ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 ապրիլի 2022 թվականի |
թիվ 61 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 29 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ՀԻՄՔԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սահմանափակումների սահմանման և չեղարկման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սահմանափակումների սահմանման և չեղարկման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սահմանափակումների սահմանման և չեղարկման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սահմանափակումների սահմանման և չեղարկման դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 29-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան և Պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Հանձնաժողով) փոխգործակցության կանոնները Պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունների կողմից սահմանափակումների (այսուհետ՝ սահմանափակումներ) սահմանման և չեղարկմանւ դեպքում։
Անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունը՝ ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ սահմանելու դեպքում իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 149 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։
2. Հանձնաժողովի հետ փոխգործակցելու համար լիազորված՝ անդամ պետության պետական իշխանության մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) Հանձնաժողով է ուղարկում էլեկտրոնային փոստի հասցեների ցուցակը՝ սահմանվող, փոփոխվող և չեղարկվող սահմանափակումների մասին ծանուցումների էլեկտրոնային պատճենները փոխանակելու համար (այսուհետ՝ ծանուցումներ)։ Լիազորված մարմինների միջև էլեկտրոնային փոստի հասցեների ցուցակների փոխանակումն ապահովվում է Հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության դեպարտամենտի (այսուհետ՝ լիազորված դեպարտամենտ) կողմից։
3. Սահմանափակումներ սահմանելու դեպքում սահմանափակումներ սահմանող անդամ պետության լիազորված մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է Հանձնաժողովին, ինչպես նաև լիազորված դեպարտամենտ է ուղարկում նման նորմատիվ իրավական ակտի ընդունման մասին ծանուցման էլեկտրոնային պատճենը՝ դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորմամբ, ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները պահանջում են սահմանափակումների շտապ սահմանում։ Այդ դեպքերում ծանուցումն ուղարկվում է նշված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ։ Լիազորված դեպարտամենտը ստացված ծանուցումն ուղարկում է մյուս անդամ պետությունների կառավարություններ և Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներին՝ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրից ոչ ուշ։ Օպերատիվություն ապահովելու նպատակով լիազորված դեպարտամենտը էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման էլեկտրոնային պատճենն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ։
4. Ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքի (ապրանքների) անվանումը, որի (որոնց) համար սահմանվում են սահմանափակումներ.
բ) սահմանափակումները սահմանելու ամսաթիվը․
գ) սահմանափակումների գործողության ժամկետը․
դ) սահմանվող սահմանափակումների բովանդակությունը (նկարագրությունը)․
ե) Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ սահմանափակումները սահմանելու հիմքը.
զ) սահմանափակումները սահմանելու անհրաժեշտությունը հաստատող տեղեկությունները և դրանց գործողության ժամկետի հիմնավորումը։
5. Ներքին շուկաների գործունեության հարցերը համակարգող Հանձնաժողովի կոլեգիայի անդամը ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնում է լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ բոլոր կամ առանձին անդամ պետությունների կողմից համատեղ սահմանափակման միջոցների իրականացման նպատակահարմարությունը քննարկելու համար։
Խորհրդատվություններն արգելք չեն՝ անդամ պետության կողմից սահմանափակումներ սահմանելու համար։
6. Անցկացված խորհրդատվությունների արդյունքների հիման վրա լիազորված դեպարտամենտը կազմում է խորհրդատվությունների արձանագրություն և խորհրդատվությունների անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է Հանձնաժողովի լիազորված մարմիններ և շահագրգիռ դեպարտամենտներ (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով)։
7. Սահմանվող սահմանափակումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հանձնաժողովի լիազորված մարմինները և (կամ) շահագրգիռ դեպարտամենտները համապատասխան հարցումներ են ուղարկում լիազորված դեպարտամենտ։ Լիազորված դեպարտամենտը համապատասխան հարցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրա ուղարկումը սահմանափակումներ սահմանող անդամ պետության լիազորված մարմին և մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
8. Սահմանափակումներ սահմանող անդամ պետության լիազորված մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված հարցման պատասխանն ուղարկում է այն ստանալու օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:
9. Սահմանափակումների փոփոխության կամ վաղաժամ չեղարկման դեպքում սահմանափակումներ սահմանած անդամ պետության լիազորված մարմինն այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին, իսկ ծանուցման էլեկտրոնային պատճենը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է լիազորված դեպարտամենտ (կցելով սահմանափակումների փոփոխության կամ վաղաժամ չեղարկման մասին նորմատիվ իրավական ակտը)` նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կատարելու (ուժը կորցրած ճանաչելու) մասին որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Սահմանափակումների փոփոխության կամ վաղաժամ չեղարկման մասին ստացված ծանուցումները լիազորված դեպարտամենտն ուղարկում է մյուս անդամ պետությունների կառավարություններ կամ Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներ՝ ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրից ոչ ուշ։
10. Լիազորված դեպարտամենտը ձևավորում է Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով ապրանքների փոխադարձ առևտրում գործող սահմանափակումների ցանկը (այսուհետ՝ ցանկ), որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում («Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեություն» տեղեկատվական ռեսուրս)։
Լիազորված դեպարտամենտն ապահովում է սույն կարգի 4-րդ կետի «ա» - «ե» ենթակետերում և 9-րդ կետում նշված տեղեկատվության ընդգրկումը ցանկում՝ համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Սահմանափակման գործողության ժամկետը լրանալու դեպքում կամ Հանձնաժողովի կողմից սահմանափակումը վաղաժամ չեղարկվելու մասին ծանուցումն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ սահմանափակումը ցանկից հանվում է։