ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


18 փետրվարի 2022 թվականի

թիվ 8

քաղ. Բիշքեկ

 

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարագիրը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37 կարգադրությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու ընթացքի մասին» թիվ 23 կարգադրությունը կատարվելու մասին տեղեկատվությունը և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական նախագծի իրագործման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մեջ ներկայացված առաջարկությունները՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ հետ համատեղ ապահովել «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելու համար անհրաժեշտ՝ Միության մարմինների ակտերի նախապատաստումը՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ստեղծմանն ուղղված փորձնական նախագծի արդյունքները:

2. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 23 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետի և 2-րդ կետի կատարումն ու այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

3. Հանձնաժողովի կոլեգիային՝ Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ««Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը հաստատելու մասին» կարգադրության նախագիծը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան