ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 հունիսի 2022 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մինսկ |
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգի կատարելագործման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների II բաժնի 9.1.6 և 9.1.15 ենթակետերի իրագործման շրջանակներում։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|