ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
15 մարտի 2022 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2022 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների՝ կից ներկայացվող պլանը։
2. Սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2022 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների պլանն իրագործելիս հաշվի առնել համաճարակաբանական իրավիճակը աշխարհում՝ կապված COV1D-19 նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի հետ:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝
ապահովել իրենց իրավասության շրջանակներում միջազգային համագործակցության իրականացումը և համաձայնեցումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ, տեղեկացումը նախատեսվող այցերի և տեղի ունեցած միջազգային հանդիպումների արդյունքների մասին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան․
սահմանել արտասահմանյան գործուղումների գործուղվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների համար հիմնավորված կոնկրետ նպատակներ և խնդիրներ՝ նշանակալի արդյունքների հասնելու համար։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 15-ի թիվ 42 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2022 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների
|
Գործուղման նպատակը (միջոցառումը) |
Գործուղման ժամկետները |
Նշանակման վայրը (երկիրը) |
|
Բաժին 1. Կոլեգիայի նախագահի բլոկ | ||
|
1. Մասնակցություն 11-րդ ամենամյա ներդրումային ֆորումին (AIM), աշխատանքային հանդիպումների անցկացում Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ |
I եռամսյակ |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
|
2. Իրավական աջակցության տրամադրում՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ անցկացնելու ընթացքում (Իրավական դեպարտամենտ) |
I եռամսյակ |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |
|
3. Իրավական աջակցության տրամադրում՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ անցկացնելու ընթացքում (Իրավական դեպարտամենտ) |
I եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
4. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Ուզբեկստանի Հանրապետության ղեկավարության հետ |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
5. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթաժողովին, հանդիպում Կամբոջայի Թագավորության ղեկավարության հետ |
II եռամսյակ |
Կամբոջայի Թագավորություն |
|
6. Իրավական աջակցության տրամադրում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի 7.7 հոդվածի իրագործման հարցերով բանակցությունների ընթացքում (Իրավական դեպարտամենտ) |
II եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
7. Իրավական աջակցության տրամադրում՝ «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող` միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում Տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության նախապատրաստման հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու ընթացքում (Իրավական դեպարտամենտ) |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
Բաժին 2. Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Մասնակցություն 11-րդ ամենամյա ներդրումային ֆորումին (AIM), աշխատանքային հանդիպումների անցկացում Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ |
I եռամսյակ |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
|
2. Բանակցությունների վարում Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունում՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացմամբ ելույթ՝ Ուզբեկստանի Հանրապետության գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների համար |
I եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
3. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) կայուն զարգացման շուրջ միջազգային ֆորումին |
I եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
4. Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր գրասենյակում Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում |
II եռամսյակ |
Ինդոնեզիայի Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Ճապոնիայի կառավարության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպմանը, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում Ճապոնիայի լիազորված պետական մարմինների, գործարար համայնքի, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների համար |
II եռամսյակ |
Ճապոնիա |
|
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 2-րդ նիստի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև համագործակցության մասին 2019 թվականի մայիսի 31-ի հուշագրի իրագործման հարցերով Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների կազմակերպում և անցկացում |
II եռամսյակ |
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն |
|
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստի կազմակերպում և անցկացում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին 2015 թվականի հոկտեմբերի 6-ի հուշագրի իրագործման հարցերով Պերուի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների և խորհրդատվությունների անցկացում |
II եռամսյակ |
Պերուի Հանրապետություն |
|
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 4-րդ նիստի, «ԵԱՏՄ-Կամբոջա» գործարար ֆորումի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կամբոջայի Թագավորության կառավարության միջև փոխըմբռնման մասին 2016 թվականի մայիսի 17-ի հուշագրի իրագործման հարցերով Կամբոջայի Թագավորության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում |
II եռամսյակ |
Կամբոջայի Թագավորություն |
|
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 5-րդ նիստի կազմակերպում և անցկացում, «ԵԱՏՄ-Մոնղոլիա» գործարար ֆորումի կազմակերպում և մասնակցություն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության մասին 2015 թվականի հունիսի 17-ի հուշագրի իրագործման հարցերով Մոնղոլիայի լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների և խորհրդատվությունների անցկացում |
II եռամսյակ |
Մոնղոլիա |
|
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստի կազմակերպում և անցկացում, աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում Չիլիի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով |
II եռամսյակ |
Չիլիի Հանրապետություն |
|
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին 2019 թվականի հոկտեմբերի 24-ի հուշագրի իրագործման հարցերով Աֆրիկյան միության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում և Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում կազմակերպության գլխավոր գրասենյակում |
II եռամսյակ |
Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն |
|
12. Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարության միջև համագործակցության զարգացման հարցերով Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների և խորհրդատվությունների անցկացում |
II եռամսյակ |
Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն |
|
13. Կուբայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների և խորհրդատվությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակի ներուժի իրագործման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին 2018 թվականի մայիսի 31-ի հուշագրի իրագործման հարցերով, «ԵԱՏՄ-Կուբա՝ համագործակցության ակտիվացման հնարավորությունները» սեմինարի կազմակերպում |
II եռամսյակ |
Կուբայի Հանրապետություն |
|
14. Մյանմայի Միության Հանրապետության լիազորված պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով աշխատանքային հանդիպումների և խորհրդատվությունների անցկացում, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում |
II եռամսյակ |
Մյանմայի Միության Հանրապետություն |
|
15. Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում Տաջիկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների համար, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով միջազգային համաժողովներին, ֆորումներին ու սեմինարներին |
II եռամսյակ |
Տաջիկստանի Հանրապետություն |
|
16. Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների համար, մասնակցություն ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով միջազգային համաժողովներին, ֆորումներին ու սեմինարներին |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
17. Մասնակցություն Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 70-րդ լիագումար նստաշրջանին |
II եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
18. Մասնակցություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպվող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» և ԵԱՏՄ» համաժողովին |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
19. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի տարածաշրջանում կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումին, «ԵԱՏՄ օրեր» միջոցառումների կազմակերպում Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
20. Մասնակցություն վիճակագրության արդիականացման ՄԱԿ-ի ԵՏՀ-ի սեմինարին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
21. Մասնակցություն Կայուն զարգացման ոլորտում նպատակներին նվիրված վիճակագրության մասով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի փորձագետների խմբի սեմինարին և նիստին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
Բաժին 3. Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսությանը |
I եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
2. Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի արտահերթ նիստին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
3. Մասնակցություն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) միջազգային համաժողովին |
II եռամսյակ |
Վրաստան |
|
5. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կորպորատիվ կառավարման հարցերով աշխատանքային խմբի նիստին |
II եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
6. Մասնակցություն Ապահովագրական շուկայի ոլորտը կարգավորողների և ապահովագրական (վերաապահովագրական) կազմակերպությունների համար (Insurance of Europe) միջազգային համաժողովին |
II եռամսյակ |
Չեխիայի Հանրապետություն |
|
7. Մասնակցություն Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով Եվրասիական խմբի (ԵԱԽ) լիագումար նիստին |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
8. Մասնակցություն Արժեթղթերի հարցերով միջազգային կազմակերպության հանձնաժողովների (IOSCO) կողմից կազմակերպվող՝ ֆինանսական շուկան կարգավորողների համար սեմինարին |
II եռամսյակ |
Իսպանիայի Թագավորություն |
|
Բաժին 4. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) աշխատանքային այց՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության և Չիլիի Հանրապետության միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցերով Չիլիի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության և Արտաքին գործերի նախարարության ղեկավարության ու գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման համար |
I եռամսյակ |
