ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 մայիսի 2022 թվականի |
թիվ 82 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 20 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարվող
1. «Caulophilus latinasus (Say)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Ceratitis rosa Karsch |
Նատալյան պտղաճանճ»։ |
2. «Diabrotica barberi Smith & Lawrence»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Diabrotica speciosa (Germar) |
Դիաբրոտիկա յուրահատուկ»։ |
3. «Epitrix cucumeris Harris»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Epitrix subcrinita (LeConte) |
Կարտոֆիլի արևմտյան լվիկաբզեզ»։ |
4. «Ips calligraphus (Germar)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Ips emarginatus (LeConte) |
Ակոսավոր կեղևակեր»։ |
5. «Pseudaulacaspis pentagona (Targioni-Tozzetti)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Pseudips mexicanus (Hopkins) |
սոճու ամերիկյան «փորագրիչ»»։ |
6. «Rhagoletis cingulata Loew»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Rhagoletis indifferens Curran |
Բալի արևելյան պտղաճանճ»։ |
7. «Spodoptera eridania (Cramer)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Spodoptera exempta (Walker) |
Եգիպտացորենի աֆրիկյան բվիկ |
8. «Spodoptera litura (Fabricius)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Strauzia longipennis (Wiedemann) |
Արևածաղկի խայտաթև»։ |
9. «Nacobbus aberrans (Thorne) Thorne & Allen»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
|
«Xiphinema americanum sensu stricto Cobb |
Ամերիկյան դաշույն-նեմատոդ |
|
Xiphinema bricolense Ebsary, Vrain & Graham» |
Բրիկոլենսե դաշույն-նեմատոդ |
|
Xiphinema californicum Lamberti & Bleve-Zacheo» |
Կալիֆոռնիական դաշույն-նեմատոդ»։ |