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների այն ցանկերը մշակելու և ընդունելու կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը մշակելու և ընդունելու կարգին համապատասխան, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

58. «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին առնչվող անցումային դրույթների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի որոշման (այսուհետ՝ Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշում) մեջ փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների կամ Հանձնաժողովի առաջարկների հիման վրա, որոնք պետք է պարունակեն Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծը և դրա վերաբերյալ բացատրագիրը՝ այդ փոփոխությունների կատարման անհրաժեշտության հիմնավորմամբ:

59. Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ անդամ պետությունների առաջարկները Հանձնաժողով են ներկայացվում անդամ պետությունների պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների կողմից:

60. Հանձնաժողովը, սույն կարգի 18-24-րդ կետերին համապատասխան հանրային քննարկում անցկացնելու համար, առնվազն 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովում է Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագծի և դրան կցվող բացատրագրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում, ինչպես նաև կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացության նախապատրաստումը՝ սույն կարգի 28-րդ կետին համապատասխան:

Բացառիկ դեպքերում, այնպիսի հանգամանքների առաջացման ժամանակ, որոնք կարող են հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը սպառնացող անմիջական վտանգի, և (կամ) օպերատիվ արձագանք պահանջող՝ սոցիալ-տնտեսական բնույթի հանգամանքների առաջացման ժամանակ, Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշման մեջ փոփոխությունների կատարումը Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ կարող է իրականացվել առանց հանրային քննարկման ընթացակարգեր անցկացնելու, այդ թվում՝ առանց կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացություն նախապատրաստելու:

61. Հանրային քննարկման արդյունքների հիման վրա լրամշակված՝ Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծն ու դրան կցվող բացատրագիրը ներկայացվում են Հանձնաժողով՝ անդամ պետության պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմնի կողմից:

62. Հանձնաժողովն ապահովում է հանրային քննարկման արդյունքներով լրամշակված՝ Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշման և դրանց կցվող բացատրագրի մեջ կատարվող՝ լրամշակված փոփոխությունների ուսումնասիրումը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

63. Հանձնաժողովի կոլեգիայի «Տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու մասին» որոշման մեջ փոփոխությունները հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ Կանոնակարգով սահմանված կարգով։

64. Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին որոշումն ընդունվում է անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

65. Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին անդամ պետության առաջարկը (այսուհետ՝ չեղարկելու մասին առաջարկ) Հանձնաժողով է ներկայացվում Հանձնաժողովի խորհրդի անդամի կողմից և պետք է պարունակի ««Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագիծը, «Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին» Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը, ինչպես նաև բացատրագիր, որում նշվում են՝

ա) տեխնիկական կանոնակարգը չեղարկելու հիմնավորումն ու նպատակները.

բ) չեղարկվող տեխնիկական կանոնակարգի կիրառության ոլորտին դասվող արտադրանքին ներկայացվող պարտադիր պայմանները սահմանող՝ անդամ պետությունների օրենսդրության դրույթների կիրառման մասին առաջարկները.

գ) տեխնիկական կանոնակարգի չեղարկման պատճառով անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների ու սահմանափակումների առաջացման հնարավորության վերլուծության արդյունքները.

դ) անդամ պետությունների օրենսդրության պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների՝ անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչումն ապահովելու մասին առաջարկները.

ե) Հանձնաժողովի այն ակտերի ցանկը, որոնք ենթակա են չեղարկման Հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին» որոշումն ընդունելու կապակցությամբ։

66. Հանձնաժողովը սույն կարգի 65-րդ կետում նշված տեխնիկական կանոնակարգը և դրանց կցվող փաստաթղթերի լրակազմը չեղարկելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասով ապահովում է սույն կարգի 18-31-րդ կետերով նախատեսված ընթացակարգերի անցկացումը։

Չեղարկման մասին առաջարկի մասով անդամ պետությունների՝ Հանձնաժողով ներկայացված դիրքորոշումները, դրանք ներկայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են չեղարկման մասին առաջարկը Հանձնաժողով ուղարկած անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմին։