Չիլիի Հանրապետություն |
|
2. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) աշխատանքային այց՝ սերմնաբուծությունում համագործակցության հեռանկարները, օրգանական գյուղատնտեսության, ճշգրիտ հողագործության հարցերը քննարկելու նպատակով «Paff Export Marketing B.V.» ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը մասնակցելու համար |
I եռամսյակ |
Նիդեռլանդների Թագավորություն |
|
3. Մասնակցություն «ԻՆՆՈՊՐՈՄ։ Ռուսաստան-Ինդոնեզիա արդյունաբերական բիզնես-երկխոսություն» ցուցահանդեսի գործարար ծրագրին, Արդյունաբերական քաղաքականության խորհրդի IV նիստի կազմակերպում և անցկացում |
I եռամսյակ |
Ինդոնեզիայի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Տաշքենդի առաջին միջազգային ներդրումային ֆորումի աշխատանքներին, երկկողմ հանդիպման անցկացում Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ղեկավարության հետ՝ ագրոարդյունաբերական համալիրում համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու համար |
I եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
5. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մասնակցությունը Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) խորհրդի նիստին, հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) գլխավոր տնօրենի հետ |
II եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
6. Մասնակցություն «HANNOVER MESSE 2022» Հաննովերի արդյունաբերական տոնավաճառին |
II եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
7. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետների խորհրդատվություններին արդյունաբերական զարգացման հարցերով |
II եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
8. Մասնակցություն «Green Energy Expo 2022» Էներգետիկ արդյունաբերության էկոլոգիական լուծումների միջազգային ցուցահանդեսին |
II եռամսյակ |
Կորեայի Հանրապետություն |
|
9. Մասնակցություն «ԻՆՆՈՊՐՈՄ։ Կենտրոնական Ասիա» Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
10. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հարցերով փորձագետների խորհրդակցությանը |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
11. Մասնակցություն «Asia Tech х Singapore 2022» Թվային տեխնոլոգիաների միջազգային ֆորումի գործնական ծրագրին, աշխատանքային հանդիպումների անցկացում Սինգապուրի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը թվայնացնելու , թվային գործընթացները նորմատիվ կարգավորելու, գյուղատնտեսության համար թվային կադրերը պատրաստելու, պետության ու բիզնեսի թվային որոշումները մոտեցնելու և ագրարային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու հարցերը քննարկելու նպատակով |
II եռամսյակ |
Սինգապուրի Հանրապետություն |
|
12. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդատվությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության մասին 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում |
II եռամսյակ |
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն |
|
Բաժին 5. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքահորերի և առևտրի նախարարության ղեկավարության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով |
I եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
2. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով Եգիպտոսի Արաբական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում |
I եռամսյակ |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |
|
3. Իրականացվող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակում ստուգիչ այցերի անցկացում |
I եռամսյակ |
Վրաստան |
|
4. Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների փուլի անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով |
I եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
6. Մասնակցություն հատուկ պաշտպանական միջոցների, սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների, հակագնագցման գործելակերպերի կոմիտեների և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների վերաբերյալ բանակցային խմբի նիստերին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
7. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպումը Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարարի հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով |
II եռամսյակ |
Ինդոնեզիայի Հանրապետություն |
|
8. Խորհրդատվությունների անցկացում Սերբիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 21 հոդվածին համապատասխան երկկողմանի պաշտպանական միջոցների կիրառման հարցերով |
II եռամսյակ |
Սերբիայի Հանրապետություն |
|
9. Խորհրդատվությունների անցկացում Իսրայելի Պետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իսրայելի Պետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով |
II եռամսյակ |
Իսրայելի Պետություն |
|
10. Բանակցությունների անցկացում Սերբիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ ծագման սերտիֆիկացման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի մշակման և կիրառման հարցերով՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի իրականացման շրջանակներում |
II եռամսյակ |
Սերբիայի Հանրապետություն |
|
11. Բանակցությունների անցկացում Հնդկաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Հնդկաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման վերաբերյալ |
II եռամսյակ |
Հնդկաստանի Հանրապետություն |
|
12. Բանակցությունների և խորհրդատվությունների անցկացում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցերով՝ Ուզբեկստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
