ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«08» հոկտեմբեր 2025 թ. N 136-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԿԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել արտաթոքային դեղակայուն տուբերկուլոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
08.10.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Առողջապահության նախարարի2025 թվականի հոկտեմբեր «08»-ի N 136-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ԴԵՂԱԿԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը | ||||||
|
1) |
A16.5 |
Տուբերկուլյոզային պլևրիտ` առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման
Բացառությամբ՝ տուբերկուլյոզային պլևրիտի՝ առաջացած շնչառական օրգանների առաջնային տուբերկուլյոզի դեպքում ՝ (A16.7) | ||||||
|
2) |
A17 |
Նյարդային համակարգի տուբերկուլոզ | ||||||
|
3) |
A17.0 |
Տուբերկուլոզային մենինգիտ (G01*)։ Ուղեղի թաղանթների տուբերկուլոզ (գլխուղեղի, ողնուղեղի)։ Տուբերկուլոզային լեպտոմենինգիտ | ||||||
|
4) |
A17.1 |
Մենինգեալ տուբերկուլոմա (G07*): Ուղեղային թաղանթների տուբերկուլոմա | ||||||
|
5) |
A17.8 |
Նյարդային համակարգի այլ տեղակայումներով տուբերկուլոզ` գլխուղեղի տուբերկուլոմա (G07*) ողնուղեղի տուբերկուլոզ (G07*). Տուբերկուլյոզային` գլխուղեղի թարախակույտ (աբսցես) (G07*), մենինգոէնցեֆալիտ (G05.0*), միելիտ (G05*), պոլինևրոպաթիա (G63.0*) | ||||||
|
6) |
A17.9 |
Նյարդային համակարգի տուբերկուլոզ` չճշտված | ||||||
|
7) |
A18.0 |
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ․Տուբերկուլոզ` կոնք-ազդրային հոդի (М01.1*), ծնկահոդի (М01.1*), ողնաշարի (М49.0*). Տուբերկուլոզային` հոդաբորբ (М01.1*), մաստոիդիտ (H75.0*), ոսկրի մեռուկ (նեկրոզ) (М90.0*), օստեիտ (М90.0*), օստեոմիելիտ (М90.0*), սինովիտ (М68.0*), տենոսինովիտ (М68.0*) | ||||||
|
8) |
A18.1 |
Միզասեռական օրգանների տուբերկուլոզ․ Տուբերկուլոզ` միզապարկի ` (N33.0*), արգանդի պարանոցի (N74.0*), երիկամների (N29.1*), արական սեռական օրգանների (N51.-*), միզուկի (N29.1*), | ||||||
|
9) |
A18.2 |
Ծայրամասային (պերիֆերիկ) տուբերկուլոզային լիմֆադենոպաթիա. Տուբերկուլյոզային ադենիտ բացառությամբ` ավշահանգույցների տուբերկուլոզի` ներկրծքայինի (A15.4, A16.3), միջընդերայինի և հետորովայնայինի (A18.3), տուբերկուլոզային տրախեոբրոնխային ադենոպաթիայի (գեղձախտության) (A15.4, A16.3) | ||||||
|
10) |
A18.3 |
Աղիների, որովայնի և միջընդերային ավշային հանգույցների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` հետանցքի և ուղիղ աղիքի (K93.0*), աղիների (հաստ), (բարակ) (K93.0*), հետորովայնամզային ավշահանգույցների. Տուբերկուլոզային` ասցիտ, էնտերիտ (K93.0*), պերիտոնիտ (K67.3*) | ||||||
|
11) |
A18.4 |
Մաշկի, ենթամաշկային բջջանքի տուբերկուլոզ` էրիթեմա կարծրացած տուբերկուլոզային. Գայլախտ` խոցային, սովորական` ԱՀՃ, Կոպի (Н03.1*),սկրոֆուլոդերմա։ Բացառությամբ` կարմիր գայլախտի (L93.-), համակարգային կարմիր գայլախտի (M32.-) | ||||||
|
12) |
A18.5 |
Աչքի տուբերկուլոզ․ Տուբերկուլոզային` խորիոռետինիտ (Н32.0*), էպիսկլերիտ (Н19.0*), ինտերստիցիալ կերատիտ (Н19.2*), իրիդոցիկլիտ (Н22.0*), կերատոկոնյուկտիվիտ (ինտերստիցիալ, ֆլիկտենուլոզ) (Н19.2*), բացառությամբ` կոպի սովորական գայլախտի (A18.4) | ||||||
|
13) |
A18.6 |
Ականջի տուբերկուլոզ, տուբերկուլոզային միջին ականջաբորբ (Н67.0*), բացառությամբ` տուբերկուլոզային մաստոիդիտի (A18.0) | ||||||
|
14) |
A18.7 |
Մակերիկամի տուբերկուլոզ՝ Ադդիսոնյան հիվանդություն` տուբերկուլոզային (E35.1*) | ||||||
|
15) |
A18.8 |
Ճշտված այլ օրգանների տուբերկուլոզ ` էնդոկարդիտ (I39.8), միոկարդիտ (I41.0*), կերակրափողի (K23.0*), պերիկարդիտ (I32.0*), վահանագեղձի (Е35.0*)։ Գլխուղեղի անոթների տուբերկուլոզային արտերիիտ (I68.1*) | ||||||
|
16) |
A19.0 |
Սուր կորեկանման (միլիար) տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ | ||||||
|
17) |
A19.1 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ ` բազմակի տեղակայմամբ | ||||||
|
18) |
A19.2 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ ` չճշտված տեղակայմամբ | ||||||
|
19) |
A19.8 |
Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր | ||||||
|
20) |
A19.9 |
Կորեկանման տուբերկուլոզ ` չճշտված տեղակայմամբ | ||||||
|
21) |
B90 |
Տուբերկուլոզի հետևանքներ | ||||||
|
22) |
B90.0 |
Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ | ||||||
|
23) |
B90.1 |
Միզասեռական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ | ||||||
|
24) |
B90.2 |
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ | ||||||
|
25) |
B90.8 |
Այլ ճշտված օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
արական, իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ակտիվ փուլ, ակտիվության մարման փուլ, կլինիկորեն ապաքինում՝ կայուն մնացորդային փոփոխություններով |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ֆթիզիատր, մանկաբարձ գինեկոլոգ, վնասվածքաբան օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, ուրռոլոգ, նյարդավիրաբույժ, կրծքային վիրաբույժ, նյարդաբան, ֆիզիոթերապևտ, վերականգնողաբան: |
|
8) |
Գանգատներ |
Կախված է օրգանի կամ օրգան-համակարգի ախտահարումից: Ընդհանուր գանգատներ՝ թուլություն, ախորժակի անկում, նիհարում, գիշերային քրտնարտադրություն, ջերմության բարձրացում, ինչպես նաև տեղային գանգատներ՝ կապված ախտահարված օրգանի ֆունկցիայի խանգարման հետ: |
|
9) |
Անամնեզ |
Հիվանդության տևողությունը, նախկինում ստացած բուժումները, շփումը տուբերկուլոզով պացիենտի հետ, ազատազրկման վայրերում գտնվելը, աշխատանքային միգրանտ հանդիսանալը, մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակակիր, նաև՝ դիմադրողականության անկման հանգեցնող զուգորդող հիվանդություններ, հորմոնային և այլ իմունճնշիչ դեղերի ընդունումը, վնասակար սովորույթներ (թմրանյութեր, ծխախոտ, ալկոհոլի չարաշահում): |
|
10) |
Զննության արդյունք/Ցուցում |
1. Արտաքին զննության ընթացքում կարող են չհայտնաբերվել ախտաբանական նշաններ: Հնարավոր է հայտնաբերել մարմնի զանգվածի նվազում, գունատություն: Առաջնային տուբերկուլոզի ժամանակ զարգացող հարյուրահատուկ ավշային հանգույցների բորբոքման դեպքում հայտնաբերվում են մի քանի խմբերի (հաճախ` պարանոցային, անութային և աճուկային) մեծացած ծայրամասային ավշահանգույցներ, որոնք անցավ են, փափուկ, առաձգական և շարժուն: Հարգեղձային հյուսվածքը փոփոխված չէ։ Հարյուրահատուկ ավշային հանգույցների բորբոքումը կարող է ուղեկցվել լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Կարող են նաև հայտնաբերվել այնպիսի հարյուրահատուկ փոփոխություններ, ինչպիսիք են շաղկապենաբորբը, ֆլիկտենաները և հանգուցավոր կարմրամաշկությունը: Տուբերկուլոզային արտաքիրտով թոքամզաբորբի դեպքում կարող է դիտվել միջկողային տարածությունների լայնացում, ախտահարված հատվածի շնչառական շարժումներին մասնակցության նվազում: Կրծքավանդակի օբյեկտիվ զննության ժամանակ հայտնաբերվող նշանները կարող են լինել նորմայի սահմաններում: Կրծքավանդակի պատի վրա ձայնային դողոցի ուժեղացում կարող է հայտնաբերվել տուբերկուլոզային ներսփռանքի, թոքի ցիռոզի, խոշոր դրենավորվող խոռոչի շրջանում, իսկ ձայնային դողոցի թուլացում կամ անհետացում հայտնաբերվում է թոքամզի խոռոչում հեղուկի, ատելեկտազի և բրոնխի խցանման դեպքում: Կրծքավանդակի պատի բախումով կարելի է հայտնաբերել բախման ձայնի բթացում` թոքերում տուբերկուլոզային ներսփռանքի, բլթային ցիռոզի կամ արտահայտված ֆիբրոզի դեպքում, կամ թոքամզի խոռոչում հեղուկի կուտակման դեպքում: Տուփային երանգով բախման հնչյունի բարձրացում հայտնաբերվում է պնևմթորաքսի ժամանակ: Թոքերն լսելիս կարելի է հայտնաբերել թուլացած շնչառություն` արտաքիրտով թոքամզաբորբի, պնևմոթորաքսի, ատելեկտազի առկայության դեպքում: Արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ պացիենտի զննության տվյալների հայտնաբերումը կախված է տուբերկուլոզի տեղակայումից: 1) Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի դեպքում կարող են հայտնաբերվել մենինգիտի, տասներկու զույգ նյարդերի (III, VI, VII, IX-XII) ախտահարման նշաններ, կաթվածներ, դանդաղասրտություն, զարկերակային ճնշման անկայունություն, անոթային և ակնահատակի փոփոխություններ (կանգային տեսողական սկավառակներ, հանգուցավոր գոյացություններ): 2) Ոսկրերի տուբերկուլոզի ժամանակ հայտնաբերվում է հոդերի ուրվագծերի հարթեցում, հարհոդային հյուսվածքների այտուց, հոդում շարժումների սահմանափակում, ցավ շոշափման և առանցքային ծանրաբեռնվածության ժամանակ, մարմնի ջերմաստիճանի տեղային բարձրացում, մկանների ապաճում և լարվածության նվազում, մեջքի մկանների ցավ և կարկամություն, սեղմելիս ողերի փուշելունների ցավոտություն, ողնաշարի ձևախախտ, միջողային նյարդերի ախտահարման նշաններ, խուղակներ, «սառը» թարախակույտեր, հոդերի շարժումների սահմանափակում, անկիլոզներ: ԲՑԺ (տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ)-օստիտներին բնորոշ է ստորին վերջույթների ոսկրերի ախտահարումը, ավելի հազվադեպ ախտահարվում են բազկոսկրը, կրծոսկրը և այլ ոսկրեր: ԲՑԺ-օստիտների կլինիկական նշաններն արտահայտված չեն և ուշ են դրսևորվում, երբ ոսկրերի քայքայումը սկսում է սահմանափակել հոդերի շարժումները: 3) Ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլոզին բնորոշ է ավշահանգույցների մեծացումը մինչև 2-4 սմ` զուգակցված հարակից փափուկ հյուսվածքների բորբոքումով: Ախտահարված հանգույցների վրայի մաշկը կարմրում է, առաջանում է ծփանքի ախտանիշ: Կարող են ձևավորվել խուղակներ` լորձանման և թարախային զանգվածի արտադրությամբ: Ձևավորվում են կոպիտ, ներքաշող սպիներ: 4) Ներորովայնային ավշահանգույցների տուբերկուլոզի ժամանակ կարող է հայտնաբերվել որովայնի առաջային պատի լարվածություն, վքնածություն և ցավ շոշափելու ժամանակ պորտի և պորտից ձախ գտնվող հատվածում: Կարող են շոշափվել մեջընդերային ավշահանգույցների խմբակույտեր: Որովայնամզի տուբերկուլոզային բորբոքմանը բնորոշ է վքնածությունը` որովայնի շրջանում ցավի առկայությունը և աղեստամոքսային խանգարումները: Արտաքիրտի կուտակման ժամանակ որովայնն արտափքված է, իսկ կպումների առկայության դեպքում` ներքաշված և ասիմետրիկ: Որովայնի առաջային պատը շոշափելիս ցավոտ է և լարված։ Բախելիս կարող է հայտնաբերվել բթացման և հնչյունի կարճացման գոտիների հաջորդում, որոնց տեղակայումը փոխվում է` պայմանավորված մարմնի դիրքով: 5) Աղիների տուբերկուլոզին բնորոշ է որովայնի առաջային պատի շոշափման ժամանակ լարվածության բացակայությունը, կարող է շոշափվել կծկված, ցավոտ զստաղիքը: 6) Մաշկի տուբերկուլոզին բնորոշ են տարբեր դրսևորումներ: Գայլախտային ձևը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում և արտահայտվում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների մաշկի ախտահարումով, որն սկսվում է իրար մոտ դասավորված, 1-3 մմ չափերով, կարմիր (բալի գույնի՝ նարնջագույն երանգով) թմբիկների (լյուպոմաներ) առաջացումով: Թմբիկները մեծանում և ձուլվում են` վերածվելով վահանակների, որոնց առարկայական ապակիով սեղմելիս առաջանում է խնձորի դոնդող հիշեցնող բիծ: Թմբիկները կարող են հետ զարգանալ` թողնելով մակերեսային սպիներ: Թմբիկները կարող են վերածվել ներսփռանքների` խոցոտվելով մինչև մաշկի խորը շերտերը, ենթամաշկը, մկանները և ոսկրերը: Այս խոցերի տեղում ձևավորվում են կոպիտ սպիներ: Սկրոֆուլոդերման հանդիպում է երեխաների և դեռահասների շրջանում և հիմնականում ախտահարում է պարանոցի, կրծոսկրի և անութափոսի մաշկը: Սկզբում ձևավորվում են ոչ ցավոտ հանգույցներ մաշկի հաստության մեջ: Մաշկի գույնը փոխվում է կապտակարմրավունի: Հանգույցները շաբաթների ընթացքում փափկում են և բացվում` թարախային խուղակների և խոցերի ձևավորմամբ: Սկրոֆուլոդերմայի լավացման տեղում մնում են կոպիտ, երբեմն կելոիդ սպիներ: 7) Երիկամների տուբերկուլոզի դեպքում երբեմն, հնարավոր է շոշոփել ցավոտ երիկամը, կամ հայտնաբերել Պաստերնացկու դրական ախտանիշը: Տուբերկուլոզային պապիլիտի ժամանակ կարող է առաջանալ երիկամային խիթ` թարախի կամ արյան մակարդուկներով միզածորանի խցանման հետևանքով: 8) Աչքի ախտահարումները առաջնային տուբերկուլոզի ժամանակ կարող են ունենալ ալերգիկ, հարյուրահատուկ բնույթ և դրսևորվել եղջերաթաղանթի կամ շաղկապենու բորբոքմամբ: Ախտահարումը սկսվում է սուր` լուսավախությամբ և արցունքահոսությամբ: Հայտնաբերվում է շաղկապենու և եղջերաթաղանթի այտուց ու գերարյունություն, ձևավորվում են ֆլիկտենաներ` մանր, մոխրագույն, կիսաթափանցիկ հանգույցներ: Աչքի շերտերի արյունածին ախտահարումը սկզբում լինում է ծածկընթաց, այնուհետև դրսևորվում է ուվեիտով կամ խորիոռետինիտով: Առաջանում են պալարանման, սպիտակադեղնավուն, 0.5-2մմ տրամագծով օջախային գոյացություններ ցանցենու և անոթենու վրա: |
|
11) |
Հոսպիտալացման ցուցում |
1. Վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ, բացառությամբ` վերականգնողական բուժման: 2. Պացիենտներ՝ արտաթոքային տուբերկուլոզի որևէ լաբորատոր կամ գործիքային հետազոտությամբ հիմնավոր կասկածի դեպքում` ախտորոշման ճշգրտման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմօրգանային ախտահարումներ): 3. Արտաթոքային տուբերկուլոզի ձևերի (ծայրամասային ավշային գեղձի բորբոքում, սերմնացրված տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ) բարդություններով պացիենտներ, Տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ՝ որևէ գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով: 4. Տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ՝ հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց): 5. Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628 –Լ հրամանի հավելված 2-ի։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննությունը, խորհրդատվությունն իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Ֆթիզիատր |
1 |
1 |
|
2) |
Ռադիոլոգ (ուլտրաձայնային հետազոտություն) |
1 |
1 |
|
3) |
Սրտաբան |
0.2-0.5 |
0.8-1 |
|
4) |
Կրծքային վիրաբույժ |
0.2 |
0.2-0.3 |
|
5) |
Վարակաբան |
0.3 |
0,3 |
|
6) |
Ներզատաբան |
0.2 |
0.3 |
|
7) |
Անեսթեզիոլոգ |
0,1 |
0,2-0.3 |
|
8) |
Ինտենսիվ թերապևտ |
0.1 |
0.3-0.4 |
|
9) |
Ընդհանուր վիրաբույժ |
0.2 |
0.2 |
|
10) |
Մաշկասեռավարակաբան |
0.2 |
0.2 |
|
11) |
Հոգեբույժ |
0.1 |
0.1 |
|
12) |
Նյարդաբան |
0.3 |
0.4 |
|
13) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
0.4 |
0.4 |
|
14) |
Ախտորոշիչ աղեստամոքսային էնդոսկոպիայի մասնագետ |
0.2 |
0.2 |
|
15) |
Ուրոլոգ |
0.2 |
0.2 |
|
16) |
Ակնաբույժ |
0.1 |
0.1 |
|
17) |
Արյունաբան |
0.2 |
0.2 |
|
18) |
Քիթկոկորդականջաբան |
0.2 |
0.2 |
|
19) |
Կախվածությունների բժիշկ (Ադդիկտոլոգ) |
0.1 |
0.1 |
|
20) |
Մանկաբարձ գինեկոլոգ |
0.1 |
0.1 |
|
21) |
Երիկամաբան |
0.1 |
0.1 |
|
22) |
Ուռուցքաբան |
0.1 |
0.1 |
|
23) |
Ռևմատոլոգ |
0.1 |
0.1 |
|
24) |
Վնասվածքաբան օրթոպեդ |
0.3 |
0.3 |
|
25) |
Ստոմատոլոգ |
0.1 |
0.1 |
|
26) |
Անոթային վիրաբույժ |
0.1 |
0.1 |
|
27) |
Նյարդավիրաբույժ |
0.1 |
0.1 |
|
28) |
Թերապևտ |
0,2 |
0,3 |
|
29) |
Վերականգնողաբան |
0,5 |
0,7 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ | |||||
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
|
ԱԲ |
Բ | ||||
|
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն` էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշմամբ |
1.0 |
1.0 |
Արյան ձևավոր տարրերի քանակի, հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում |
|
2) |
Առկա չէ |
Կրեատինինի քանակը արյան մեջ |
1.0 |
1.0 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
|
3) |
Առկա չէ |
Միզանյութի քանակը արյան մեջ |
1.0 |
1.0 | |
|
4) |
Առկա չէ |
Ալանինամինատրանսֆերազը (ԱԼՏ) արյան մեջ |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
|
5) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազը (ԱՍՏ) արյան մեջ |
1.0 |
1.0 | |
|
6) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբինի քանակը արյան մեջ՝ ֆրակցիաներով |
1.0 |
1.0 | |
|
7) |
Առկա չէ |
Գլյուկոզի քանակը արյան մեջ |
1.0 |
1.0 |
Շաքարային դիաբետի, նախադիաբետի հայտնաբերում |
|
8) |
Առկա չէ |
Գլիկոլիզացված հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ |
0,1 |
0,1 |
Որոշել արյան գլյուկոզի բարձր մակարդակի դեպքում |
|
9) |
Առկա չէ |
Լիպազի քանակը արյան մեջ |
1,0 |
1,0 |
Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի գնահատում |
|
10) |
Առկա չէ |
Ընդհանուր սպիտակուցի քանակը արյան մեջ |
1,0 |
1,0 |
Սպիտակուցի մակարդակի գնահատում |
|
11) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն` մանրադիտակով |
1,0 |
1,0 |
Նեֆրոպաթիայի, միզային վարակի բացառում |
|
12) |
Առկա չէ |
Ալբումինի քանակը մեզում |
0.4 |
0.5 |
Պրոտեինուրիայի, այտուցների դեպքում ցուցանիշի ստուգում հակատուբերկուլոզային դեղորայքի նշանակման համար |
|
13) |
Առկա չէ |
Հեպատիտ Բ-ի վիրուսի մակերեսային հակածնի հայտնաբերման (HBsAg) թեստ |
1.0 |
1.0 |
Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում |
|
14) |
Առկա չէ |
Հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման թեստ |
1.0 |
1.0 |
Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում |
|
15) |
Առկա չէ |
Հեպատիտ Ց-ի հայտնաբերման թեստ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) եղանակով |
0.3 |
0.3 |
Հեպատիտ Ց-ի ախտորոշում |
|
16) |
Առկա չէ |
Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ 1/2) նկատմամբ հակամարմինների արագ հայտնաբերման ախտորոշիչ թեստ |
1.0 |
1.0 |
ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում |
|
17) |
Առկա չէ |
C- ռեակտիվ սպիտակուցի քանակը արյան մեջ |
1.0 |
1.0 |
Բորբոքային ցուցանիշների գնահատում |
|
18) |
Առկա չէ |
Ակտիվ մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի որոշում |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
|
19) |
Առկա չէ |
Միջազգային նորմալացված գործակցի (INR) որոշում |
1.0 |
1.0 | |
|
20) |
Առկա չէ |
Պրոթրոմբինային ժամանակի (PT) որոշում |
1.0 |
1.0 | |
|
21) |
Առկա չէ |
Թրոմբինային ժամանակի (TT) որոշում |
1.0 |
1.0 | |
|
22) |
Առկա չէ |
Ակտիվ, պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակի (APTT) որոշում |
1.0 |
1.0 | |
|
23) |
Առկա չէ |
Ֆիբրինոգենի կոնցենտրացիայի որոշում (FG) |
1.0 |
1.0 | |
|
24) |
Առկա չէ |
Նատրիումի քանակը արյան մեջ |
0.5 |
0.5 |
Իոնային փոխանակության գնահատում |
|
25) |
Առկա չէ |
Կալիումի քանակը արյան մեջ |
0.5 |
0.5 | |
|
26) |
Առկա չէ |
Մագնեզիումի քանակը արյան մեջ |
0.5 |
0.5 | |
|
27) |
Առկա չէ |
Իոնիզացված կալցիումի քանակը արյան մեջ |
0.5 |
0.5 | |
|
28) |
Առկա չէ |
Թիրեոտրոպ հորմոնի քանակը արյան մեջ |
0.5 |
0.5 |
Հիպոթիրեոզի հայտնաբերում, QT միջակայքի երկարացման դեպքում, որոշ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունը և վահանաձև գեղձի ուղեկցող անբավարարությունը գնահատելու նպատակով |
|
29) |
Առկա չէ |
Լակտատդեհիդրոգենազի քանակը արյան մեջ |
0.4 |
0.4 |
Մետաբոլիզմի գնահատում |
|
30) |
Առկա չէ |
Արյան խմբի որոշում |
1.0 |
1.0 |
Արյան համատեղելիության որոշում |
|
31) |
Առկա չէ |
Ռեզուս գործոնի որոշում |
1.0 |
1.0 | |
|
32) |
Առկա չէ |
Գամմա-ինտերֆերոնի արտազատման թեստ |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզով վարակվածության գնահատում |
|
33) |
Առկա չէ |
Մաշկային տուբերկուլինային փորձ (Մանթուի փորձ) |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզով վարակվածության ախտորոշում |
|
34) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մանրէաբանական հետազոտություն տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, ՊՇՌ եղանակով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում: |
|
35) |
Առկա չէ |
Ծայրամասային ավշահանգույցներից նմուշաքաղով ստացված կենսանմուշի մանրէաբանական հետազոտություն տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրէադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, ՊՇՌ եղանակով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.3 |
0.3 | |
|
36) |
Առկա չէ |
Այլ կենսաբանական նմուշների (թոքամզային հեղուկ, մաշկի քերուկ, մեզի նստվածք, դաշտանային արյուն, արտադրություն մաշկային խուղակից) մանրէաբանական հետազոտություն՝ տուբեկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրէադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայի եղանակով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ- XDR-քարթրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.3 |
0.3 | |
|
37) |
Առկա չէ |
Կղանքի Գեն-Էքսպերտ ուլտրա հետազոտություն, XDR-քարթրիջով հետազոտություն |
0.6 |
0.6 |
Կլման ենթարկված տուբերկուլոզի միկոբակտերիաների գենետիկական նյութի հայտնաբերման նպատակով |
|
38) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական հետազոտություն |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում |
|
39) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական հետազոտություն |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում |
|
40) |
Առկա չէ |
Ադենոզին դեզամինազայի թեստ |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզային թոքամզաբորբի, ասցիտի, պերիկարդիտի տարբերակում |
|
41) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1,0 |
1,0 |
Որովայնի խոռոչի օրգանների վիճակի գնահատում |
|
42) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց ներերակային կոնտրաստավորման կամ կոնտրաստավորմամբ |
0.5 |
0.5 |
Որովայնի խոռոչի օրգանների վիճակի գնահատում |
|
43) |
Առկա չէ |
Հենաշարժիչ համակարգի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) |
0,8 |
0,8 |
Ոսկրերի և հարակից փափուկ հյուսվածքների ախտահարման գնահատում |
|
44) |
Առկա չէ |
Բազմաօրգան համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց ներերակային կոնտրաստավորման կամ կոնտրաստավորմամբ |
0.5 |
0.5 |
Պարենքիմատոզ օրգանների ախտահարման բացառման կամ հաստատման նպատակով |
|
45) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1.0 |
1.0 |
Սրտի ռիթմի գնահատում |
|
46) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն (ԷԽՍԳ) |
0,3 |
0,3 |
Սրտի ախտահարման գնահատում |
|
47) |
Առկա չէ |
Ծայրամասային ավշահանգույցների և այլ ախտահարված հյուսվածքների նմուշաքաղ |
0,4 |
0.4 |
Ախտորոշման հաստատման նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
|
Սպեցիֆիկ դեղերի ցանկ | |||||||
|
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
|
1) |
Bdq 100մգ դեղահատ |
Բեդաքվիլին |
դեղահատ |
0.2-0.4 |
2-4 (առաջին 2 շաբաթ 400 մգ օրական, ապա շաբաթը 3 օր 200մգ) |
6-20 ամիս |
6-7 |
|
2) |
Lfx 500մգ դեղահատ |
Լևոֆլոքսացին |
դեղահատ |
1.0 |
1.5-2 (500մգի հաշվարկով) |
6-20 ամիս |
6-7 |
|
3) |
Mfx 400մգ դեղահատ |
Մոքսիֆլոքսացին |
դեղահատ |
0.1-0.3 |
1.0 |
6-20 ամիս |
6-7 |
|
4) |
Lzd 600մգ դեղահատ |
Լինեզոլիդ |
դեղահատ |
0.2-0.4 |
1.0 |
6-20 ամիս |
6-7 |
|
5) |
Cfz 50մգ և 100մգ դեղապատիճ |
Կլոֆազիմին |
դեղապատիճ |
0.2-0.4 |
1.0 (100մգի հաշվարկով) |
9-20 ամիս |
6-7 |
|
6) |
Cs 250մգ դեղահատ |
Ցիկլոսերին |
դեղահատ |
0.2-0.4 |
1-3 (դեղի տանելիությունը բարձրացնելու համար սկսել ցածր դեղաչափով (250 մգ/օր), այնուհետև, 1-2 շաբաթ հետո, ավելացնել դեղաչափը՝ հասնելով նպատակային չափաբաժնին) |
9-20 ամիս |
6-7 |
|
7) |
Pa 200մգ դեղահատ |
Պրետոմանիդ |
դեղահատ |
0.2-0.4 |
1.0 |
6-9 ամիս |
7 |
|
8) |
Dlm 50մգ դեղահատ |
Դելամանիդ |
դեղահատ |
0.1-0.3 |
4 |
9-20 ամիս |
7 |
|
9) |
Imp/Cst Իմիպենեմ 500մգ+ցիլաս տատին 500 մգ սրվակ |
Իմիպենեմ/ցիլաստատին |
սրվակ |
0.2 |
4 |
3-20 ամիս |
7 |
|
10) |
Amx/Cl (Ամոքսիցիլին 875մգ կամ 500մգ/Կլավուլանաթթու 125 մգ) դեղահատ |
Ամոքսիկլավ |
դեղահատ |
0.2 |
2 |
3-20 ամիս |
7 |
|
11) |
Amk 500մգ փոշու սրվակ ներարկման համար, սրվակ |
Ամիկացին |
փոշու սրվակ ներարկման համար, սրվակ |
0.1-0.3 |
1-2 |
6-20 ամիս |
6 |
|
12) |
Pto 250մգ դեղահատ |
Պրոթիոնամիդ |
դեղահատ |
0.1 |
2-4 |
6-20 ամիս |
6 |
|
13) |
R 300մգ դեղահատ կամ դեղապատիճ |
Ռիֆամպիցին |
դեղահատ կամ դեղապատիճ |
0.6 |
1-2 |
6-18 ամիս |
6 |
|
14) |
Z 400մգ դեղահատ |
Պիրազինամիդ |
դեղահատ |
0.6 |
3-5 |
6-18 ամիս |
6 |
|
15) |
E 400մգ դեղահատ |
Էթամբուտոլ |
դեղահատ |
0.6 |
2-3 |
6-18 ամիս |
6 |
|
Տուբերկուլոզի ախտածնական ու ախտանշանային բուժում, հակատուբերկուլոզային բուժման ժամանակ հաճախ պատահող անցանկալի երևույթների կառավարում | |||||||
|
16) |
Դիմեդրոլ 1% 1,0 մլ սրվակ |
Դիֆենհիդրամին 1% 1,0 մլ |
սրվակ |
0,2-0,3 |
1-2 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
|
17) |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ ) լուծույթ ներարկման 20 մգ/մլ |
Քլորոպիրամին |
սրվակ |
0,1-0,3 |
1 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
|
18) |
Սուպրաստին 25 մգ դեղահատ |
Քլորպիրամին |
դեղահատ |
0,1-0,3 |
1-2 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
|
19) |
Տավեգիլ 1 մգ դեղահատ |
Կլեմաստին |
դեղահաբ |
0,1-0,3 |
1-2 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
|
20) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ- 2,0 մլ |
Մետոկլոպրամիդ 2,0 |
սրվակ |
0,1 |
1-3 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
|
21) |
Նատրիումի թիոսուլֆատ 30% 10 մլ ն/ե սրվակ |
Նատրիումի թիոսուլֆատ 30% 10 մլ |
սրվակ |
0,1 |
1 |
10 |
10 |
|
22) |
Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ |
Օմեպրազոլ |
դեղապատիճ |
0,2 |
1-2 |
Ըստ անհրաժեշ-տության |
Ըստ անհրաժեշ-տության |
|
23) |
Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ, սրվակ |
Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված |
սրվակ |
0,1-0,2 |
1-2 |
Ըստ անհրաժեշ-տության |
Ըստ անհրաժեշ-տության |
|
24) |
Ֆամոտիդին 20 մգ դեղահատ |
Ֆամոտիդին 20 մգ դեղահատ |
դեղահատ |
0,2 |
1-2 |
Ըստ անհրաժեշ-տության |
Ըստ անհրաժեշ-տության |
|
25) |
Մաալոքս 400/400 դեղահաբ ծամելու՛ |
Մաալոքս |
դեղահաբ |
0,1-0,2 |
3-4 |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
|
26) |
Լինեքս ֆորտե դեղապատիճ |
Բիֆիդոբակտերիա/ |
դեղապատիճ |
0,1 |
1-3 |
Անհատական, ըստ ցուցումի |
անհատական |
|
27) |
Պիրիդոքսին դեղահատ 10 կամ 50 մգ |
Պիրիդոքսին |
դեղահատ |
1,0 |
1 |
120-180 |
4-6 ամիս |
|
28) |
Թիամին (թիամինի քլորիդ) լուծույթ, մ / մ ներարկման 5% 1 մլ |
Թիամին |
սրվակ |
0,5 |
1 |
10 |
10 |
|
29) |
Հեպտրալ 400 մգ դեղահատ |
Ադեմետիոնին 400 մգ |
դեղահաբ |
0,1-0,2 |
1 |
10 |
10 |
|
30) |
Հեպտրալ դեղափոշի լիոֆիլիզացված 400 մգ 5,0 մլ, ն/ե և մ/մ ներարկման սրվակ |
Ադեմետիոնին |
սրվակ |
0,1-0,2 |
1 |
10 |
10 |
|
31) |
Էսենցիալե Ֆորտե 300 մգ դեղապատիճ |
Ֆոսֆոլիպիդներ 300 մգ |
դեղապատիճ |
0,3 |
3 |
90 |
30 |
|
32) |
Էսֆոլիպ 250մգ/5մլ ն/ե |
ֆոսֆոլիպիդներ 250մգ/5մլ |
սրվակ |
0,3 |
1 |
10 |
10 |
|
33) |
Ասկորբինաթթու 2,0 մլ 50 մգ/մլ |
Ասկորբինաթթու |
սրվակ |
0,3 |
1 |
10 |
10 |
|
34) |
Սիլիմարին 22,5մգ դեղահատեր |
Սիլիմարին |
դեղահաբ |
0,3 |
3 |
45 |
15 |
|
35) |
Էտամզիլատ 250 մգ/2մլ |
Էտամզիլատ |
սրվակ |
0,2 |
3 |
30-45 |
10-15 |
|
36) |
Տրանեքսամ 50 մգ/մլ 5 մլ |
Տրանեքսամաթթու |
սրվակ |
0,2 |
2-3 |
10-30 |
5-10 |
|
37) |
Ամինոկապրոնաթթու 5% 250 մլ փաթեթ |
Ամինոկապրոնաթթու |
փաթեթ |
0-1-0,2 |
1 |
3-10 |
3-10 |
|
38) |
Էուֆիլին 2,4% 5,0 մլ ն/ե |
Էուֆիլին |
սրվակ |
0,2 |
1-2 |
10-20 |
10 |
|
39) |
5 % Գլյուկոզի լուծույթ 500.0 կաթիլաներարկման փաթեթ |
5 % Գլյուկոզի լուծույթ |
փաթեթ |
0,3 |
1 |
10 |
10 |
|
40) |
Ռինգերի լուծույթ 500 մլ կաթիլաներարկման փաթեթ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ8,6մգ/մլ+ 0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
փաթեթ |
0,2 |
1 |
10 |
10 |
|
41) |
Նատրիումի քլորիդ 0,9 % 100մլ, 250 մլ, 500 մլ լուծույթ |
Նատրիումի քլորիդ |
փաթեթ |
0,4 |
1-2 |
10-20 |
10 |
|
42) |
Էքսպեկտորանտ 60 մլ օշարակ |
Էքսպեկտորանտ |
տուփ |
0,2 |
2-3 |
1 տուփ |
5 |
|
43) |
Կարբոցիստեին 5% 120 մլ օշարակ |
Կարբոցիստեին |
տուփ |
0,2 |
2-3 |
1 տուփ |
5 |
|
44) |
Լոպերամիդի Հիդրոքլորիդ 2 մգ դեղապատիճ |
Լոպերամիդի հիդրոքլորիդ |
դեղապատիճ |
0,1 |
2-3 |
անհատական |
անհատական |
|
45) |
Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ |
Ֆլուկոնազոլ 150մգ |
դեղապատիճ |
0,1-0,3 |
1 |
1 |
1 |
|
46) |
Նիստատին 500000 ՄՄ դեղահաբ |
Նիստատին |
դեղահաբ |
0,2 |
3 |
30-42 |
10-14 |
|
47) |
Մագնեզիումի սուլֆատ 250 մգ/մլ 5,0 մլ |
Մագնեզիումի սուլֆատ |
սրվակ |
0,1 |
ըստ անհրաժեշ-տության |
Ըստ անհրաժեշ-տության |
Ըստ անհրաժեշ-տության |
|
48) |
Ֆոլաթթու 5 մգ դեղահատ |
Ֆոլաթթու 5 մգ |
դեղահատ |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
49) |
Վիտամին B 12 (Ցիանոկոբալամին լուծույթ) ե/մ և մ/մ ներարկման 500 մկգ/մլ 1,0 մլ |
Ցիանոկոբալամին |
սրվակ |
0,1 |
1 |
20 |
10 |
|
50) |
Գլյուկոզ 40%-10.0 սրվակ |
Գլյուկոզ |
սրվակ |
0,1 |
1-2 |
5-10 |
5 |
|
51) |
Ֆուրոսեմիդ 1% 2 մլ սրվակ |
ֆուրոսեմիդ |
սրվակ |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըսցուցումի |
|
52) |
Ֆուրոսեմիդ 40 մգ դեղահատ |
Ֆուրոսեմիդ |
դեղահատ |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
53) |
Սպիրոնոլակտոն 25 մգ դեղահատեր |
Սպիրոնոլակտոն դեղահատեր 25մգ |
դեղահատ |
0,1 |
1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
54) |
Կո-տրիմոքսազոլ 480 մգ հաբ |
Սուլֆամետոքսազոլ/ |
հաբ |
0,2 |
2 |
28 |
14 |
|
55) |
Ցեֆտրիաքսոն 1000 մգ մ/մ և ն/ե ներարկման ֆլակոն |
Ցեֆտրիաքսոն |
ֆլակոն |
0,1 |
1 |
7-10 |
7-10 |
|
56) |
Ցեֆազոլին 1000 մգ ն/ և մ/մ ֆլակոն |
Ցեֆազոլին |
ֆլակոն |
0,1 |
2-3 |
21-30 |
7-10 |
|
57) |
Բիսակոդիլ մոմիկներ ուղիղաղիքային 10մգ |
Բիսակոդիլ |
մոմիկներ |
0,1 |
անհատական |
անհատական |
անհատական |
|
58) |
Կապտոպրիլ 25 մգ դեղահաբ |
կապտոպրիլ |
դեղահաբ |
0,2 |
անհատական |
անհատական |
անհատական |
|
59) |
Ամլոդիպին 5 մգ դեղահաբ |
Ամլոդիպին |
դեղահաբ |
0,1-0,2 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
60) |
Բիսոպրոլոլ 10 մգ դեղահաբ |
Բիսոպրոլոլ |
դեղահաբ |
0,1 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
61) |
Կարվեդիլոլ 25 մգ դեղահաբ |
Կարվեդիլոլ |
դեղահաբ |
0,1 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
62) |
Իզոսորբիդ դինիտրատ 20 մգ դեղահաբ |
Իզոսորբիդ դինիտրատ |
դեղահաբ |
0,1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
63) |
Կարդիոլայֆ 75 մգ դեղահաբ |
Կարդիոմագնիլ 75 մգ |
դեղահաբ |
0,1 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
64) |
Կալցիումի քլորիդ 10% 5 մլ սրվակ |
Կալցիումի քլորիդ |
սրվակ |
0,1 |
1-2 |
20 |
10 |
|
65) |
Պապավերինի հիդրոքլորիդ 20 մգ/մլ սրվակ |
Պապավերինի հիդրոքլորիդ |
սրվակ |
0,1 |
1-2 |
14 |
5-7 |
|
66) |
Դիբազոլ 10 մգ/1 մլ սրվակ |
Բենդազոլ |
սրվակ |
0,1 |
1-2 |
14 |
5-7 |
|
67) |
Էնալապրիլ 10 մգ դեղահաբ |
Էնալապրիլ |
դեղահաբ |
0,2 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
68) |
Սենադեքսին դեղահատ |
սենադեքսին |
դեղահատ |
0,1 |
2-4 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
69) |
Լաքսալակ 100 մլ/200 մլ օշարակ |
Լակտուլոզա |
տուփ |
0,1 |
1-2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
70) |
Մարդու Ալբումին –ի լուծույթ 10% 100 մլ Կաթիլաներարկման Տուփ/ֆլակոն |
Ալբումին |
ֆլակոն |
0,1 |
0,1-0,2 |
Ըստ ցուցումի |
Ըստ ցուցումի |
|
71) |
Իբուպրոֆեն դեղահատեր թաղանթապատ 400 մգ |
Իբուպրոֆեն 400մգ |
Դեղահատ թաղանթապատ |
0,1-0,3 |
2-3 |
14-42 |
7-14 |
|
72) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) դեղահատեր 50մգ |
Դիկլոֆենակ 50մգ |
դեղահաբ |
0,1-0,3 |
1-2 |
7-20 |
7-10 |
|
73) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 25 / 75 մգ/մլ սրվակ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) |
սրվակ |
0,2 |
1 |
7-10 |
7-10 |
|
74) |
Անալգին (մետամիզոլ նատրիում) լուծույթ 50% 2,0 մլ ն/ե և մ/մ ներարկման |
Մետամիզոլ նատրիում) |
սրվակ |
0,2-0,3 |
1-2 |
7-28 |
7-14 |
|
75) |
Պարացետամոլ 500 մգ դեղահաբեր |
Պարացետամոլ 500 մգ |
դեղահաբ |
0,3 |
1-3 |
7-42 |
7-14 |
|
76) |
Կետոպրոֆեն 50 մգ/մլ 2,0 սրվակ |
Կետոպրոֆեն |
սրվակ |
0,2 |
1-2 |
7-20 |
7-10 |
|
77) |
Տեմպալգին 500մգ/20 մգ դեղահատեր |
Տեմպալգին |
դեղահաբ |
0,2 |
1-2 |
7-20 |
7-10 |
|
78) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամետազոն |
սրվակ |
0,1-0,3 |
4-20 մգ |
Կարճատև կուրս ըստ անհրաժեշ-տության |
Կարճատև կուրս ըստ անհրաժեշ-տության |
|
79) |
Մեթիլպրեդ 4 մգ/16 մգ դեղահատ |
Մեթիլպրեդնիզոլոն |
դեղահատ |
0,1-0,2 |
4-20 մգ |
Կարճատև կուրս ըստ անհրաժեշ-տության |
Կարճատև կուրս |
|
80) |
Պրեդնիզոլոն 5 մգ դեղահատ |
Պրեդնիզոլոն 5 մգ |
դեղահատ |
0,1-0,2 |
5-20 մգ |
Կարճատև կուրս ըստ անհրաժեշ-տության |
Կարճատև կուրս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) Ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղորայքի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:
9․ Հակատուբերկուլոզային բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 5–ում․
Ձև 5
|
Հ/Հ |
Բուժման ռեժիմ |
Նշանակման ցուցում |
Բուժման տևողություն (ամիս) |
Մեկնաբանություններ |
|
1) |
R Z E Lfx |
Կայունություն կամ անտանելիություն H-ի նկատմամբ |
6 |
Նշանակվում է բոլոր արտաթոքային տուբերկուլոզի դեպքերում, բացառելով կորեկանման, նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
|
2) |
R Lfx Cs Lzd |
Կայունություն կամ անտանելիություն H/E/Z-ի նկատմամբ |
12-18 |
Ռեժիմները կարող են նշանակվել նաև H-ի նկատմամբ մոնո-կայունության դեպքում՝ տարածված ախտահարումների ու հավանական անբարեհաջող ելքի պարագայում: |
|
3) |
R Lfx Cs Lzd Cfz | |||
|
4) |
Bdq Lfx Lzd Cfz (Cs) |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
18-20 |
1. Անհատական բուժման ռեժիմ է, որի բաղադրիչները կարող են փոխարինվել լրացուցիչ դեղերով` Dlm, E, Z, PAS, Pto: 2. E և Z-ը կարելի է օգտագործել պացիենտի կամ ինդեքս-դեպքի կենսանմուշից անջատված տուբերկուլոզի միկոբակտերիաների զգայունության առկայության պարագայում: 3. PAS և Pto-ը կիրառվում են միայն մյուս դեղերի օգտագործման անհնարինության պարագայում: 4. Pto-ը կարելի է օգտագործել միայն պացիենտի կամ ինդեքս-դեպքի կենսանմուշից անջատված տուբերկուլոզի միկոբակտերիաներում inhA մուտացիայի բացակայության պարագայում: 5. Անհատական ռեժիմների տևողությունը կազմում է 15 ամիս խորխի ցանքսի փոխակերպումից հետո: Խորխի ցանքսի փոխակերպման ամսաթիվը առնվազն յոթ օր ընդմիջումով վերցված ցանքսի բացասական արդյունքներով խորխի նմուշներից առաջին նմուշի հավաքման ամսաթիվն է: |
|
5) |
Bdq Pa Lzd Mfx |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
6 |
BPaLM ռեժիմը կիրառելի է 14 և բարձր տարիքի պացիենտների շրջանում: Ռեժիմի կիրառման կարգավորումները սահմանված են առանձին ուղեցույցով (2): BPaLM-ը առաջին ընտրության կարճաժամկետ ռեժիմ է ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման համար։ Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։ |
|
6) |
Bdq Lfx Lzd Cfz Cs Bdq Lfx Lzd Cfz Dlm |
Կայունություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
9 |
1. Ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ, փոփոխված ռեժիմները (ԲԿՓՌ) կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից և բնութագրվում են բարձր արդյունավետությամբ և անվտանգության նպաստավոր բնույթով, ինչը հաստատվել է օպերացիոն հետազոտության արդյունքներով։ 2. Ռեժիմները կիրառելի չեն կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, միլիար (կորեկանման) և գեներալիզացված տուբերկուլոզի դեպքում։ |
|
7) |
Bdq Lzd Dlm (Lfx) (Cfz) |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման կամ կայունության պարագայում |
6 |
Ռեժիմը կարող է ընդլայնել 6-ամսյա բուժման գործածումը պացիենտների այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, դեռահասները և հղի ու կրծքով կերակրող կանայք, ովքեր չեն կարող օգտվել ներկայումս առաջարկվող BPaLM և BpaL բուժման սխեմաներից (պրետոմանիդի համար անվտանգության և դոզավորման տվյալների բացակայության պատճառով): Ռեժիմը կարող է օգտագործվել նաև առանց ֆտորքինոլոնի (Bdq Lzd Cfz Dlm) կամ առանց կլոֆազիմինի (Bdq Lfx Lzd Dlm)՝ վերոնշյալ դեղերի նկատմամբ կայունության առկայության պարագայում: Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։ |
|
8) |
Bdq Lzd Mfx Z Bdq Lzd Lfx Cfz Z Bdq Lzd Lfx Dlm Z |
Կայունություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
9 |
Ռեժիմները նախընտրելի է կիրառել այն պացիենտների համար, ովքեր նախկինում չեն ստացել բեդաքվիլին, դելամանիդ և լինեզոլիդ (սահմանված որպես > 1 ամսվա օգտագործում), իսկ հակառակ պարագայում, երբ առկա է զգայունության փորձի հուսալի արդյունքներ վերոնշյալ դեղերի նկատմամբ։ Ռեժիմները կիրառելի չեն կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։ Bdq-Lzd-Mfx-Z-ի կիրառումը նախընտրելի է Bdq-Lzd-Lfx-Cfz-Z-ից, իսկ Bdq-Lzd-Lfx-Cfz-Z-ի կիրառումը՝ Bdq-Lzd-Lfx-Dlm-Z-ից: |
|
9) |
Bdq Pa Lzd |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ |
6 |
1. BPaL ռեժիմը կիրառելի է 14 և բարձր տարիքի պացիենտների շրջանում: Բուժման տևողությունը կարող է երկարացվել մինչև 9 ամիս, եթե պացիենտի խորխի ցանքսը մնում է դրական բուժման 4-6 ամիսների ընթացքում: Ռեժիմի կիրառման կարգավորումները սահմանված են Առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 6287-Լ հրամանով հաստատված ուղեցույցով: 2. Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։ |
|
10) |
Bdq Lzd Cfz Cs Dlm |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ |
18-20 |
Անհատական ռեժիմների տևողությունը կազմում է 15 ամիս խորխի ցանքսի փոխակերպումից հետո: Խորխի ցանքսի փոխակերպման ամսաթիվը առնվազն յոթ օր ընդմիջմամբ վերցված ցանքսի բացասական արդյունքներով խորխի նմուշներից առաջին նմուշի հավաքման ամսաթիվն է: |
|
11) |
Bdq Lzd Cfz Cs Dlm Imp Amx/Cl |
Կայունություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ |
18-20 |
Անհատական ռեժիմների տևողությունը կազմում է 15 ամիս խորխի ցանքսի փոխակերպումից հետո: Խորխի ցանքսի փոխակերպման ամսաթիվը առնվազն յոթ օր ընդմիջմամբ վերցված ցանքսի բացասական արդյունքներով խորխի նմուշներից առաջին նմուշի հավաքման ամսաթիվն է: |
|
12) |
Lfx Lzd Cfz Dlm Cs (Amk) |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ |
18-20 |
Ցուցված է տուբերկուլոզային մենինգիտի դեպքում: |
|
13) |
HRELfx |
Կայունություն Z-ի նկատմամբ |
6 |
Նշանակվում է բոլոր արտաթոքային տուբերկուլոզի դեպքերում, բացառելով կորեկանման, նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
|
14) |
HRZLfx |
Կայունություն E-ի նկատմամբ |
6 |
Նշանակվում է բոլոր արտաթոքային տուբերկուլոզի դեպքերում, բացառելով կորեկանման, նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
|
15) |
RZELfx |
Կայունություն H-ի նկատմամբ |
6 |
Նշանակվում է բոլոր արտաթոքային տուբերկուլոզի դեպքերում, բացառելով կորեկանման, նյարդային համակարգի և ոսկրա-հոդային տուբերկուլոզը: |
|
16) |
Բոլոր ռեժիմները |
_ |
_ |
Դեղազգայունության թեստերի արդյունքների բացակայության դեպքում, բուժման ռեժիմը որոշելիս կարելի է հիմք ընդունել ինդեքս-դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06 – Ն հրամանով հաստատված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչ` https://www.arlis.am/hy/acts/161229/latest:
2. Առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 6287-Լ հրամանով հաստատված բազմադեղակայուն և ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման գործընթացում նորագույն կարճաժամկետ ռեժիմների կիրառման կլինիկական ուղեցույց:
3. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց՝ հաստատված Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 19 օգոստոսի 2019թ. թիվ 2278-Ա հրամանով:
4. Atshemyan H. Khachatryan N. et al. The safety of modified, all-oral shorter tuberculosis regimens in Armenia. Int J Risk Saf Med. 2024; 35(3):287-295./Աճեմյան Հ․, Խաչատրյան Ն․ և համահեղինակներ։ Փոփոխված, ամբողջովին բանավոր կարճատև տուբերկուլյոզի բուժման սխեմաների անվտանգության գնահատումը Հայաստանում։ Ռիսկ Սաֆ Մեդ միջազգային ամսագիր 2024թ․ 35(3):287-295։
5. Global tuberculosis report World Health Organization 2021./Գլոբալ տուբերկուլյոզի զեկույց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), 2021թ․
6. Rapid communication on updated guidance on the management of tuberculosis in children and adolescents. World Health Organization 2021./Արագ հաղորդագրություն․ թարմացված ուղեցույցներ երեխաների և դեռահասների տուբերկուլյոզի բուժման վերաբերյալ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), 2021թ․
7. Rapid communication: Key changes to the treatment of drug-resistant tuberculosis. World Health Organization 2022./Արագ հաղորդագրություն․ Դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտ տուբերկուլյոզի բուժման հիմնական փոփոխությունները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), 2022թ․
8. WHO consolidated guidelines on tuberculosis. Module 4: treatment - drug-resistant tuberculosis treatment, 2022 update World Health Organization 2022./ԱՀԿ համախմբված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ։ Մոդուլ 4․ բուժում – դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտ տուբերկուլյոզի բուժում, 2022 թ․ թարմացում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), 2022թ․
9. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 4: treatment and care, 2025 update./ԱՀԿ համախմբված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ։ Մոդուլ 4․ բուժում և խնամք, 2025թ․ թարմացում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|