ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 փետրվարի 2022 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի անցնելու համար պայմաններ ստեղծելու, անդամ պետությունների տարածքներում սև և գունավոր մետալուրգիայի արտադրանքի նոր տեսակների ստեղծման ոլորտում կոոպերացիոն և (կամ) ներդրումային համատեղ ծրագրերն անդամ պետությունների կողմից իրագործվելու կարևորությունը,
հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`
հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սև և գունավոր մետալուրգիայի արտադրանքի նոր տեսակների արտադրության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունների ցանկը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում, հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/prom_i_agroprom/dep_prom/Site Assets/Metallurgia/new_metall.pdf.
մշակել, այդ թվում՝ զարգացման միջազգային բանկերի մասնակցությամբ, Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և կանոններին համապատասխանող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառման հարցերը, որն ուղղված է կոոպերացիայի և անդամ պետություններում արտադրվող սև և գունավոր մետալուրգիայի արտադրանքի նոր տեսակների պահանջարկի խթանմանը, այդ թվում՝ համատեղ արտադրանքի արտադրության տեխնոլոգիական կոոպերացիոն շղթաների շրջանակներում։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|