Չեղարկման մասին առաջարկի մասով անդամ պետությունների դիրքորոշումներում տարաձայնությունների բացակայության դեպքում Հանձնաժողովը, անդամ պետության վերջին դիրքորոշումը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է չեղարկման մասին առաջարկի նախապատրաստումն ու ներկայացումը Հանձնաժողովի կոլեգայի ուսումնասիրմանը։

Չեղարկման մասին առաջարկի մասով անդամ պետությունների դիրքորոշումներում տարաձայնությունների բացակայության դեպքում Հանձնաժողովն ապահովում է չեղարկման մասին առաջարկի ուսումնասիրումը Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։

67. Հանձնաժողովի խորհրդի որոշման «Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին» նախագիծը հավանության է արժանանում Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

Տեխնիկական կանոնակարգը չեղարկվում է Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:

68. Հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին» որոշմամբ սահմանվում են այդ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը, որը չի կարող լինել նշված որոշումն ընդունելու օրվանից 180 օրացուցային օրվանից պակաս, ինչպես նաև այդ տեխնիկական կանոնակարգի մասով անցումային դրույթներ, որոնցով նախատեսվում են՝

այն ժամկետները, որոնցից հետո տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում, ինչպես նաև այդ փաստաթղթերի գործողության ժամկետները.

այն ժամկետները, որոնց շրջանակներում թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ այդ պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

այն արտադրանքի շրջանառության ժամկետները, որը անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ է դրվել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում։

Հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգը չեղարկելու մասին» որոշումն ընդունելուց հետո Հանձնաժողովն ապահովում է Հանձնաժողովի այն ակտերն ուժը կորցրած ճանաչելը, որոնք այդ որոշումն ընդունելու կապակցությամբ ենթակա են չեղարկման։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգերի

մշակման, ընդունման, փոփոխման

և չեղարկման կարգի

 

(ձև)

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մշակման մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի

(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում

փոփոխությունների նախագծի) (այսուհետ՝ նախագիծ) անվանումը

                 

2. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական

տնտեսական միության անդամ պետությունը կամ Եվրասիական

տնտեսական հանձնաժողովը

 

3. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական

տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության մարմինը

 

4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

 

5. Նախագծի մշակման նպատակը

 

6. Նախագծի մշակման հիմքը

 

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոստային հասցեն, հեռախոսի

և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)՝

նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ (արձագանքներ)

ուղարկելու համար

 

8. Նախագծի հանրային քննարկում անցկացնելու ավարտի ենթադրվող ամսաթիվը

 

Տեխնիկական կանոնակարգման հարցերով

Կոլեգիայի անդամ (նախարար)՝

 

       

_________________
(ստորագրություն)

______________
(Ա. Ա. Հ.-ն)

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգերի

մշակման, ընդունման, փոփոխման

և չեղարկման կարգի

 

(ձև)

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հանրային քննարկման ավարտի մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) (այսուհետ՝ նախագիծ) անվանումը

                 

2. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

 

3. Նախագծի մշակման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության մարմինը

 

4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտը*

 

5. Նախագծի հանրային քննարկում անցկացնելու ավարտի ամսաթիվը

 

 

Տեխնիկական կանոնակարգման հարցերով

Կոլեգիայի անդամ (նախարար)՝

 

       

_________________
(ստորագրություն)

______________
(Ա. Ա. Հ.-ն)

__________________________

* Նշվում է այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտները փոփոխվել են նախագծի հանրային քննարկում անցկացնելու արդյունքներով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգերի

մշակման, ընդունման, փոփոխման

և չեղարկման կարգի

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևը և այն լրացնելու կանոնները

 

I. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևը

___________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի) Եվրասիական տնտեսական միության
տեխնիկական կանոնակարգում
փոփոխությունների նախագծի) անվանումը)

 

Տեխնիկական

կանոնակարգի կառուցվածքային տարրը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգին կցվող փաստաթղթերի

լրակազմում ներառված փաստաթղթի)

 

Դիտողություն կամ առաջարկ (արձագանք) ներկայացրած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության, պետական իշխանության մարմնի, կազմակերպության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության

կամ երրորդ պետության անձի անվանումը (գրության

համարն ու ամսաթիվը (առկայության դեպքում))

 

Դիտողությունը և (կամ) առաջարկը (արձագանքը)

 

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգը մշակողի եզրակացությունը

 

1

2

3

4

       
       
       

 

II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևը լրացնելու կանոնները

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգ) վերաբերյալ արձագանքների ամփոփագրի ձևի մեջ նշվում են՝

ա) 1-ին սյունակում՝ հետևյալ հոդվածի, կետի, ենթակետի համարները՝

տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը).

միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, և միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (ստանդարտների նշված ցանկերում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական այն ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը, որը պարունակում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (նշված ծրագրում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ.

միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծերի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») որոշման նախագիծը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ընդունված տեխնիկական կանոնակարգը գործողության մեջ դնելու (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները) և այդ տեխնիկական կանոնակարգին (տեխնիկական կանոնակարգի փոփոխություններին) առնչվող անցումային դրույթների մասին» որոշման նախագիծը.

տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը.

«Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում տեղադրված այլ փաստաթուղթ:

Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը կազմվում է ներկայացված դիտողությունների ու առաջարկների (արձագանքների) հիման վրա՝ հետևյալ հաջորդականությամբ.

տեխնիկական կանոնակարգի նախագիծ (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծ)՝ ընդհանուր առմամբ.

հոդվածներ, կետեր, ենթակետեր, հավելվածներ՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) շարադրման կարգով.

այնուհետև սույն ենթակետի երրորդից ութերորդ պարբերություններով նախատեսված հաջորդականությամբ՝

բ) 2-րդ սյունակում՝ դիտողություն կամ առաջարկ (արձագանք) ներկայացրած՝ Միության անդամ պետության, պետական իշխանության մարմնի, կազմակերպության կամ Միության անդամ պետության կամ երրորդ պետության անձի անվանումը.

գ) 3-րդ սյունակում՝ յուրաքանչյուր դիտողության կամ առաջարկի (արձագանքի) բովանդակությունը։ Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ միատեսակ դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) նշվում են՝ թվարկելով այդ դիտողություններն ու առաջարկները (արձագանքները) ներկայացրած պետական իշխանության բոլոր մարմինները, կազմակերպությունները և Միության անդամ պետությունների կամ երրորդ պետությունների անձանց.

դ) 4-րդ սյունակում՝ տեխնիկական կանոնակարգը մշակողի եզրակացությունը՝ յուրաքանչյուր դիտողության կամ առաջարկի (արձագանքի) վերաբերյալ (հիմնավորմամբ)՝ օգտագործելով հետևյալ գրություններից մեկը՝

«ընդունված է», եթե դիտողությունը և (կամ) առաջարկը (արձագանքը) ընդունվում է ամբողջությամբ.

«ընդունված է մասամբ», եթե դիտողությունը և (կամ) առաջարկը (արձագանքը) ընդունվում է ոչ ամբողջությամբ։ Ընդ որում, նշվում են դիտողությունը կամ առաջարկը (արձագանքը) մերժելու հիմնավորումը և տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) նոր խմբագրության կետի համարը՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) նախորդ խմբագրության վերաբերյալ դիտողությունները և (կամ) առաջարկները (արձագանքները).

«ընդունված է՝ ի գիտություն», եթե մշակողը համաձայն է այն դիտողության կամ առաջարկի (արձագանքի) հետ, որը տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) հետ անմիջական առնչություն չունի.

