ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊՂՆՁԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

25 հունվարի 2022 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊՂՆՁԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով,

հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական ներուժի օգտագործման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ պղնձի ոլորտում արտադրանքի արտադրության բնագավառում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արտադրողների՝ համատեղ արտադրության կոոպերացիոն շղթաներում ներգրավման, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում նշված արտադրանքի արտադրության բնագավառում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման (ներառյալ հանքաքարի արդյունահանումը, դրա հարստացումն ու պղնձի խտանյութի թողարկումը, պղնձի խտանյութի վերամշակումն ու զտած պղնձի ստացումը, բարձր վերամշակման պղնձի արտադրանքի նոր տեսակների ստեղծումը) նպատակով՝

հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պղնձի ոլորտում արտադրանքի նոր տեսակների արտադրության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունների ցանկը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/prom_i_agroprom/dep_prom/SiteAssets/Metallurgia/cu_cooperation.pdf.

հաշվի առնելով Միության ինտեգրացիոն ներուժը՝ մշակել արդյունաբերական համագործակցության զարգացման ու կոոպերացիայի ավելացման նպատակահարմարությանն առնչվող հարցերը, այդ թվում՝

պղինձ արդյունահանող և վերամշակող ձեռնարկությունների արդիականացման, դրանց արտադրական պարբերաշրջանի օպտիմալացման, մշակվող հումքային բազայի կրճատումը հաշվի առնելով՝ նոր հանքավայրերի յուրացման առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման փորձի փոխանակման մասով.

իրենց տարածքներում բարձր վերամշակման պղնձի արտադրանքի արտադրության զարգացման մասով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