13. Ստուգիչ այցերի անցկացում իրականացվող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
14. Ստուգիչ այցերի անցկացում իրականացվող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
15. Բանակցությունների վարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման վերաբերյալ |
II եռամսյակ |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |
|
16. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության ապրանքների առևտրի հարցերով խորհրդի նիստերին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
17. Մասնակցություն որպես դիտորդներ՝ Մաքսային գնահատման հարցերով տեխնիկական կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Ներդաշնակեցված համակարգի վերանայման հարցերով ենթակոմիտեի աշխատանքին (ՀՄԿ) |
II եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
18. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության Նախարարական համաժողովին, հանդիպումների անցկացում՝ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության շրջանակներում |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
19. Մասնակցություն Առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ Սեուլի միջազգային ֆորումին |
II եռամսյակ |
Կորեայի Հանրապետություն |
|
20. Մասնակցություն Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների Կողմերի համաժողովի բյուրոյի համատեղ նիստին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
21. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գծով դատական քննություններին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
22. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Առևտրի համաշխարհային կազմակերպության բանակցություններում սակագնային կարգավորման հարցերով |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
23. Մասնակցություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպվող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» և ԵԱՏՄ» համաժողովին |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
24. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով |
II եռամսյակ |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |
|
25. Ապրանքների առևտրի հարցերով կոմիտեի, ծագման կանոնների հարցերով ենթակոմիտեի նիստերի և սերտիֆիկացման ու վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի մշակման ու կիրառման հարցերով բանակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում |
II եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
|
26. Խորհրդատվությունների անցկացում Մոնղոլիայի լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հարցերով |
II եռամսյակ |
Մոնղոլիա |
|
27. Խորհրդակցությունների անցկացում Արաբական Միացյալ Էմիրությունների լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման շրջանակներում համատեղ հետազոտական խմբի աշխատանքի հարցերով |
II եռամսյակ |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
|
Բաժին 6. Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Մասնակցություն Բուսասանիտարական միջոցառումների հարցերով հանձնաժողովի նիստին |
I եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
2. Մասնակցություն կլոր սեղաններին, սեմինարներին, համաժողովներին բուսասանիտարական միջոցառումների հարցերով՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում համագործակցության մասին» 2017 թվականի հոկտեմբերի 4-ի հուշագրի իրագործման շրջանակներում |
I եռամսյակ |
Մոնղոլիա |
|
3. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման շրջանակներում ստեղծված համատեղ հանձնաժողովի նիստին |
II եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
4. Մասնակցություն բանակցություններին Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունում և տեխնիկական կարգավորման հարցերով աշխատանքային հանդիպման անցկացում Ուզբեկստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի նիստին |
II եռամսյակ |
Իսրայելի Պետություն |
|
6. Մասնակցություն Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) 89-րդ գլխավոր նստաշրջանին՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2014 թվականի հունվարի 10-ի հուշագրի իրագործման շրջանակներում |
II եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
7. Մասնակցություն Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 75-րդ ամենամյա նստաշրջանին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
8. Մասնակցություն Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ԱՊՀ ՄՊԽ) նիստին՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի միջև ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման բնագավառում համագործակցության մասին» 2013 թվականի հունիսի 7-ի հուշագրի դրույթների իրագործման շրջանակներում |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
9. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում ստեղծված համատեղ հանձնաժողովի նիստին |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
10. Մասնակցություն Տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնների համաձայնեցման համար անցկացվող համաշխարհային ֆորումին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
Բաժին 7. Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Աշխատանքային հանդիպման անցկացում Ուզբեկստանի Հանրապետության մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021-2023 թվականների փոխգործակցության միջոցառումների ծրագրին համապատասխան |
I եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
2. Մասնակցություն տրանսպորտի հետ կապված մաքսային հարցերով աշխատանքային խմբի (WP.30), ՄԱԿ-ի ԵՏՀ-ի՝ ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիայի վարչական կոմիտեի (АС.2) նիստերին |
I եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
3. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ Կիոտոյի վերանայված կոնվենցիայի հարցերով կառավարման կոմիտեի նիստին |
I եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
4. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններին |
I եռամսյակ |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Տաշքենդի առաջին միջազգային ներդրումային ֆորումին |
I եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
6. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելի մշակման հարցերով աշխատանքային խմբի նիստին |
II եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
7. Արձանագրության ստորագրում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գլխավոր մաքսային վարչության միջև տեղեկատվության փոխանակման իրականացման կարգի վերաբերյալ՝ «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում |
II եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
8. Աշխատանքային հանդիպման անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման հարցերով |
II եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
9. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության Մշտական տեխնիկական կոմիտեի նիստին |
II եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
10. Աշխատանքային հանդիպման անցկացում Ուզբեկստանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի ղեկավարության հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021-2023 թվականների փոխգործակցության միջոցառումների ծրագրին համապատասխան |
II եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
11. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության միջազգային առևտրի անվտանգության և պարզեցման շրջանակային ստանդարտների հարցերով աշխատանքային խմբի նիստին |
II եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
12. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային վարչարարության զարգացման հարցերով համաժողովին |
II եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
13. Մասնակցություն Միավորված Ազգերի Կազմակերպության Առևտրի ընթացակարգերի և էլեկտրոնային գործարար գործառնությունների պարզեցման հարցերով կենտրոնի (ՄԱԿ ՍԵՖԱԿՏ) 37-րդ ֆորումի աշխատանքներին, փոխգործակցություն «մեկ պատուհան» մեխանիզմների ներդրման հարցերով |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
Բաժին 8. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Մասնակցություն Տաշքենդի առաջին միջազգային ներդրումային ֆորումին |
I եռամսյակ |
Ուզբեկստանի Հանրապետություն |
|
2. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի երկաթուղային տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
3. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միջազգային տրանսպորտային ֆորումին |
II եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Գազատրանսպորտային համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSOG) ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպմանը |
II եռամսյակ |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
|
5. Մասնակցություն Օդային երթևեկության կազմակերպման համաշխարհային կոնգրեսին |
II եռամսյակ |
Իսպանիայի Թագավորություն |
|
Բաժին 9. Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Մասնակցություն Իսպանիայի Թագավորության Շուկաների և մրցակցության ազգային հանձնաժողովի կողմից կազմակերպվող՝ Միջազգային մրցակցային ցանցի (International Competition Network) մրցակցության քարոզչության հարցերով աշխատանքային խմբի նիստին |
I եռամսյակ |
Իսպանիայի Թագավորություն |
|
2. Մասնակցություն Մրցակցության միջազգային ցանցի (International Competition Network) մրցակցության հարցերով ամենամյա համաժողովին |
II եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
3. Մասնակցություն Հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին |
II եռամսյակ |
Ադրբեջանի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն «Korea Public Procurement Expo 2022» (KOPPEX) պետական գնումների հարցերով ամենամյա ցուցահանդեսին |
II եռամսյակ |
Կորեայի Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Մրցակցության հարցերով հունգարական տարածաշրջանային կենտրոնի սեմինարին |
II եռամսյակ |
Հունգարիա |
|
6. Մասնակցություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպվող տեխնիկական հանդիպումներին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի ստանդարտների և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորությունների հարաբերակցությունը քննարկելու համար |
II եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
Բաժին 10. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ | ||
|
1. Բանակցությունների վարում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում սերտիֆիկացման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման հարցերով |
I եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
|
2. Խորհրդակցությունների անցկացում Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման հարցերով |
II եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
3. Խորհրդակցությունների անցկացում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման հարցերով |
II եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |