ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 փետրվարի 2022 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
«ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 018/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (տրանսպորտային միջոցի տիպի հաստատումների, շասսիի տիպի հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության վկայագրերի) էլեկտրոնային եղանակով ձևակերպման փորձնական ծրագրի (այսուհետ՝ փորձնական ծրագիր) իրագործման և այդ փաստաթղթերի ժամանակավոր ռեեստրի ձևավորման վերաբերյալ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը՝ ելնելով այն բանից, որ
փորձնական ծրագրի մասնակիցներն են Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության այն մարմինները, որոնք լիազորված են տրված՝ տրանսպորտային միջոցի տիպի հաստատումների, շասսիի տիպի հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության վկայագրերի և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը չեղյալ հայտարարելու մասին գրանցված ծանուցումների միասնական ռեեստրի համապատասխան ազգային մասերը ձևավորելու և վարելու համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 225 որոշմանը համապատասխան (այսուհետ՝ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններ), և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների շասսիի անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորը («Էլեկտրոնային անձնագիր» բաժնետիրական ընկերությունը) (այսուհետ՝ ադմինիստրատոր).
Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պետական իշխանության մարմինները փորձնական ծրագրին կմիանան հետաքրքրվածության առկայության դեպքում.
փորձնական ծրագրի իրականացման ժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է.
էլեկտրոնային ձևակերպմամբ տրված տրանսպորտային միջոցի տիպի հաստատումների, շասսիի տիպի հաստատումների, տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության վկայագրերի ժամանակավոր ռեեստրի ձևավորումն ու վարումը փորձնական ծրագրի անցկացման ընթացքում՝ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների լիազորված մարմինների հարցումներով նշված ժամանակավոր ռեեստրից տեղեկությունների արտաբեռնման հնարավորությամբ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների շասսիի անձնագրերի) ձևակերպման նպատակով, իրականացվում է ադմինիստրատորի ապարատային և տեխնիկական միջոցներով (Բելառուսի Հանրապետության լիազորված մարմնի ապարատային և տեխնիկական միջոցներով ժամանակավոր ռեեստրը կրկնօրինակելով)։
2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին, ինչպես նաև ադմինիստրատորին՝
մինչև 2022 թվականի մարտի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել փորձնական ծրագրի իրագործման միջոցառումների համաձայնեցված հայեցակարգային սխեման և պլանը.
ամիսն առնվազն մեկ անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն փորձնական ծրագրի իրագործման վերաբերյալ։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
սույն կարգադրության 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունն ուղարկել Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պետական իշխանության շահագրգիռ մարմիններ՝ այն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրից ոչ ուշ.
ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների մասնակցությամբ կանոնավոր խորհրդակցությունների անցկացում՝ փորձնական ծրագրի իրագործման հարցերով.
ըստ փորձնական ծրագրի իրագործման արդյունքների ուսումնասիրել դրա արդյունքներն օգտագործելու հնարավորությունը՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգին, փոխանակման ենթակա տեղեկությունները ներկայացնելու կազմին, պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջները մշակելիս։
4. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության կառավարությանը և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին՝ քննարկել փորձնական ծրագրին միանալու հնարավորությունը։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|