ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1 մարտի 2022 թվականի

թիվ 29

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների» 11.7.11 կետով և ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և երրորդ երկրների արտահանմանն աջակցելու ինստիտուտների փոխգործակցության ձևաչափերի զարգացման անհրաժեշտությունը՝

1. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ օգնելու անդամ պետությունների արտահանմանն աջակցելու ինստիտուտներին՝ փոխգործակցության հետևյալ ձևաչափերի զարգացման գործում՝

անդամ պետությունների և երրորդ երկրների արտահանմանն աջակցելու ինստիտուտների փոխգործակցության հնարավոր միջոցների զարգացման, այդ թվում՝ ապահովագրության, համաապահովագրության և վերաապահովագրության հարցերով փոխադարձ խորհրդատվությունների անցկացումը.

արտահանման ժամանակակից մեթոդների և գործիքների օգտագործման մասով փորձի փոխանակման նպատակով կանոնավոր դասընթացների անցկացումը.

2017 թվականի օգոստոսի 24-ին ստորագրված՝ անդամ պետությունների` արտահանման վարկային գործակալությունների միջև համագործակցության մասին հուշագրի իրագործման մասով աշխատանքի շարունակումը.

Առևտրի առաջխաղացման հարցերով կազմակերպությունների միջազգային ցանցին (the Trade Promotion Organizations Network) մասնակցությունը առաջադեմ միջազգային փորձի տեղեկատվական փոխանակման մասով, նշված Միջազգային ցանցի համաշխարհային համաժողովներում, այդ թվում՝ պարգևների շնորհման անվանակարգերում մասնակցությունը.

Վարկերի և ներդրումների ապահովագրողների միջազգային միությանը (Բեռնի միություն), արտահանման վարկային գործակալությունների այլ միջազգային միավորումներին մասնակցությունը.

Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի շրջանակներում գործող համատեղ կոմիտեների և հանձնաժողովների աշխատանքին մասնակցությունը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Ա.Ա. Սլեպնյովին՝ անհրաժեշտության դեպքում օգնել անդամ պետությունների արտահանմանն աջակցելու ինստիտուտներին՝ սույն կարգադրության 1-ին կետի յոթերորդ պարբերության մեջ նշված համատեղ կոմիտեների և հանձնաժողովների աշխատանքին դրանց մասնակցությունը կազմակերպելու նպատակով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան