ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 մարտի 2022 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված՝ բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 8-րդ կետի իրագործման նպատակներով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին օգտագործել՝ անհրաժեշտության դեպքում և հաշվի առնելով իրենց օրենսդրությունը, բնական մենաշնորհների ոլորտում Միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը գնահատելու քանակական և որակական ցուցանիշները՝ Միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով տեղադրված ցանկին համապատասխան՝ https://eec.eaeunion.org/։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |