ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 փետրվարի 2022 թվականի |
թիվ 7 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ ապահովել՝
մինչև 2022 թվականի հուլիսի 30-ը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների միջև տվյալների փոխանցման ուղիների կազմակերպման, աշխատանքի ապահովման և անվտանգության վերաբերյալ հրահանգի նախագծի մշակումն ու համաձայնեցումը (այսուհետ համապատասխանաբար՝ ինտեգրված համակարգ, տվյալների փոխանցման պաշտպանված ցանց)՝ Հանձնաժողովի կողմից հետագա հաստատման համար
տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կառավարման կենտրոնի ստեղծումը Հանձնաժողովում (ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի բաղադրիչ)
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 5 որոշմամբ սահմանված առավելագույն նորմերի շրջանակներում Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի հաստիքային ցուցակի համալրումը նոր հաստիքային միավորներով՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մարմնի գործառույթները կատարելու, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով տեղեկատվության ընդհանուր ենթակառուցվածքի փաստաթղթավորման ինտեգրացիոն բաղադրիչի տարրերի շահագործումը կազմակերպելու համար։
2. Հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (բացառությամբ՝ Ղազախստանի Հանրապետության) ազգային հատվածների պատվիրատուների հետ համատեղ 1-ին կետի 1-ին պարբերությունում նշված հրահանգը հաստատելուց հետո և հաշվի առնելով դրա պահանջները, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությունը արտահանման հսկողության ոլորտում, ապահովել՝
Հանձնաժողովի կողմից՝ Հանձնաժողովին պատկանող և ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի ստեղծման համար նախատեսված տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների ինտեգրված համակարգի ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների փոխանցումը օպերատորներին՝ ժամանակավոր անհատույց օգտագործման համար, ինչպես նաև տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կազմում այդպիսի միջոցների աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ հիմնական տեղեկատվության փոխանցումը
տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության փոխանցված միջոցների աշխատանքը տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կազմում։
3. Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմիններին և Հանձնաժողովին ապահովել՝
ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կազմում տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության սեփական միջոցների օգտագործման հնարավորության մշակումը
ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կազմում գաղտնագրային պաշտպանության սեփական միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հանձնաժողով։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |