ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 հունվարի 2022 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

 

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

202 թվականի -ի թիվ որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝

1) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0210 ծածկագրով դիրքը «ալյուր» բառից հետո լրացնել «՝ մանր և խոշոր աղացվածքի» բառերով.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0303 ծածկագրով դիրքում «և մսեղենի» բառերը փոխարինել «և այլ մսեղենի» բառերով.

3) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0305 ծածկագրով դիրքում «. սննդի մեջ օգտագործման համար պիտանի՝ ձկնեղենից ստացված մանր և խոշոր աղացվածքի ձկնալյուր և հատիկներ*» բառերը հանել.

4) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0306 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խեցգետնակերպեր՝ պատյանի մեջ կամ առանց պատյանի, կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած, չորացրած*, աղ դրված* կամ աղաջրի մեջ դրված*. խեցգետնակերպեր ապխտած*՝ պատյանի մեջ կամ առանց պատյանի, մինչև ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման չենթարկված կամ ենթարկված. խեցգետնակերպեր պատյանի մեջ՝ շոգեխաշած* կամ եռացող ջրի մեջ եփած*, պաղեցրած կամ չպաղեցրած, սառեցրած կամ չսառեցրած, չորացրած* կամ չչորացրած, աղ դրված* կամ աղ չդրված, աղաջրի մեջ դրված* կամ աղաջրի մեջ չդրված».

5) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 ծածկագրով դիրքում «. սննդի մեջ օգտագործման համար պիտանի՝ կակղամորթներից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր և հատիկներ*» բառերը հանել.

6) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0308 ծածկագրով դիրքում «. սննդի մեջ օգտագործման համար պիտանի՝ ջրային անողնաշարավորներից, բացառությամբ խեցգետնակերպերի և կակղամորթների, ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր և հատիկներ*» բառերը հանել.

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0308 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«

0309

Սննդի մեջ օգտագործման համար պիտանի՝ ձկնեղենից, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր և հատիկներ*

».

 

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0410 00 000 0 ծածկագրով դիրքում՝

առաջին վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0410 00 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0410» ծածկագրով.

երկրորդ վանդակում «Սննդային» բառը փոխարինել «Միջատներ** և այլ սննդային».

9) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0505 ծածկագրով դիրքում «և դրանց» բառերը փոխարինել «կամ դրանց» բառերով.

10) առաջին վանդակում 0511-ից, 9601-ից, 9705 00 000 0-ից ծածկագրերով դիրքում «9705 00 000 0-ից» բառերը փոխարինել «9705-ից» բառերով.

11) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1506 00 000 0 ծածկագրով դիրքում «կենդանական» բառը փոխարինել «կենդանական ծագման» բառերով.

12) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1516 10 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենդանական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց թորամասերը».

13) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1516 20 ծածկագրով դիրքում «բուսական» բառը փոխարինել «բուսական ծագման» բառերով.

14) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1518 00 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց թորամասերը, եփված, թթվեցրած, ջրազրկված, սուլֆացված, օդային փչումով թթվեցրած, պոլիմերացված տաքացմամբ՝ վակուումում կամ իներտ գազի մեջ կամ քիմիապես վերափոխված այլ եղանակով՝ բացի 1516 ապրանքային դիրքում ընդգրկված մթերքներից. սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերից և յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի թորամասերից, այլ տեղում չնշված կամ չընդգրկված».

15) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1601 00 ծածկագրով դիրքում «կամ արյան» բառերը փոխարինել «, արյան կամ միջատների**» բառերով.

16) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1602 ծածկագրով դիրքում «կամ արյան» բառերը փոխարինել «, արյան կամ միջատների**» բառերով.

17) առաջին վանդակում 1901 90 910 0-ից ծածկագրով դիրքում «1901 90 910 0-ից» բառերը փոխարինել «1901 90 920 0-ից» բառերով.

18) առաջին վանդակում 1901 90 990 0-ից ծածկագրով դիրքում «1901 90 990 0-ից» բառերը փոխարինել «1901 90 980 0-ից» բառերով.

19) առաջին վանդակում 2106 90 920 0-ից ծածկագրով դիրքում «2106 90 920 0-ից» բառերը փոխարինել «2106 90 930 0-ից» բառերով.

20) երկրորդ վանդակում 2106 90 980 4 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սննդի մեջ օգտագործման համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ծագման ճարպերից կամ յուղերից կամ դրանց թորամասերից, 15% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ*».

21) առաջին վանդակում 2106 90 980 9-ից ծածկագրով դիրքում «2106 90 980 9-ից» բառերը փոխարինել «2106 90 980 8-ից» բառերով.

22) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2304 00 000 ծածկագրով դիրքում «թափոններ» բառը փոխարինել «մնացորդներ» բառով.

23) երկրորդ վանդակում 2306 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացառությամբ 2304 ապրանքային դիրքում ընդգրկվածների, չաղացած կամ աղացած, չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար».

24) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3502 ծածկագրով դիրքում «(սպիտակուցներ)» բառը հանել.

25) երկրորդ վանդակում 3507 ծածկագրով դիրքում «(էնզիմներ)» բառը հանել.

26) 3822 00 000 0-ից ծածկագրով դիրքում՝

առաջին վանդակում «3822 00 000 0-ից» բառերը փոխարինել «3822-ից» բառերով.

երկրորդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր՝ տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր՝ տակդիրով կամ առանց տակդիրի, չբաժնեծրարված կամ բաժնեծրարված հավաքածուներում (անասնաբուժության մեջ կիրառման համար)՝ բացառությամբ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքների հավաստագրված չափանմուշային նյութեր (անասնաբուժության մեջ կիրառման համար)».

27) երկրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4206 00 000 0 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արտադրատեսակներ՝ աղիքներից (բացառությամբ շերամի ֆիբրոինից ստացված մանրաթելից), սինյուգայից, պարկերից կամ ջլերից».

28) առաջին վանդակում 9705 00 000 0-ից ծածկագրով դիրքում «9705 00 000 0-ից» բառերը փոխարինել «9705 22 000 0-ից, 9705 29 000 0-ից» բառերով.

29) լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով ծանոթագրությամբ՝

«**Անասնաբուժական հսկողությունը միջատների (միջատների մասերի) նկատմամբ անցկացվում է համապատասխան պահանջները հաստատելուց հետո։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ընդգրկված ապրանքների նկատմամբ անասնաբուժական միջոցների կիրառումից ազատվելու մասին» թիվ 810 որոշման հավելվածում՝

1) աղյուսակի առաջին վանդակի անվանման մեջ «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերով.

2) երկրորդ վանդակում ԱՏԳ ԱԱ 1516 20 ծածկագրով դիրքում «բուսական» բառը փոխարինել «բուսական ծագման» բառերով.

3) երկրորդ վանդակում 2304 00 000 ծածկագրով դիրքում «թափոններ» բառը փոխարինել «մնացորդներ» բառով.

4) երկրորդ վանդակում 2306 ծածկագրով դիրքում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոպտոն և այլ կոշտ թափոններ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացառությամբ 2304 կամ 2305 ապրանքային դիրքերում ընդգրկվածների, չաղացած կամ աղացած, չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար».

5) երկրորդ վանդակում 3507 ծածկագրով դիրքում «(էնզիմներ)» բառը հանել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան