ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 մարտի 2022 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

«        »      -ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների 1-ին հավելվածում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի

թիվ        որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող

 

1. «Հատուկ մեքենաշինություն» V բաժինը «8427-ից, 8436-ից՝ Անտառի բեռնիչներ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«8428-ից՝ Վերելակներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<1:>.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն․

անդամ պետություններից մեկի տարածքում հետևյալի արտադրություն կամ օգտագործում (տեխնոլոգիական գործողությունների իրականացում)՝

վերելակի խցիկի կուպեի ձևում, կտրում, ճկում, եռակցում (կամ միացման այլ մեթոդ), ներկում, հավաքում (15 բալ),

խցիկի հիմնակմախքի ձևում, կտրում, ճկում, եռակցում (կամ միացման այլ մեթոդ), ներկում, հավաքում (10 բալ),

հորանի դռների համակարգի (բացառությամբ հորանի դռների հեծանների) ձևում, կտրում, ճկում, եռակցում (կամ միացման այլ մեթոդ), ներկում, հավաքում (20 բալ),

անդամ պետությունների տարածքներում հետևյալ լրակազմող տարրերի արտադրություն կամ օգտագործում և արտադրության ժամանակ տեխնոլոգիական գործողությունների իրականացում (այն դեպքում, երբ նախատեսված է սարքավորման կառուցվածքով կամ դրա արտադրության տեխնոլոգիական գործընթացով)՝

խցիկի դռների շարժաբեր (10 բալ),

կարապիկ (ռեդուկտորային կարապիկի համար անհրաժեշտ է իրականացնել ռեդուկտորի արտադրություն և հավաքում), հավաքում, փորձարկում (25 բալ).

կառավարման կայան, խցիկում հրամանների վահանակներ, հարկերի սեղմակոճակային կետեր, հարկերի ցուցանշման ցուցատախտակներ՝ էլեկտրամոնտաժում, հավաքում, փորձարկումներ (30 բալ),

կախովի մալուխի (կառավարման կայանի հետ խցիկին միացնող) մալուխային արտադրանք (5 բալ).

վերելակի անվտանգության հանգույցներ՝

բուֆեր (5 բալ).

հորանի դռան փականք (5 բալ).

որսիչ (5 բալ).

արագության սահմանափակիչ (5 բալ).

գլխավոր շարժաբերի հաճախական կերպափոխիչի հավաքման և փորձարկման իրականացում (10 բալ)»:

 

2. «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» IX բաժնում՝

ա) «8502-ից՝ Կայանքներ գեներատորային՝ ներքին այրման շարժիչներով՝ սեղմումային բոցավառմամբ» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«7408 11 000 0 Պղնձալար զտված պղնձից՝ լայնական հատույթի առավելագույն չափը՝
6 մմ-ից ավելի

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

երրորդ երկրների ծագման նյութերի՝ ապրանքի արտադրության համար օգտագործվող արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

8-9,5 մմ տրամագծով պղնձից գլոցուկի կորզանում. գլոցուկի (պղնձալարի) ջերմամշակում

7413 00 000 1 Ոլորած մետաղալարեր, մետաղաճոպաններ, հյուսված քուղեր և նույնանման արտադրատեսակներ զտված պղնձից՝ առանց էլեկտրամեկուսացման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

8-9,5 մմ տրամագծով պղնձից գլոցուկի կորզանում. գլոցուկի (պղնձալարի) ջերմամշակում. ոլորում

7605 11 000 0 Ալյումինե մետաղալար՝ չլեգիրված ալյումինից՝ լայնական հատույթի՝ առավելագույնը 7 մմ-ից ավելի չափով

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

կորզանում.

ջերմամշակում,

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ

7614 10 000 0-ից՝ Էլեկտրահաղորդման օդային գծերի համար ալյումինից հաղորդալարեր՝ պողպատե միջուկով, առանց էլեկտրական մեկուսացման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <2>.

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում (արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողության առկայության դեպքում)՝

7614 90 000 0 -ից՝ Էլեկտրահաղորդման օդային գծերի համար այլ հաղորդալարեր ալյումինից՝ առանց էլեկտրական մեկուսացման

պղնձից, ալյումինից և դրանց հիմքով համաձուլվածքներից 8-9,5 մմ տրամագծով գլոցուկի կորզանում

գլոցուկի (պղնձալարի) ջերմամշակում.

ջղերի մեկուսացում.

պաշտպանական ծածկույթների վրադրում.

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ՝ ներառյալ ստուգված չափման միավորների ու ատեստավորված սարքավորումների առկայության հաստատումը

8544-ից՝ Հաղորդալարեր մեկուսացված, փաթույթալարեր և արծնապատ հաղորդալարեր

 

7614 90 000 0-ից՝ Այլ մետաղաճոպաններ, ոլորված մետաղալարեր, հյուսված քուղեր և ալյումինե նույնանման արտադրատեսակներ՝ առանց էլեկտրական մեկուսացման (բացի առանց էլեկտրական մեկուսացման էլեկտրահաղորդման օդային գծերի համար ալյումինից հաղորդալարերից)

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

կորզանում,

ջերմամշակում,

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ».

 

բ) «8504-ից՝ Լրակազմային տրանսֆորմատորային ենթակայաններ (ԼՏԵ), բլոկային-մոդուլային տրանսֆորմատորային ենթակայաններ (ԲՄՏԵ)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«8516 80-ից՝ Տաքացման հաղորդալարեր և մալուխներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

 

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 60 տոկոսից ոչ ավելի.

 

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

 

անդամ պետությունների տարածքներում ինքնակարգավորվող տաքացման մալուխների արտադրման համար մատրիցների արտադրություն.

 

էլեկտրական տաքացման համակարգերի համար դիմադրական և ինքնակարգավորվող տաքացման մալուխների արտադրություն.

 

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ՝ ներառյալ ստուգված չափման միավորների ու ատեստավորված սարքավորումների առկայության հաստատումը

8544-ից՝

Մալուխներ ուժային՝ 110, 220, 330 և 550կՎ լարման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

 

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի (110, 220 կՎ լարման համար), ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի (330, 500 կՎ-ի համար).

 

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

 

կորզանում,

 

ջերմամշակում,

 

ջղերի մեկուսացում,

 

պաշտպանական ծածկույթների վրադրում.

 

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ՝ ներառյալ ստուգված չափման միավորների ու ատեստավորված սարքավորումների առկայության հաստատումը

8544-ից՝

Մալուխներ ուժային՝

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝

մինչև 1 կՎ և 1 35 կՎ լարման

առնվազն 5 տարի ժամկետով <2>.

 

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի.

 

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում (արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողության առկայության դեպքում)՝

 

կորզանում,

 

ջերմամշակում,

 

ոլորում,

 

ջղերի մեկուսացում,

 

պաշտպանական ծածկույթների վրադրում,

 

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ՝ ներառյալ ստուգված չափման միավորների ու ատեստավորված սարքավորումների առկայության հաստատումը

8547-ից՝ Մալուխային ամրաններ (մալուխային կցորդիչներ)՝ 110-500 կՎ լարման մեկուսացնող նյութից ներքին երեսապատում ունեցող

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն

5 տարի ժամկետով <2>.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը․

արտադրող ձեռնարկության կառուցվածքում սեփական կոնստրուկտորական-տեխնոլոգիական ստորաբաժանումների, շեֆ-մոնտաժային ստորաբաժանումների և մոնտաժման անձնակազմի ուսուցման կենտրոնի առկայություն.

 

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի (110, 220 կՎ լարման համար), ապրանքի գնի 40 տոկոսից ոչ ավելի (330, 500 կՎ-ի համար).

 

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

 

սիլիկոնից մեկուսացման բաղադրիչների ձուլում.

 

սիլիկոնից էլեկտրահաղորդման տարրերի ձուլում.

 

անդամ պետությունների տարածքներում արտադրված մետաղական հպումային մանրակների (կոնեկտորների) արտադրում կամ օգտագործում.

 

պոլիմերներից և մետաղներից պաշտպանական պատյանների արտադրություն.

 

պատրաստի արտադրատեսակի գործարանային ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

9001 10 900 1-ից՝ Օպտիկական մանրաթելեր

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

 

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ այն տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք գնահատվում են 60 բալից ոչ պակաս կազմող՝ բալերի գումարային քանակով՝

 

նախաձևերից մանրաթելի լուծամզում (20 բալ).

 

ակրիլատներով ծածկում (10 բալ).

 

պատվածքի ՈՒՄ պնդացում (10 բալ).

 

պատրաստի մանրաթելի՝ կոճի վրա կծկում (10 բալ).

 

դեյտերացում (մանրաթելի մշակում D2/N2 գազային խառնուրդով` ОН-խմբերի ներդրումը մանրաթելի կառուցվածքի մեջ կանխելու համար) (10 բալ)»:

 

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ XI և XII բաժիններով՝

 

«

XI. Բժշկական արտադրատեսակներ

6307 90 980 0-ից՝ Բժշկական դիմակներ

(բացառությամբ պաշտպանության ֆիլտրող

դասերի FFP1, FFP2, FFP3 կիսադիմակների)

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի.

մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գրանցման հավաստագրի առկայություն.

անդամ պետությունների տարածքներում այն գործողությունների իրականացում, որոնք գնահատվում են 25 բալից ոչ պակաս կազմող՝ բալերի գումարային քանակով՝

պաշտպանական մասի համար հումքի պատրաստում (մելտբլաուն/սպանբոնդ) (10 բալ).

պաշտպանական մասի պատրաստում (10 բալ).

քթի ֆիքսատորի պատրաստում (10 բալ).

քթի ֆիքսատորի ամրացում (5 բալ).

ֆիքսման համար ռեզինների պատրաստում (10 բալ).

գլխի համար ֆիքսատորի ամրացում (5 բալ)

9019 10 100 0-ից՝ Թրթռամերսման ապարատներ

9022 12 000 0 Համակարգչային տոմոգրաֆներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով

9022 14 000 0-ից՝ Ռենտգենասկոպիկ (ֆլյուրոսկոպիկ) ապարատուրա. ռենտգենախտորոշիչ համալիրներ հեռակառավարվող սեղան-շտատիվի հիմքով՝ ռենտգենախտորոշիչ համալիրներ 3 աշխատանքային տեղով. ռենտգենոգրաֆիկ ապարատուրա. ռենտգենախտորոշիչ համալիրներ՝ 2 աշխատանքային տեղով. մամոգրաֆներ. հիվանդասենյակների շարժական ռենտգեն ապարատներ, ֆլյուորոգրաֆներ, այլ ռենտգենային ապարատներ, որոնք օգտագործվում են ախտորոշման համար, կիրառվում են բժշկական նպատակներով

 

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն.

արտադրողի մոտ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման և (կամ) փոխկապակցված անձի, մշակումների արդյունքները արտադրության մեջ ներդնելու մասին փաստաթղթային հաստատման առկայություն (մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գրանցման վկայականների առկայություն)

XII. Շինարարական նյութեր

2517 10-ից՝

Խիճ կամ մանրատած քար, որոնք սովորաբար օգտագործվում են որպես բետոնի, խճուղիների կամ երկաթուղային ճանապարհների համար նախատեսված բալաստի կամ այլ բալաստի լցանյութ

անդամ պետությունների տարածքում հետևյալ գործողությունների իրականացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսում գործողությունների առկայության դեպքում)՝

լեռնային զանգվածի ընդունում.

մանրատում (տրված խոշորության խճի ստացում).

քարմաղում (խոշորության առումով հավելուրդային նյութը լրացուցիչ մանրատելու նպատակով վերադարձի, ինչպես նաև մանրատված նյութը խճի խոշորության նեղ դասերի (պատրաստի ֆրակցիաների) բաժանելու համար).

2517 49 000 0 Այլ հատիկներ (գրանուլներ), փշրանք և փոշի՝ 2515 կամ 2516 ապրանքային դիրքում ընդգրկված քարերից, ջերմամշակված կամ չմշակված

 

պահեստավորում

6810

Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ չամրանավորած կամ ամրանավորած

արտադրանքի սերիական արտադրությունն ապահովվում է արտադրանքի տեխնիկական նորմատիվ իրավական ակտերին և տիպային աշխատանքային գծագրերին համապատասխան.

ձեռնարկության կառուցվածքում տեխնիկական հսկողության սեփական ծառայության, լաբորատորիայի առկայություն կամ հավատարմագրված լաբորատորիայի հետ լաբորատոր փորձարկումների անցկացման մասով գործող պայմանագրի առկայություն,

հումքի և նյութերի մասին տեղեկությունների տրամադրում.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

խառնուրդի պատրաստում,

մետաղալարային շարերի պատրաստում և ձգում, ամրանային հիմնակմախքի իրականացում (անհրաժեշտության դեպքում),

 

ձևի պատրաստում,

 

կաղապարում,

 

ջերմային մշակում (անհրաժեշտության դեպքում),

 

ընդունման-հանձնման փորձարկումներ,

 

մակնշում

»:

 

4. 1-ին տողատակի ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Վերելակները (8428-ից) կարող են դասվել անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն հավելվածի V բաժնում նշված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները կատարելու դիմաց բալերի հետևյալ գումարային քանակի ամբողջությանը հասնելու պայմանով՝

մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 100 բալից ոչ պակաս,

2023 թվականի հունվարի 1-ից՝ 110 բալից ոչ պակաս,

2024 թվականի հունվարի 1-ից՝ 130 բալից ոչ պակաս:»: