ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 հունվարի 2022 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործման նախապատրաստելուն ուղղված փորձնական նախագծի իրագործման արդյունքների և միջոցառումների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. Մոսկվա |
«Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործման նախապատրաստելուն ուղղված փորձնական նախագծի իրագործման արդյունքների և միջոցառումների մասին
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37 կարգադրությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու ընթացքի մասին» թիվ 23 կարգադրությունը կատարելու մասին տեղեկատվությունը և ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական նախագծի իրագործման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվետվության մեջ ներկայացված առաջարկությունները՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համատեղ ապահովել «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելու համար անհրաժեշտ՝ Միության մարմինների ակտերի նախապատաստումը՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ստեղծմանն ուղղված փորձնական նախագծի արդյունքները:
2. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 23 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետի և 2-րդ կետի կատարումն ու այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին:
3. Հանձնաժողովի կոլեգիային՝ Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ««Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը հաստատելու մասին» կարգադրության նախագիծը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |