ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 ապրիլի 2022 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
ա) 2022 թվականի երրորդ եռամսյակում՝
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ մշակել և նոր խմբագրությամբ հաստատել Միության ներքին շուկայում խոչընդոտներն որպես արգելքներ, բացառումներ ու սահմանափակումներ տարանջատելու և, համաձայնեցված մոտեցումները հաշվի առնելով, արգելքները վերացված ճանաչելու մեթոդաբանությունը.
Միության լիազորված մարմինների հետ համատեղ մշակել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում Միության ներքին շուկայի գործունեության մասով փոփոխություններ կատարելու հարցը.
բ) 2023 թվականին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին զեկուցել սույն կետի «ա» ենթակետի իրականացման արդյունքների մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների կողմից Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել Միության ներքին շուկայում արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը․
յուրաքանչյուր տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին զեկուցել նշված աշխատանքի արդյունքների մասին։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» կարգադրությունը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |