ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 հունիսի 2022 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 86-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան` ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 6.1.5 կետի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի հետագա ձևավորման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համակարգման նպատակով`
1. Հավանություն տալ Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի՝ կից ներկայացվող ցանկին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՑԱՆԿ
տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի
I. Հայաստանի Հանրապետություն
1. «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, չորրորդ հերթ (Տրանշ — 4).
II. Բելառուսի Հանրապետություն
2. «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» ավտոմոբիլային երթուղին զարգացնելու համար М-1/Е 30 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում՝ դեպի Բելառուսի Հանրապետություն ճյուղավորմամբ։
3. «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» երթուղին հարավային կողմով շրջանցելու համար М-10 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում։
III. Ղրղզստանի Հանրապետություն
4. «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» երկաթուղու կառուցում։
5. «Լուգովայա-Բալիկչի» երկաթուղային հատվածի էլեկտրաֆիկացում։
IV. Ռուսաստանի Դաշնություն
6. «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային երթուղուն վերաբերող ավտոմոբիլային ճանապարհների ռուսական հատվածների կառուցում ու արդիականացում։
7. «Մերիդիան» մասնավոր ավտոմայրուղու ռուսական հատվածի կառուցում։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|