«մերժված է», եթե դիտողությունը կամ առաջարկը (արձագանքը) չի ընդունվում տեխնիկական կանոնակարգը մշակողի կողմից։ Ընդ որում, նշվում են դիտողությունը կամ առաջարկը (արձագանքը) մերժելու հիմքերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգերի

մշակման, ընդունման, փոփոխման

և չեղարկման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ներպետական համաձայնեցում անցկացնելու վերաբերյալ փաստաթղթերի

 

1. Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջների պահպանումն ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերը (ստանդարտների ցանկերում փոփոխությունների նախագիծը):

2. Միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի նախագիծը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական այն ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգերի (նշված ծրագրում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:

3. Միջազգային ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը):

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») որոշման նախագիծը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ընդունված տեխնիկական կանոնակարգը (տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները) գործողության մեջ դնելու և այդ տեխնիկական կանոնակարգին (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններին) առնչվող անցումային դրույթների մասին» որոշման նախագիծը:

5. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը:

6. Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և հաստատելու կարգին համապատասխան նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը:

7. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը:

8. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը կամ եզրակացությունն այն մասին, որ չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքում պարզվել է, որ տեխնիկական կանոնակարգի նախագիծը չի պարունակում չափագիտական փորձաքննության օբյեկտներ։

9. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մասով կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգերի

մշակման, ընդունման, փոփոխման

և չեղարկման կարգի

 

(ձև)

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և դրա ներպետական համաձայնեցման անցկացման համար փաստաթղթերի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տարաձայնությունների ամփոփագիրը

______________________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական

կանոնակարգում փոփոխությունների նախագծի) անվանումը)

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) կառուցվածքային տարրը և դրա բովանդակությունը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դիրքորոշումները

Հայաստանի Հանրա-պետություն

Բելառուսի Հանրա-պետություն

Ղազախստանի Հանրա-պետություն

Ղրղզստանի Հանրա-պետություն

Ռուսաստանի Դաշնություն

1

2

3

4

5

6

           
           
           

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգերի

մշակման, ընդունման, փոփոխման

և չեղարկման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծին (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին) առնչվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

1. Հանձնաժողովի կոլեգիայի ««Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, Հանձնաժողով) խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» կարգադրության նախագիծը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») որոշման նախագիծը:

3. Տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը):

4. Միջազգային այն ստանդարտների (կանոնների, հրահանգների, հանձնարարականների և ստանդարտացման միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերի), իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարածաշրջանային այն փաստաթղթերի (կանոնակարգերի, հրահանգների, որոշումների, ստանդարտների, կանոնների և այլ փաստաթղթերի), ազգային (պետական) ստանդարտների, ազգային տեխնիկական կանոնակարգերի կամ դրանց նախագծի ցանկը, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագիծը):

5. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ բացատրագիրը:

6. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագիրը:

7. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների մասին եզրակացությունը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային (միջպետական) այն ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների մասին եզրակացությունը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կանոնակարգի (ստանդարտների նշված ցանկերում փոփոխությունների նախագծի) պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ կամ եզրակացություն այն մասին, որ չափագիտական փորձաքննություն անցկացնելու արդյունքում պարզվել է, որ տեխնիկական կանոնակարգի նախագիծը չափագիտական փորձաքննության օբյեկտներ չի պարունակում:

8. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) մասով կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը:

9. Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի «Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») ֆինանսատնտեսական հիմնավորումը։

10. Տեղեկանք՝ տեխնիկական կանոնակարգի նախագծին (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծին) առնչվող աշխատանքի կատարման ընթացքի մասին:

11. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) ուսումնասիրման ամփոփիչ նյութերը (առկայության դեպքում):

12. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և դրա ներպետական համաձայնեցումն անցկացնելու համար փաստաթղթերի վերաբերյալ՝ Միության անդամ պետությունների միջև տարաձայնությունների ամփոփագիրը։

13. Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ««Տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» («Տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին») Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագծի համապատասխանության մասին եզրակացությունը:

14. Հանձնաժողովի պահանջով ներկայացված փաստաթղթերը՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) և դրանց կցվող փաստաթղթերի լրակազմի մասով անդամ պետությունների դիրքորոշումների շարադրմամբ:

15. Տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծի) վերաբերյալ որոշում ընդունելու համար կարևորություն ունեցող այլ փաստաթղթեր և տեղեկություններ:»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան